Ռիչարդ Սարաֆյան

հայ կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ

Ռիչարդ Սարաֆյան (անգլ.՝ Richard Caspar Sarafian, ապրիլի 28, 1930(1930-04-28)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - սեպտեմբերի 18, 2013(2013-09-18)[1][2], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկահայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, մոնտաժորդ[3]։ Հանդիսատեսին հայտնի է «Դոն Ժուան դե Մարկո», «Ադամանդե ոստիկանը», «Կապ» և «Բագսի» ֆիլմերից։ Կինեմատոգրաֆիայի ասպարեզում նրա ստեղծագործական գործունեությունը ձգվել է կես դարից ավելի։ Լայն ճանաչման է արժանացել հատկապես 1971 թվականին իր նկարահանած «Անհետացող կետ» (Vanishing Point) ֆիլմի շնորհիվ[4][5]։

Ռիչարդ Սարաֆյան
Ծնվել էապրիլի 28, 1930(1930-04-28)[1]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 18, 2013(2013-09-18)[1][2] (83 տարեկան)
Մահվան վայրՍանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունՆյու Յորքի համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
ՄասնագիտությունԴերասան, Ռեժիսոր, Սցենարիստ, Պրոդյուսեր, Մոնտաժոր
Ակտիվ շրջան1954–այժմ
ԺանրերԴրամա,
Մարտական,
Քրեական
Ընտրանի"Դոն Ժուան դե Մարկո",
"Ադամանդե ոստիկանը",
"Կապ"
Երեխա(ներ)Թեդի Սարաֆյան և Դերան Սարաֆյան

Կենսագրություն խմբագրել

Սարաֆյանը ծնվել է 1930 թվականի ապրիլի 28-ին, Նյու Յորք քաղաքում, ներգաղթյալ հայ ընտանիքում։ Նյու Յորքի համալսարանում սկզբնական շրջանում իրավունք ու բժշկագիտություն է ուսումնասիրել, ապա անցել է կինոգործի ուսումնասիրման, որտեղ գերազանց արդյունքներ է ցուցաբերել։ Այնուհետև քոլեջը լքելով՝ ծառայության է անցել Միացյալ Նահանգների զինված ուժերում՝ որպես լրագրող[6]։ Ծանոթացել ու մտերմացել է ապագա հոլիվուդյան կինոռեժիսոր Ռոբերտ Ալտմանի հետ[7], միասին ֆիլմեր են նկարահանել արդյունաբերական թեմաներով։ Սարաֆյանը նաև դերակատարմամբ հանդես է եկել Ալտմանի բեմադրած թատերախաղում[7], 1960-ական թվականների սկզբներին էլ, որպես նրա օգնական, աշխատակցել է հեռուստատեսությունում[6][7]։ Կարճ ժամանակ անց սկսել է հենց ինքը հեռուստաշոուներ, հեռուստատեսային ներկայացումներ ու սերիալներ բեմադրել։ 1963 թվականին «Կենդանի խաղալիք» («Living Doll») սերիալի «Մթնշաղի գոտին» («The Twilight Zone») դրվագի նրա նկարահանումը ջերմ ընդունելության ու դրվատանքների է արժանացել՝ արձանագրելով Սարաֆյանի առաջին լուրջ ձեռքբերումը որպես ռեժիսորի։ 1965 թվականին նա նկարահանել է իր առաջին գեղարվեստական կինոնկարը՝ «Էնդին»։ Որպես գեղարվեստական ֆիլմի ռեժիսորի՝ նրա ամենամեծ հաջողությունն առնչվում է Vanishing Point-ին. չնայած քննադատների ոչ այնքան բարեհաճ ընդունելությանը՝ այն ճանաչվեց ու դարձավ արվեստի նշանակալի գործ, կուլտային հիթ[7]։ Սարաֆյանի նկարահանած գեղարվեստական կինոնկարներից հիշատակման են արժանի նաև «Run Wild, Run Free»-ն (1969), «Man in the Wilderness»-ը (1971), «The Man Who Loved Cat Dancing»-ը, հեռուստատեսային ռեժիսորական աշխատանքներից՝ Gunsmoke և Batman սերիալների առանձին դրվագները։ Դերասանական առանձնապես ուշագրավ աշխատանքներից են գանգստերը՝ Bugsy, հիթմենը՝ Bulworth գեղարվեստական ֆիլմերում, God Beaver կերպարի հնչյունավորումը Dr. Dolittle 2 անիմացիոն կինոնկարում[7], սրճարանատիրոջ դերը 1985–1986 թթ. CBS հեռուստաընկերության ցուցադրած Foley Square սիտկոմ-հեռուստասերիալում[8][9]։

