Ռիխարդ Գերստլ (գերմ.՝ Richard Gerstl, սեպտեմբերի 14, 1883(1883-09-14)[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա - նոյեմբերի 4, 1908(1908-11-04)[4][3][5][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա), ավստրիացի նկարիչ, էքսպրեսիոնիստ։

Ռիխարդ Գերստլ
գերմ.՝ Richard Gerstl
Richard Gerstl - Selbstbildnis, lachend - 4035 - Österreichische Galerie Belvedere.jpg
Ծնվել էսեպտեմբերի 14, 1883(1883-09-14)[1][2][3][…]
ԾննդավայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա
Վախճանվել էնոյեմբերի 4, 1908(1908-11-04)[4][3][5][…] (25 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա
ՔաղաքացիությունFlag of Hungary (1896-1915; angels; 3-2 aspect ratio).svg Ավստրո-Հունգարիա
ԿրթությունՎիեննայի գեղարվեստի ակադեմիա[6] և Bundesgymnasium Wien 8?
Մասնագիտություննկարիչ
Ոճէքսպրեսիոնիզմ
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներSemi-Nude Self-Portrait? և Schönberg family?
ՈւսուցիչChristian Griepenkerl?[6] և Franz Lefler?[6]
ՀայրEmil Gerstl?
ՄայրMaria Gerstl?
Համատեղ ապրողMathilde Zemlinsky?
Richard Gerstl Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ռիխարդ Գերստլը ծնվել է 1883 թվականին Վիեննայում, բարեկեցիկ ընտանիքում։ Նրա հայրը` Էմիլ Գերստլը (1834, Նիտրա - 1912, Վիեննա), եղել է հրեա, որ հարստացել է բիրժային գործողություններում, մայրը` Մարիան (օրիորդական ազգանունը` Պֆայֆեր, 1857, Կապլից - 1910, Վիեննա), եղել է կաթոլիկ[7]։ Մայրը հուդայականություն է ընդունել ամուսնությունից առաջ` 1883 թվականի օգոստոսին, սակայն շուտով կրկին վերադարձել է կաթոլիկության։ Գերստլը ծնվել է ծնողների ամուսնությունից երեք շաբաթ առաջ։ Նա ունեցել է երկու ավագ եղբայրներ, որոնք ծնվել էին ծնողների ամուսնությունից առաջ։ Ավգուստը (1880-1945) և Ալոիզը (1881-1961), եղել են բանկային ծառայողներ և փոքր եղբոր կտակակատարը։

Գերստլը սովորել է կաթոլիկ վանական դպրոցում, սակայն շուտով վտարվել է իր ծայրահեղ իմպուլսիվության, մտածողության անկախության և անհնազանդ բնավորության համար։ 1898 թվականին ընդունվել է Վիեննայի գեղարվեստի ակադեմիա, որը նույնպես չի ավարտել։ Ուսումնառության ժամանակ հրաժարվել է ընդունել այն ժամանակ իշխող վիեննական սեցեսսիոնիզմի ոճը, որն ընդունում էր ղեկավարությունը, ինչը թույլ է տվել իր դասախոսին` պրոֆեսոր Քրիստիան Գրիպենկերլին հետևյալ եզրակացությունն անել. «Ձեր նկարները ձյան վրա միզելու պես են»։ Հիասթափված այն բանից, որ նկարելու իր ոճը չի ընդունվում, իրեն բնորոշ նպատակասլացությամբ, Ռիխարդ Գերստլը հետագա երկու տարիներին զբաղվում է տիտանական ինքնակրթությամբ` պաշտոնական ճանաչում չստանալով։ Նա հիմնականում նկարում էր բնանկարներ և դիմանկարներ, ընդ որում, նրա աշխատանքների մասին ասում էին, որ այնտեղ աներևույթ ներկա է Զիգմունդ Ֆրոյդը։

