Ռիտա Ռայտ-Կովալյովա

ռուս գրող

Ռիտա Յակովլևնա Ռայտ-Կովալյովա (ծննդյան անունը՝ Ռաիսա Յակովլևնա Չերնոմորդիկ, ապրիլի 19, 1898(1898-04-19)[1], Ելիսավետգրադսկի գավառ, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 29, 1988(1988-12-29) կամ դեկտեմբերի 30, 1988(1988-12-30)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային բանաստեղծուհի և թարգմանչուհի։ Նրա թարգմանությամբ ԽՍՀՄ-ում առաջին անգամ ընթերցողին ներկայացվեցին Հենրիխ Բյոլի, Ֆրանց Կաֆկայի, Ջերոմ Սելինջերի, Վիլյամ Ֆոլքների, Կուրտ Վոննեգուտի, Նատալի Սարրոտի, Աննա Ֆրանկի, Էդգար Պոյի բազմաթիվ ստեղծագործությունների ռուսերեն տարբերակները։ Գերմաներեն է թարգմանել Վլադիմիր Մայակովսկուն (այդ թվում՝ «Միստերիա-բուֆֆ»)։ Նրա հեղինակությամբ լույս են տեսել «Ռոբերտ Բյորնս» (1959) գեղարվեստական կենսագրությունը, Մայակովսկու, Խլեբնիկովի, Ախմատովայի և Բորիս Պաստեռնակի մասին հիշողությունները։

Ռիտա Ռայտ-Կովալյովա
Ծնվել էապրիլի 19, 1898(1898-04-19)[1]
ԾննդավայրԵլիսավետգրադսկի գավառ, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 29, 1988(1988-12-29) (90 տարեկան) կամ դեկտեմբերի 30, 1988(1988-12-30)[1] (90 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, կենսագիր և թարգմանչուհի
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան
Պարգևներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ռաիսա Յակովլևնա Չերնոմորդիկը ծնվել է 1898 թվականի ապրիլի 19-ին, Խերսոնի մարզի Ելիսավետգրադսկի ուեզդի[2] Պետրուշևո գյուղում, հրեական ընտանիքում։

Նրա հայրը՝ Դորպատի համալսարանի շրջանավարտ էր, ռազմական բժիշկ, Ռուս-ճապոնական պատերազմի մասնակից, բժշկական ծառայության գնդապետ Յակով-Մեեր Զալմանովիչ (Յակով Զինովևիչ) Չերնոմորդիկը (1868-1960) ծնունդով Վելիժայից էր, 1906 թվականից Վելիժայի քաղաքային բժիշկը, իսկ խորհրդային տարիներին, ընդմիջումներով, շրջանի գլխավոր սանիտարական բժիշկը[3][4][5]։ Ռաիսան իր մանկությունը անցկացրել է Կուրսկում և Վելիժում, այնուհետև ընտանեկան ավանդույթների համաձայն մեկնել է բժշկական կրթություն ստանալու, սկզբում Խարկովում, որտեղ ծանոթացել է Վելիմիր Խլեբնիկովի հետ (և նույնիսկ նրա բանաստեղծությունները թարգմանել գերմաներեն), այնուհետև՝ Մոսկվայում։ 1924 թվականին ավարտել է 2-րդ ՄՊՀ-ի բժշկական ֆակուլտետը։

Գրական գործընթացին միացավ ոչ թե անմիջապես, այլ Լենինգրադ տեղափոխվելուց հետո, որտեղ սեփական նախաձեռնությամբ աշխատանքի տեղավորվեց հայտնի ֆիզիոլոգ Ի. Պ. Պավլովի լաբորատորիայում։ Լաբորատորիայում աշխատեց յոթ տարի։

Մոսկվայում, երջանիկ պատահականությամբ, ծանոթանում է Մայակովսկու, Լիլի Բրիկի և Պաստեռնակի հետ։ Լիլի Բրիկի խնդրանքով սկսում է փաստաթղթավորել Մայակովսկու կյանքը։

Որոշելով առանձնացնել «սովորական» կյանքը ստեղծագործականից՝ Կովալյովան իր համար ընտրում է Ռիտա Ռայթ կեղծանունը։ 20 տարեկանում նա սկսում է բանաստեղծություններ գրել, ազատ խոսում էր գերմաներեն և ֆրանսերեն (անգլերեն սովորեց ավելի ուշ), 22 տարեկան հասակում Մայակովսկու խնդրանքով գերմաներեն է թարգմանում «Միստերիա-բուֆֆը», հետագայում ռուսերեն է թարգմանում Շիլլերին, իսկ 1950-ական թվականներին, երբ նրան փորձում էին հեռացնել գրականությունից, սովորեց բուլղարերեն, որպեսզի այդ լեզվից թարգմանություններ կատարի։

Ռիտա Ռայթի դուստրը՝ Մարգարիտա Կովալյովան, նույնպես սկզբում ստացել է կենսաբանական կրթություն, այնուհետև դարձել թարգմանիչ։ Ռիտա Յակովլևնան պատերազմի երիտասարդ հերոս Հյուսիսային նավատորմի նավաստի Սաշա Կովալյովի հորաքույրն է (մահացել է 17 տարեկան հասակում), 10-ից 15 տարեկան հասակում նա ապրել է հորաքրոջ մոտ (երկու ծնողների ձերբակալությունից հետո), այնուհետև 1942 թվականին մեկնել է սովորելու Հյուսիսային նավատորմի Սոլովեցկի դպրոցում։

Ռիտա Ռայթը մահացել է 1988 թվականի դեկտեմբերի 29-ին, Մոսկվայում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  2. Биография Р. Я. Райт-Ковалёвой в «Большой биографической энциклопедии»
  3. «Улицы Велижа рассказывают». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին.
  4. Велижская центральная районная больница
  5. Настоящий полковник царской армии

Արտաքին հղումներ խմբագրել