Ռիկարդո Լոպես

իսպանացի ֆուտբոլիստ

Ռիկարդո Լոպես (իսպ.՝ Ricardo López Felipe, ծնվ. 1970 թվականի դեկտեմբերի 30-ին, Մադրիդ, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, դարպասապահ։ Հանդես է եկել Իսպանիայի հավաքականում։

Ռիկարդո Լոպես
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 30, 1971(1971-12-30)[1][2] (52 տարեկան)
Ծննդավայր Մադրիդ, Իսպանիա
Հասակ 191 սանտիմետր
Դիրք դարպասապահ

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Ռիկարդոն խաղացել է մադրիդյան «Ատլետիկոյի» երիտասարդական թիմերում։

1998 թվականին տեղափոխվեց «Ռեալ Վալյադոյիդ»։ 2001/02 մրցաշրջանի ընթացքում առանց փոխարինման խաղաց բոլոր 38 խաղերը, որը նրան օգնեց ընդգրկվել 2002 թվականի աշխարհի չեմպիոնատի Իսպանիայի հավաքականի ցուցակում թեպետ այնտեղ չխաղաց։

2002 թվականի օգոստոսի 30-ին տեղափոխվեց անգլիական «Մանչեստեր Յունայթեդ» 1,5 միլիոն ֆունտի դիմաց[3]։

Ֆաբիեն Բարտեզի և Ռոյ Կերոլլի գնումից հետո, որոնք նախատեսված էին Ռիկարդոյին փոխարինելու համար, Ռիկարդո հաճախ դուրս չէր գալիս դաշտ։ Նա խաղաց Չեմպիոնների լիգայի չորս խաղ և չեմպիոնատի մեկ խաղ։

2003 թվականի օգոստոսի 23-ին տեղափոխվեց «Ռասինգ» մեկ մրցաշրջանի համար։ Հաջորդ մրցաշրջանին վերադարձավ «Մանչեստեր Յունայթեդ», բայց հիմնական խմբի տեղի համար մենամարտում պարտվեց Թիմ Հովարդին և Ռոյ Կերոլին։ Մրցաշրջանի ավարտվելուց հետո պայմանագիրը չերկարացվեց, և դարպասապահը ազատ գործակալի կարգավիճակով տեղփոխվեց «Օսասունա»։

Հավաքական խմբագրել

Իսպանիայի հավաքականում խաղացել է երկու խաղ՝ 2001 թվականի նոյեմբերի 14-ին Մեքսիկայի դեմ և 2002 թվականի օգոստոսի 21-ին Հունգարիայի դեմ, և երկու դեպքերում ել փոխարինել է Իկեր Կասիլյասին[4]։ 2002 թվականի աշխարհի չեմպիոնատի մասնակից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. Ricardo signs for Man Utd; BBC Sport, 30 августа 2002
  4. Poca luz para tanto estreno (Too little light for so many premieres); El País, 22 August 2002 (in Spanish)