Կլիշի սու Բուա
Կլիշի սու Բուա ( ֆր.՝ Clichy-sous-Bois ), քաղաք և համայնք Ֆրանսիայում՝ Իլ դը Ֆրանս երկրամասի Սեն-Սեն Դենի դեպարտամենտում։ Փարիզի արվարձաններից մեկն է և ընկած է նրա կենտրոնից մոտավորապես 16 կմ դեպի հյուսիս-արևելք։ Զբաղեցնում է մոտավորապես 4 քառակուսի կիլոմետր տարածք։ 2015 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 30 082։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Կլիշի սու Բուա | |||
ֆր.՝ Clichy-sous-Bois[1][2] ֆր.՝ Clichy-en-Aulnoy[3] | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Մակերես | 3,95 կմ² | ||
ԲԾՄ | 98 մետր | ||
Բնակչություն | ▲29 735 մարդ (հունվարի 1, 2021)[4] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 93390[5] | ||
Պաշտոնական կայք | clichy-sous-bois.fr | ||
| |||
Պատմություն խմբագրել
Միջնադարում եղել է տամպլիերների տիրապետության տակ գտնվող գյուղ, այնուհետև ծառայել է որպես արքայական որսատեղի։ 1814 թվականին Ալեքսանդր I ցարը կանգ է առել թագավորական «որսորդական տնակում»։ 1870 թվականին տարածքը մեծապես տուժել է ֆրանս-պրուսական պատերազմից։ 1912 թվականին Կլիշի սու Բուայի բնակչությունը կազմում էր 1434 մարդ։ Բնակավայրի արագ աճն սկսվել է 1955 թվականից հետո։
Հանցագործությունների մակարդակը խմբագրել
Հանցագործությունների մակարդակը Սեն-Սեն Դենի դեպարտամենտում և մասնավորապես Կլիշի սու Բուա քաղաքում ամենաբարձրերից է Ֆրանսիայում։ Դա, ի թիվս այլ գործոնների, պայմանավորված է գործազրկության բարձր մակարդակով։ Մինչեւ 25 տարեկան երիտասարդների 20%-ից 40%-ը մշտական աշխատանք չունի։
Զանգվածային անկարգություններ (2005) խմբագրել
2005 թվականի հոկտեմբերին Կլիշիում բռնկվեցին հուզումներ, որոնք վերաճեցին անկարգությունների և հետագայում տարածվեցին Փարիզի այլ շրջաններում։ Պատճառը թունիսյան և մավրիտանական ծագումով երկու դեռահասների մահն էր. նրանք, փախչելով ոստիկանությունից, թաքնվել էին տրանսֆորմատորային խցիկում և էլեկտրական հոսանքի մահացու հարվածներ ստացել։
Անկարգությունների հետևանքով տուժել են նաև մի խումբ յարոսլավցի[6] ռուս զբոսաշրջիկներ, ովքեր իջեւանել էին այդ արվարձանի էժան հյուրանոցում։ Նոյեմբերի 3-ին նրանց կողոպտել են. Բացի այդ, մի խումբ մուսուլման երիտասարդներ առևանգել, ջարդուփշուր են արել ու այրել տուրիստական խմբի ավտոբուսը[7]։
Ժողովրդագրություն խմբագրել
Կլիշի սու Բուայի բնակչության մեծ մասն աֆրիկյան ծագում ունի[8]։ 2015 թվականի տվյալներով երիտասարդության գործազրկության մակարդակը կազմել է 40%[9]։
Պատմական բնակչություն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Աղբյուր՝ EHESS[10] and INSEE (1968-2017)[11] |
Պատկերասրահ խմբագրել
-
Գագարինի բուլվարը
-
Սեն Դենի եկեղեցին
-
Աստվածամոր մատուռը
-
L'orangerie
-
Լուի Միշելի անվան քոլեջը
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ http://cassini.ehess.fr/cassini/fr/html/fiche.php?select_resultat=9726
- ↑ Code officiel géographique
- ↑ http://www.clichy-sous-bois.fr/La-ville/Son-histoire
- ↑ Populations légales 2021 — The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ Погромы во Франции: пострадали русские туристы Газета.ру
- ↑ В Париже ограбили и избили группу россиян Комсомольская Правда
- ↑ «French police trial over 2005 Zyed and Bouna deaths». BBC News. 2015 թ․ մարտի 16. Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին.
- ↑ Viscusi, Gregory (2015 թ․ մարտի 18). «Paris Ghetto With Views But No Jobs Shows Decades of Failures». Bloomberg News. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ Cassini-Ehess|9726|Clichy-sous-Bois
- ↑ Population en historique depuis 1968, INSEE
Արտաքին հղումներ խմբագրել
- pictures of clichy sous bois :[1]
- Официальная страница коммуны Архивная копия от 19 марта 2008 на Wayback Machine(Ֆրանսերեն)
- Бунт мусульманской молодежи под Парижем Архивная копия от 10 февраля 2013 на Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլիշի սու Բուա» հոդվածին։ |