1901 թվականի ամռանից շարունակել է սովորել գեղանկարչություն Շիմոն Հոլոշիի ղեկավարությամբ Տրանսիլվանիայի Բայա Մարե քաղաքում և Հենրիխ Լեֆլերի մոտ Վիեննայում։

Ռիխարդ Գերստլը բացի գեղանկարչությունից հետաքրքրվում էր նաև երաժշտությամբ ու փիլիսոփայությամբ, սերտ կապեր ուներ կոմպոզիտորներ Առնոլդ Շյոնբերգի, Ալեքսանդր ֆոն Ցեմլինսկու հետ (նրա քույրը` Մաթիլդան, ամուսնացել էր Շյոնբերգի հետ), ով իր հետ նույն տանն էր ապրում, ինչպես նաև Գուստավ Մալերի և Ալբան Բերգի հետ։ Գերստլն ու Շյոնբերգը փոխադարձաբար հիացած էին իրարով ու դիմացինի տաղանդով։ Հավանաբար ԳերստլըՇյոնբերգին ցուցումներ էր տալիս արվեստում[8]։

Հարևան Շյոնբերգին և նրա կնոջը` Մաթիլդային, նա սովորեցնում էր նկարել։ Շյոնբերգների ընտանիքի միջոցով նա մտավ Վիեննայի երաժիշտների ու կոմպոզիտորների հասարակության մեջ։

1908 թվականի ամռանը Շյոնբերգի կինը` Մաթիլդան, սիրահարվում է նկարչին։ Այդ կապը ողբերգական վախճան է ունենում. Գերստլը և Մաթիլդան դառնում են սիրեկաններ, ինչը հայտնի է դառնում Առնոլդ Շյոնբերգին։ Մաթիլդան թողնում է ամուսնուն և երկու երեխաներին և գնում է Գերստլի մոտ։ Շուտով, տանջվելով ամոթի զգացումից ու խղճի խայթից, Մաթիլդան որոշում է վերադառնալ ամուսնու ու երեխաների մոտ։ Ռիխարդը սիրելի էակի կորստից հետո դեպրեսիայի պահին ինքնասպանություն է գործում` դանակով հարվածելով կրծքին և հայելու առաջ կախվելով իր ստուդիայում։ Դրանից առաջ նա վառել էր իր բոլոր թղթերը, էսքիզներն ու մի քանի նկարներ։

ՍտեղծագործությունԽմբագրել

Ռիխարդ Գերստլը ավստրիական հոգեբանական գեղանկարչության ներկայացուցիչ է։ Նա հիմնականում նկարել է դիմանկարներ ու բնանկարներ։ 1905 թվականից մշակում է էքսպրեսիայի իր ուրույն ոճը, որը հետագայում շարունակում է Օսկար Կոկոշկան։

Նկարչի ինքնասպանությունից հետո նրա աշխատանքները հայտնվում են պահեստում, որտեղ մնում են մինչև 1930—ական թվականները, երբ առաջին անգամ նկարները ցուցադրվում են Վիեննայի Neue Galerie պատկերասրահում։ Գերստլի աշխատանքները հայտնաբերվում և իսկապես գնահատվում են Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո։ Ներկայումս Գերստլը համարվում է ավստրիացի էքսպրեսիոնիստ ամենահայտնի նկարիչներից մեկը։

Ներկայումս հայտնի են Գերստլի վաթսունվեց նկարներ։ Նկարչի աշխատանքների առավել հարուստ հավաքածուն պահվում են Լեոպոլդ թանգարանում, Բելվեդեր պատկերասրահում և Վիեննայի Արվեստի պատմության թանգարանումում։