Անձնական կյանք խմբագրել

Սարաֆյանն ամուսնացել է իր մտերիմ գործընկերոջ՝ Ռոբերտ Ալտմանի քրոջ՝ Հելենի հետ։ Որոշ ժամանակ անց ամուսնալուծվել են, ապա կրկին միացել։ Ունեցել են հինգ զավակ. դերասան Ռիչարդ Սարաֆյան կրտսերը, դերասան և ռեժիսոր Դերեն Սարաֆյանը, հատուկ էֆեկտների փորձագետ Դամոն Բ. Սարաֆյանը,սցենարիստ Թեդի Սարաֆյանը, Քեթրին Սարաֆյանը[7][10]։

Մահը խմբագրել

Սարաֆյանը մահացել է 83 տարեկան հասակում, Կալիֆոռնիայի Սանտա Մոնիկա քաղաքում, թոքախտից, որով վարակվել էր մեջքի կոտրվածքը բուժելու ընթացքում[7][11]։

Ֆիլմագրություն խմբագրել

Որպես դերասան խմբագրել

Կինոյում խմբագրել

Տարին Վերնագիրը Դերը Նշումներ
1956 The Magic Bond Կարճամետրաժ
1976 The Next Man Գրեգորի Զոլնիկով Տիտրերում չի նշվել:/Նաև ռեժիսորն է։
1984 Songwriter Ռոդեո Ռոքի
1986 Alien Predator Կապիտան Ջ. Ջ. Ուելս (հնչյունավորում) Տիտրերում չի նշվել։
1987 Street Justice Տաքսու վարորդ Նաև ռեժիսորն է։
1989 To Die For Բարմեն
1991 Bugsy Ջեք Դրագնա
1992 Ruby Փրոբի
1994 Gunmen Շեֆ, Չավես
1994 Roadflower] Բեռնատարի վարորդ
1995 Don Juan DeMarco Դետեկտիվ Թոբիաս
1995 The Crossing Guard Սըննի Վենտուրա
1996 Bound Ջինո Մարցոնե
1998 Bulworth Վիննի
1999 Blink of an Eye Էրիկ
1999 Blue Streak Քեռի Լո
2000 Picking Up the Pieces Ուինո
2001 Dr. Dolittle 2 God Beaver (հնչյունավորում)
2002 Hitters
2003 Masked and Anonymous Նախագահ
2007 Reeling Teeth (հնչյունավորում) Կարճամետրաժ

Հեռուստատեսությունում խմբագրել

Տարին Վերնագիրը Դերը Նշումներ
1985–1986 Foley Square սերիալ Սպիրո Պապադոպոլիս 14 դրվագ
1986 Long Time Gone Օմար Հեռուստաֆիլմ
1986 Liberty Ֆիլբերթ Էվանս Հեռուստաֆիլմ / Նաև ռեժիսորն է։
1989 Wiseguy "Le Lacrime D'Amore: 2-րդ մաս" դրվագը
1990 MacGyver Կասպար Կասաբյան "Bitter Harvest" դրվագը
1993 Sex, Love and Cold Hard Cash Էբի Հեռուստաֆիլմ / Տիտրերում չի նշվել։
1996 Miami Hustle Հենրի Կրոնֆելդ Հեռուստաֆիլմ
1996 Gotti Փոլ Կաստելլանո Հեռուստաֆիլմ
1997 Michael Hayes Ռեստորանատեր "Retribution" դրվագը

Որպես ռեժիսոր խմբագրել

Կինոյում խմբագրել

Տարին Վերնագիրը Նշումներ
1962 Terror at Black Falls Նաև պրոդյուսերն ու սցենարիստն է։
1965 Andy Նաև պրոդյուսերն ու սցենարիստն է։
1969 Run Wild, Run Free
1970 Fragment of Fear
1971 Vanishing Point
1971 Man in the Wilderness
1973 Lolly-Madonna XXX
1973 The Man Who Loved Cat Dancing'
1976 The Next Man Նաև սցենարիստն է։
1979 Sunburn
1981 Gangster Wars
1984 The Bear
1986 Eye of the Tiger
1987 Street Justice
1990 Solar Crisis' Տիտրերում նշվել է որպես Ալան Սմիթի։

