Ռոբերտ Լյութեր
Կառլ Թեոդոր Ռոբերտ Լյութեր (գերմ.՝ Karl Theodor Robert Luther, ապրիլի 16, 1822, Սվիդնիցե, Landkreis Schweidnitz, Բրեսլաու, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն - փետրվարի 15, 1900, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն), գերմանացի աստղագետ։ Հայտնի է աստերոիդների հայտնաբերմամբ, ուսումնասիրել է մոլորակները, գիսաստղեր, փոփոխական աստղեր։
Ռոբերտ Լյութեր Karl Theodor Robert Luther | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 16, 1822 Սվիդնիցե, Landkreis Schweidnitz, Բրեսլաու, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն |
Մահացել է | փետրվարի 15, 1900 (77 տարեկան) Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | աստղագետ |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Անդամակցություն | Լեոպոլդինա |
Ալմա մատեր | HU Berlin և Բոննի համալսարան[1] |
Պարգևներ | |
![]() |
1841 թ. Լյութերը սովորել է Բրեսլաույում և Բեռլինում փիլիսոփայություն, մաթեմատիկա և աստղագիտություն։ 1848 թ. ստացել է աշխատանք Բեռլինի աստղադիտարանում, իսկ 1851 թ. նշանակվել է Դյուսելդորֆի աստղադիտարանի տնօրեն։
1852 թվականից 1873 թ. Ռոբերտ Լյութերը հայտնաբերել է 24 աստերոիդներ, այդ թվում (90) Անտիոպեն, որը հայտնի է այսօր որպես կրկնակի աստերոիդ, և չափազանց դանդաղ պտտվող (288) Գլավկեն։
Ի պատիվ նրա անվանվել է (1303) Լյութերա աստերոիդը[2]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Lutz D. Schmadel. «Dictionary of minor planet names.» International Astronomical Union, 2003.