Ռիկ Կավանյան

հայ ձայնային դերասան, դերասան, սցենարիստ

Ռիկ Կավանյան (Ռիխարդ Հորացիո Կավանյան, գերմ.՝ Rick Kavanian, հունվարի 26, 1971(1971-01-26)[1][2][3], Մյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), հայազգի գերմանացի դերասան, կոմիկ, կրկնօրինակող[5]։

Ռիկ Կավանյան
գերմ.՝ Rick Kavanian
Ծնվել էհունվարի 26, 1971(1971-01-26)[1][2][3] (53 տարեկան)
ԾննդավայրՄյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]
ԿրթությունԼի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ և Luitpold Gymnasium?
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունդերասան, հնչյունավորող, սցենարիստ, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
rick-kavanian.de

Կենսագրություն խմբագրել

Ռիկ Կավանյանը ծնվել է 1950-ական թվականներին Բուխարեստից Մյունխեն տեղափոխված հայկական ընտանիքում[6]։ Վաղ տարիքից ռումիներեն է սովորել ծնողներից, որոնք բնակվել են Ռումինիայում, հայերեն սովորել է տատիկից, գերմաներեն ու անգլերեն՝ դպրոցում[7][8]։

1990-1994 թվականներին քաղաքական գիտություններ, հյուսիսամերիկյան պատմություն և արվեստի պատմություն է ուսանել Մյունխենում և Աուգսբուրգում։ 1990 թվականին սկսել է համագործակցել Միշել Հերբիգի հետ, և երկուսն էլ եղել են գերմանական կոմիկ ռադիոներկայացման հեղինակներ և կրկօրինակողներ։ 1995 թվականին տեղափոխվել է Նյու Յորք, սովորել Լի Ստրասբերգի թատերական ինստիտուտում։ Վերադառնալով Գերմանիա՝ Հերբիգի հետ նկարահանվել է մի շարք հեռուստահաղորդումներում, հանդես է եկել հումորային ժանրում[9]։ 2009 թվականից հանդես է գալիս նոր «Իպանեմա» ծրագրով։ 2011 թվականից Բավարիայի հեռուստատեսությամբ թողարկել է սատիրական շոու, 2012 թվականից՝ «Էգոստրիպ» կոմիկական շոու[10]։

Ֆիլմեր խմբագրել

  • «Մանիտուի կոշիկը», 2001
  • «Կրակ, սառույց և գարեջուր», 2001
  • «Մութ ուժերի դեմ», 2002
  • «Տիեզերանավ Սյուրպրիզը», 2004
  • «Հուի Գուֆ», 2006
  • «Առանց ականջների ճագարը», 2007
  • «1.5 ասպետ», 2008
  • «Սպանելը իմ աշխատանքն է, սիրելիս», 2009
  • «Օտտոյի 11-ը», 2010

Անձնական կյանք խմբագրել

Կնոջ՝ Լիկայի հետ բնակվում է Մյունխենում[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #123987482 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Interview: Reifeprüfung Rick Kavanian Արխիվացված 2013-01-06 archive.today focus.de. Retrieved Octobre 10, 2012
  6. GQ Starportrait: Rick Kavanian Արխիվացված 2015-04-02 Wayback Machine. Retrieved Octobre 10, 2012
  7. «Der Rosenmontag-Comedy-Gipfel». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 26-ին.
  8. Interview mit Rick Kavanian
  9. http://www.lieblingsstars.com/interview-mit-comedian-rick-kavanian-1729/ Արխիվացված 2010-06-27 Wayback Machine Interview with Rick Kavanian; March 7, 2008
  10. Ռիկ Կավանյանի մասին avproduction.am կայքում(չաշխատող հղում)
  11. http://www.neon.de/kat/freie_zeit/internet/225297.html NEON-Podcast; January 21, 2008

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիկ Կավանյան» հոդվածին։