Ռիխարդ Շորր (գերմ.՝ Richard Reinhard Emil Schorr, օգոստոսի 20, 1867(1867-08-20)[1], Կասել, Հեսսեն, Գերմանիա - սեպտեմբերի 21, 1951(1951-09-21)[2], Բադ Գաշտայն, Sankt Johann im Pongau District, Զալցբուրգ, Ավստրիա), գերմանացի աստղագետ, աշխատել է Համբուրգի աստղադիտարանում։

Ռիխարդ Շորր
Richard Reinhard Emil Schorr
Ծնվել էօգոստոսի 20, 1867(1867-08-20)[1]
Կասել, Հեսսեն, Գերմանիա
Մահացել էսեպտեմբերի 21, 1951(1951-09-21)[2] (84 տարեկան)
Բադ Գաշտայն, Sankt Johann im Pongau District, Զալցբուրգ, Ավստրիա
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Համբուրգի աստղադիտարան և Համբուրգի համալսարան
ԱնդամակցությունԼեոպոլդինա
Ալմա մատերՄյունխենի տեխնիկական համալսարան, HU Berlin և Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան[3]
Տիրապետում է լեզուներինգերմաներեն
Գիտական ղեկավարՀուգո ֆոն Զելիգեր
Պարգևներ
 Richard Schorr Վիքիպահեստում

1889 թ.-ից 1891 թվականն աշխատել է Կիլ քաղաքի աստղադիտարանի «Աստղագիտության նորություններ» (Astronomische Nachrichten) ամսագրի խմբագրի օգնական[4]։ 1892 թվականից աշխատել է Համբուրգի աստղադիտարանում, սկզբում որպես դիտարկող, իսկ 1900 թվականից Գեորգ Ռյումկերի մահից հետո որպես աստղադիտարանի տնօրեն։ Շորրի աշխատանքի առաջին տարիներին հիմնական խնդիրն է եղել Համբուրգի Բերգդորֆ թաղամասում աստղադիտարանի նոր մասնաշենքի կառուցումը, որ բացվել է 1912 թվականին։

Շորրի հիմնական աշխատությունները վերաբերվում են աստղաչափությանը, աստղերի հետազոտություններին և Արեգակի խավարումների դիտարկումներին։ 1905 թ.-ից 1928 թվականը նա կազմակերպել է 8 արշավախմբեր աշխարհի տարբեր մասերում խավարումների դիտարկումներ անցկացնելու համար, որոնցից 7-ին անձամբ մասնակցել է։

Շորրը եղել է մի շարք աստղային կատալոգների կազմման նախաձեռնողը, որոնցից ամենահայտնին է Աստղագիտագան միության կատալոգը (Astronomische Gesellschaft Katalog, AGK2), որի կազմման աշխատանքները շարունակվել են 1913 թ.-ից 1920 թվականը։ Այս ընթացքում Շորրը հայտնաբերել է 30 նոր աստերոիդ և մեկ նոր գիսաստղ՝ D/1918 W1 (Շորր)։

Շորրը համագործակցել է հայտնի օպտիկ Բերնխարդ Շմիդտի հետ, ում նա հատկացրել էր հատուկ տարածք աստղադիտարանում աշխատանքների համար։ Շմիդտը կառուցել է մի քանի աստղադիտակներ այս աստղադիտարանի համար, իսկ 1930 թվականին նախագծել է Շմիդտի խցիկը, աստղադիտակ միակ աբերացիայով, զարմանալի որակով։ Շորրը առաջարկել է Շմիդտին կառուցել առաջին այսպիսի աստղադիտակ Համբուրգի աստղադիտարանում։

Գերմանիայում ֆաշիստների իշխանության գալուց հետո Շորրը հեռացավ Համբուրգի աստղադիտարանի տնօրենի պաշտոնից, և կարողացավ ֆաշիստների կամքին հակառակ այս պաշտոնում թողնել Օտտո Հեկմանին։

Շորրի պատվին են անվանվել խառնարան Լուսնի վրա և (1235) Շորիա աստերոիդը։ Իսկ իր կողմից հայտնաբերված (725) Ամանդա աստերոիդը անվանվել է նրա կնոջ պատվին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.hs.uni-hamburg.de/DE/Ins/Bib/RSchorr.html
  2. 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. Mathematics Genealogy Project — 1997.
  4. [«Պոտսդամի աստղաֆիզիկական ինստիտուտ (գերմ.)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին. Պոտսդամի աստղաֆիզիկական ինստիտուտ (գերմ.)]

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիխարդ Շորր» հոդվածին։