Ռիչարդ Մ. Միլս Կրտսեր

Հայաստանում ԱՄՆ դեսպան
(Վերահղված է Ռիչարդ Մ. Միլս կրտսերից)

Ռիչարդ Մ. Միլս կրտսեր (անգլ.՝ Richard M. Mills, Jr., փետրվարի 23, 1959(1959-02-23), Լուիզիանա, ԱՄՆ), դիվանագիտական կադրային ծառայող, Լիբանանում ԱՄՆ փոխդեսպան 2012-2014 թթ, Հայաստանում ԱՄՆ դեսպան 2015 թ[3]։

Ռիչարդ Մ. Միլս կրտսեր
Richard M. Mills, Jr.
 2015
Նախորդող Ջոն Հեֆֆերն
 
Կրթություն՝ Էդմունդ Ա. Վալշի անվան դիվանագիտական ծառայության դպրոց, Տեխասի համալսարանի իրավաբանական դպրոց[1] և Պաշտպանության ազգային համալսարան[2]
Գիտական աստիճան՝ իրավագիտության դոկտոր, Ազգային անվտանգության ռազմավարության մագիստրոս
Մասնագիտություն՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան
Ծննդյան օր 1959(1959)
Ծննդավայր Լուիզիանա
Ամուսին Լի Քարտեր
 
Պարգևներ

9-ը անգամ արժանացել է ԱՄՆ պետքարտուղարության բարձրագույն պարգևների։

Վաղ կյանքը և կրթություն խմբագրել

Ռիչարդ Մ. Միլս կրտսերը ծնվել է Լուիզիանա նահանգում և մեծացել է Միչիգանում։ Սովորել է Ջորջթաունի համալսարանում, Թեքսասի համալսարանում, Պաշտպանության ազգային համալսարանում։ Ունի բակալավրի, իրավագիտության դոկտորի, Ազգային անվտանգության ռազմավարության մագիստրոսի գիտական կոչում։

Կարիերա խմբագրել

1996-1998 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ-ի պետքարտուղարության գործադիր քարտուղարության ճյուղային վարչության տնօրենի պաշտոնը[4]։ 1999-2001 թվականներին տնտեսագիտական հարցերով խորհրդատու է աշխատել Դուբլինի (Իռլանդիա) ԱՄՆ դեսպանությունում [5]: 2001-2003 թվականներին քաղաքական հարցերով պատասխանատու է եղել Միավորված ազգերի կազմակերպության ԱՄՆ առաքելությունում։ 2003 թվականին Իսլամաբադի (Պակիստան) ԱՄՆ դեսպանությունում նշանակվել է քաղաքական խորհրդատուի տեղակալ։ 2005-2006 թվականներին Ռիադի (Սաուդյան Արաբիա) ԱՄՆ դեսպանությունում աշխատել է էներգետիկ հարցերով կցորդ և միաժամանակ տնտեսագիտական հարցերով խորհրդատուի պաշտոնակատար։ Ռիչարդ Մ. Միլս կրտսերը Լոնդոնի (Միացյալ Թագավորություն) ԱՄՆ դեսպանությունում քաղաքական հարցերով խորհրդատու աշխատել է 2006-2009 թվականներին։ Դրանից հետո մեկ տարի ժողովրդավարության հարցերով ավագ խորհրդատու է աշխատել Բաղդադի (Իրաք) ԱՄՆ դեսպանությունում։ 2010-2012 թվականներին Վալետայի (Մալթա) ԱՄՆ դեսպանությունում աշխատել է փոխդեսպան և գործերի ժամանակավոր հավատարմատար։ 2012-2014 թվականներին եղել է Բեյրութի (Լիբանան) ԱՄՆ փոխդեսպանը։ 2015 թվականի փետրվարին Ռիչարդ Մ. Միլս կրտսերը նշանակվել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան։ Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել փետրվարի 6-ին Վաշինգտոնում[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Տես նաև խմբագրել