Հեռուստատեսությունում խմբագրել

Տարին Վերնագիրը Նշումներ
1961 Maverick "The Forbidden City" դրվագը
1961 Bronco "Guns of the Lawless" դրվագը
1961 Surfside 6 "Count Seven!" դրվագը
1961 The Roaring 20's "Blondes Prefer Gentlemen" դրվագը
1961–1962 Lawman 22 դրվագ
1961–1962 Cheyenne 2 դրվագ
1962 Hawaiian Eye 2 դրվագ
1962–1963 The Dakotas 3 դրվագ
1962–1963 The Gallant Men 9 դրվագ
1962–1963 77 Sunset Strip 3 դրվագ
1963 Redigo "Lady War-Bonnet" դրվագը
1963 The Great Adventure "Six Wagons to the Sea" դրվագը
1963 The Twilight Zone "Living Doll" դրվագը
1963 Bonanza "The Waiting Game" դրվագը
1963–1965 Ben Casey 3 դրվագ
1964 Dr. Kildare "An Exchange of Gifts" դրվագ
1965 Slattery's People 4 դրվագ
1965 The Wild Wild West 2 դրվագ
1965 Convoy "Lady on the Rock" դրվագ
1965 The Long, Hot Summer "Home Is a Nameless Place" դրվագը
1965 The Big Valley "Winner Lose All" դրվագ
1965 The Wackiest Ship in the Army "The Stowaway" դրվագը
1965–1968 Gunsmoke 4 դրվագ
1966 The Trials of O'Brien "Alarums and Excursions" դրվագը
1966 Batman 2 դրվագ
1966 Jericho 5 դրվագ
1966 The Girl from U.N.C.L.E. "The Romany Lie Affair" դրվագը
1966–1968 I Spy 8 դրվագ
1967 Iron Horse "Consignment, Betsy the Boiler" դրվագը
1967 The Guns of Will Sonnett 3 դրվագ
1967 Cimarron Strip "The Battle of Bloody Stones" դրվագը
1967–1968 The Danny Thomas Hour 2 դրվագ
1968 Premiere
1968 Shadow on the Land Հեռուստաֆիլմ
1975 One of Our Own Հեռուստաֆիլմ
1975 Doctors' Hospital "One of Our Own" դրվագը
1977 The African Queen Հեռուստաֆիլմ
1977 A Killing Affair Հեռուստաֆիլմ
1979 Disaster on the Coastliner Television film
1980 The Golden Moment: An Olympic Love Story Հեռուստաֆիլմ
1981 The Gangster Chronicles Television miniseries / 13 դրվագ
1981 Splendor in the Grass Հեռուստաֆիլմ
1981 Shannon 2 դրվագ
1982 The Mississippi "The Mississippi" դրվագը
1985 Wildside 3 դրվագ
1986 Liberty Հեռուստաֆիլմ
1990 Zorro "Zorro: The Legend Continues" դրվագը (չհեռարձակված հեռուստանախագիծ)

Առաջադրում խմբագրել

Ռիչարդ Սաֆարյանի «The Next Man» («Հաջորդ մարդը») ֆիլմը (1976) առաջադրվել է Չիկագոյի միջազգային կինոփառատոնի «Ոսկե Հուգո» մրցանակի «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Patten, Dominic (1970 թ․ հունվարի 1). «Richard Sarafian Dies - Director Of Iconic Film 'Vanishing Point'». Deadline.com. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 18-ին.
  4. Greenspun, Roger (1971 թ․ մարտի 25). «Vanishing Point (1971) A Lot of Speed and Loads of Hair». The New York Times. Վերցված է 2013 թ․ փետրվարի 20-ին.
  5. Gilbey, Ryan (2013 թ․ սեպտեմբերի 20). «Richard C Sarafian obituary». The Guardian. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 20-ին.
  6. 6,0 6,1 Dyess-Nugent, Phil (2013 թ․ սեպտեմբերի 18). «R.I.P. Richard C. Sarafian, director of Vanishing Point». The A.V. Club. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 18-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Chawkins, Steve (2013 թ․ սեպտեմբերի 23). «Richard C. Sarafian, Hollywood Director, Dies at 83». The Washington Post. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 24-ին.
  8. McNeil, Alex, Total Television: The Comprehensive Guide to Programming From 1948 to the Present, New York: Penguin Books, 1996, p. 293.
  9. Brooks, Tim, and Earle Marsh, The Complete Directory to Prime-Time Network and Cable TV Shows, 1946-Present, Sixth Edition, New York: Ballantine Books, 1995, 0-345-39736-3, p. 364.
  10. «Richard C Sarafian». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 3-ին.
  11. «Richard C. Sarafian, Director of 'Vanishing Point,' Dies at 83». The New York Times - Art. 2013 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել