Ռոբերտո Ալանիա (անգլ.՝ Roberto Alagna, հունիսի 7, 1963(1963-06-07)[1][2][3][…], Կլիշի սու Բուա[1][4]), իտալական ծագմամբ ֆրանսիացի երգիչ (տենոր

Ռոբերտո Ալանիա
Բնօրինակ անունֆր.՝ Roberto Alagna
Ծնվել էհունիսի 7, 1963(1963-06-07)[1][2][3][…] (60 տարեկան)
Կլիշի սու Բուա[1][4]
Երկիր Ֆրանսիա[1] և  Իտալիա
Ժանրերօպերա
Մասնագիտությունփողոցային կատարող և օպերային երգիչ
Երգչաձայնտենոր[1]
Գործիքներվոկալ
ԼեյբլԳերմանական գրամոֆոն
ԱմուսինAleksandra Kurzak? և Անջելա Գեորգիու
Պարգևներ
Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
Կայքrobertoalagna.net
 Roberto Alagna Վիքիպահեստում

Վաղ կյանք խմբագրել

Ալանիան ծնվել է 1963 թվականին Կլիշի-սու-Բոիսում՝ Սիցիլիայի ներգաղթյալների ընտանիքներից մեկում։ Պատանեկության տարիներին երիտասարդ Ալագնան սկսեց ավտոբուս վարել և երգել փոփ Փարիզի կաբարեներում[5], հիմնականում խորհուրդներ ստանալու համար[6]։ Նրա վրա հիմնականում ազդեցություն է ունենում Մարիո Լանցի ֆիլմերը,և նա սկսում է սովորել պատմական տենորներ այնուհետև երգում է օպերա,հիմնականում ինքնակրթությամբ է զբաղվել։ 1988 թվականին երիտասարդ տենորը Ֆիլադելֆիայում կայացած Լուչանո Պավարոտտիի պատվին կայացած մրցույթում գրավում է առաջին հորիզոնականը։ Հենց այդ ժամանակ էլ Պավարոտին նշել է Ռոբերտոյին՝ կանխորոշելով իր գործում լավագույն տենորի ճակատագիրը։

Կարիերա խմբագրել

Նրա առաջին ներկայացումը տեղի է ունեցել 1988 թվականին Մեծ Բրիտանիայում, որտեղ Ռոբերտոն երգեց Ալֆրեդի հատվածը «La Traviata» օպերայում։ Ռուդոլֆի դերով Ալանան հանդես եկավ աշխարհի լավագույն բեմերում՝ Քովենթ Գարդենում, Վիեննայի Օպերայում, Մետրոպոլիտենի Օպերայում և Լա Սկալայում։ Երգչի կարիերայում տեղ է զբաղեցնում նաև կինոն։ Նա նկարահանվել է «Տոսկա» օպերային ֆիլմում, որը էկրանին հայտնվեց 2001 թվականին և հսկայական հաջողություն ունեցավ, տենորի համար դա առաջին ֆիլմն էր։

Իր գործունեության կարճ տարիների ընթացքում նա ստացել է բազմաթիվ պարգևներ և նույնիսկ Ֆրանսիայի Հանրապետության «Արժանիքի համար» պետական մրցանակը։ «Ռոբերտո Ալագնա Չանտե Լուիս Մարիանո» և «Սիցիլեն» ալբոմները ստացան պլատինե վկայագիր Ֆրանսիայում, որի տպաքանակը ավելի քան 100,000 օրինակ էր[7]։

Ռոբերտոն նաև ակտիվ մասնակցություն է ունենում միջազգային միջոցառումներին՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման կապակցությամբ կազմակերպված համերգին, «Մայքլ Ջեքսոնը և ընկերները» համերգին, Կոսովոյում երեխաների աջակցության համերգին և անգլիական թագուհու հոբելյանին նվիրված համերգին։

2008 թվականին Գրվինի թանգարանում կանգնեցվեց նրա մոմե արձանը։ Նրա սկավառակների մի մասը ստացել են ոսկե, պլատինի և կրկնակի պլատինի կարգավիճակ։ Երգիչը արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ հեղինակավոր «Գրեմմի» մրցանակի[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 The Grove Book of Opera SingersOUP, 2008. — P. 4. — 626 p. — ISBN 978-0-19-533765-5
  2. 2,0 2,1 Fuller A. E. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Archivio Storico Ricordi — 1808.
  5. Clare Colvin (2012 թ․ նոյեմբերի 11). «Roberto Alagna: I want to sing everything but there is no time». Daily Express. Վերցված է 2015 թ․ հուլիսի 6-ին.
  6. «Current Biography – Roberto Alagna». H.W. Wilson Company. 1997: 8. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  7. «Les Albums Platine». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 24-ին.
  8. «Роберто Аланья (Roberto Alagna) | Belcanto.ru». www.belcanto.ru. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 29-ին.