Աշխատանքների ցանկԽմբագրել

  • Ինքնադիմանկար կապույտ ֆոնի առաջ (Վիեննա, Լեոպոլդ թանգարան), 1904/1905, կտավ, յուղաներկ, 160 × 110 սմ
  • Կարոլինա և Պոլինա Ֆեյ քույրերը (Վիեննա, Բելվեդեր պատկերասրահ, No. 4430), 1905, կտավ, յուղաներկ, 175 х 150 սմ
  • Կոմպոզիտոր Առնոլդ Շյոնբերգի դիմանկարը (Վիեննա, Արվեստի պատմության թանգարան) в 1905-06, կտավ, յուղաներկ
  • Կին երեխայի հետ. Մաթիլդա Շյոնբերգը դստեր` Գերտրուդայի հետ (Վիեննա, Բելվեդեր պատկերասրահ, No. 5852), 1906, կտավ, յուղաներկ, 160,5 х 108 սմ
  • Գունապնակոն ւնքնադիմանկար (Վիեննա, Արվեստի պատմության թանգարան), 1907, կտավ, յուղաներկ
  • Հոր` Էմիլ Գերստլի դիմանկարը (Վիեննա, Լեոպոլդ թանգարան, № 638), 1907, կտավ, յուղաներկ
  • Կալենբերգի ֆուլիկուլյորի երթուղին (Վիեննա, Բելվեդեր պատկերասրահ, No. 5851), 1907, կտավ, յուղաներկ, 56 × 69,5 см
  • Մաթիլդա Շյոնբերգ (Վիեննա, Բելվեդեր պատկերասրահ, No. 4757), летом 1907 г., կտավ, յուղաներկ, 95 × 75 սմ
  • Արվեստագետ պրոֆեսոր դոկտոր Էրնստ Դիեզ (Վիեննա, Բելվեդեր պատկերասրահ, No. 4036), 1907 թվականի ամառ, կտավ, յուղաներկ, 184 × 74 սմ
  • Ծառ տների հետ (Վիեննա, Լեոպոլդ թանգարան, No. 641), 1907, կտավ, յուղաներկ
  • Նստած մերկ կին (Վիեննա, Լեոպոլդ թանգարան, No. 648), 1907-08, կտավ, յուղաներկ
  • Մաթիլդա Շյոնբերգը այգում (Վիեննա, Լեոպոլդ թանգարան, No. 642), 1908, կտավ, յուղաներկ
  • Բաց զույգ (Վիեննա, Լեոպոլդ թանգարան, № 645), 1908, կտավ, յուղաներկ
  • Քուեյսայդը Գմունդենում (Վիեննա, Լեոպոլդ թանգարան, № 643), 1908 կտավ, յուղաներկ
  • Տեսարան դեպի այգի (Վիեննա, Լեոպոլդ թանգարան), 1908, կտավ, յուղաներկ, 35,3 х 39,7 սմ
  • Ինքնադիմանկար ծիծաղելիս (Վիեննա, Բելվեդեր թանգարան. No. 4035), 1908, կտավ, յուղաներկ, 40 х 30,5 սմ
  • Ինքնադիմանկար (Վիեննա, Արվեստի պատմության թանգարան, № 115 288), 1908, փետուր և թանաք, 40 х 29,7 սմ
  • Հենրիկ Կոխի դիմանկարը (Վիեննա, Լեոպոլդ թանգարան, No. 650), 1908, կտավ, յուղաներկ, 147.9 х 111.9 սմ

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 https://rkd.nl/explore/artists/31169
  2. 2,0 2,1 Richard Gerstl
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Richard Gerstl — 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 RKDartists
  5. 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  6. 6,0 6,1 6,2 Österreichische Akademie der Wissenschaften Österreichisches Biographisches Lexikon 1815–1950 (գերմ.) / Hrsg.: Österreichische Akademie der Wissenschaftendoi:10.1553/0X0028179D
  7. Hans Morgenstern "Jüdisches Biographisches Lexikon", Lit Verlag
  8. H. H. Stuckenschmidt, Schoenberg: His Life, World and Work (New York: Macmillan Publishing Co., 1977), p. 93-97

Արտաքին հղումներԽմբագրել