Ռենե Ռապեն
Ռենե Ռապեն (ֆր.՝ René Rapin, ապրիլի 24, 1620[1][2], Տուր - հոկտեմբերի 27, 1687[1][2], Փարիզ[2]), ֆրանսիացի գրող, բանաստեղծ, աստվածաբան, պատմաբան, բանասեր, պոեմների, գրաքննադատությունների և աստվածաբանական աշխատությունների հեղինակ։
Ռենե Ռապեն ֆր.՝ René Rapin | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 24, 1620[1][2] |
Ծննդավայր | Տուր |
Վախճանվել է | հոկտեմբերի 27, 1687[1][2] (67 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ[2] |
Մասնագիտություն | աստվածաբան, գրող, գրական քննադատ և բանաստեղծ |
Քաղաքացիություն | ![]() |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
1639 թվականին մտել է ճիզվիտական միաբանություն, հետո եղել է անտիկ գրականության և հռետորության պրոֆեսոր։ Նրա կենսագրության մանրամասներ շատ քիչ են պահպանվել։ Եղել է Ալֆոնսո Մանչինիի՝ Մազարինիի եղբորորդին, 1667 թվականից եղել է Լամոնյոնի ակադեմիայի անդամ։ Մասնակցել է իր ժամանակների կրոնականության և գրական բանավեճերի՝ հարձակվելով յանսենիստների վրա և վիճաբանելով Վավասերի հետ։
Ռապենի ստեղծագործական ժառանգությունը ներկայացված է ինչպես բանաստեղծություններով (ֆրանսերեն և լատիներեն), այնպես էլ արձակով։ Նրա «Eglogae sacrae» (1659) ստեղծագործության համար նրան սկսել են կոչել «երկրորդ Թեոկրիտ»։
Նրա ամենահայտնի ստեղծագործություններից է «Hortorum libri IV» (1659) ուսուցողական լատինական պոեմը, մի քանի անգամ թարգմանվել է անգլերեն և ֆրանսերեն։ Ռապենի քննադատական-էսթետիկական ստեղծագործություններից, որտեղ նա միշտ գերադասել է արհեստականությունը իսկական ինքնատիպությունից, Վերգիլիոսին՝ Հոմերոսից, հայտնի են «Observations sur les poèmes d’Horace et de Virgile» (1669), «Réflexions sur l’usage de l’éloquence de ce temps» (1672), «Réfléxions sur la Poétique d’Aristote et sur les ouvrages des poètes anciens et modernes» (1674)։ Ռապենի ստեղծագործությունները մի քանի անգամ հրատարակվել են Ամստերդամում (1693, 1709) և Հաագայում (1725)։ 1865 թվականին Օբինոն առաջին անգամ հրատարակել է նրա «Mémoires sur l’Eglise et la Société» գործը[3]։ 1861 թվականին հրատարակվել է նրա «Histoire du jansénisme» աշխատանքը, որը 19-րդ դարում ճանաչվել է որպես արժեքավոր աղբյուր՝ յանսենիզմի պատմության ուսումնասիրության համար։
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- Սեղմ կենսագրություն (անգլ.)