Ռենե Գոբլե (ֆր.՝ René Goblet նոյեմբերի 26, 1828(1828-11-26)[1], Aire-sur-la-Lys - սեպտեմբերի 13, 1905(1905-09-13)[2][3] կամ դեկտեմբերի 13, 1905(1905-12-13)[1], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի գիտնական, քաղաքական գործիչ, նաև գլխավորել է Ֆրանսիայի նախարարների կաբինետը 1886 թվականի դեկտեմբերի 16-ից 1887 թվականի մայիսի 30-ը։

Ռենե Գոբլե
ֆր.՝ René Goblet
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 26, 1828(1828-11-26)[1]
ԾննդավայրAire-sur-la-Lys
Մահացել էսեպտեմբերի 13, 1905(1905-09-13)[2][3] (76 տարեկան) կամ դեկտեմբերի 13, 1905(1905-12-13)[1] (77 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
ԳերեզմանCimetière de La Madeleine d'Amiens
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1958).svg Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
Մասնագիտությունքաղաքական գործիչ, դիվանագետ, լրագրող և փաստաբան
Զբաղեցրած պաշտոններՖրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Mayor of Amiens?, Ֆրանսիայի նախարարների խորհրդի նախագահ և Ֆրանսիայի երրորդ հանրապետության սենատոր
ԿուսակցությունՀանրապետական, ռադիկալև ռադիկալ-սոցիալիստական կուսակցություն
René Goblet Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ռենե Գոբլեն ծնվել է 1828 թվականի նոյեմբերի 26-ին, Էր-սուր-լա-Լիսում։ Իրավագիտական կրթություն ստանալուց հետո նա որպես փաստաբան է աշխատել Ամյեն քաղաքում։

Ֆրանսիական կայսրության անկումից հետո դատախազ է նշանակվել Ամեյնի վերաքննիչ դատարանում։

1871 թվականին ընտրվել է ազգային ժողով, որտեղ անդամագրվել է չափավոր հանրապետական կուսակցությանը և հայտնի է դարձել որպես տաղանդավոր հռետոր։

1877 թվականին ընտրվել է պատգամավորների պալատի անդամ և անդամագրվել ձախ կուսակցությանը։

1882 թվականին նա Շառլ Ֆրեյսինե նախարարությունում զբաղեցնում էր ներքին գործերի նախարարի պաշտոնը։

1885 թվականին նա ստացել է հանրային կրթության նախարարի պաշտոնը Էժեն Անրի Բրիսսոնի նախարարությունում։

1886 թվականին նա կրկին ստանձնել է այս պաշտոնը Ֆրեյցինետի կաբինետում և նրա անկումից հետո, 1886 թվականի դեկտեմբերի 11-ից մինչև 1887 թվականի մայիսի 17-ը Գոբլեն նախարար-նախագահ էր և ներքին գործերի նախարար։

Ֆլոկեի կաբինետում նա եղել է 1888 թվականի ապրիլից մինչև 1889 թվականի փետրվար` աշխատելով որպես արտաքին գործերի նախարար։

Ռենե Գոբլեն կյանքից հեռացել է 1905 թվականի սեպտեմբերի 13-ին, Փարիզում։

ԾանոթագրություններԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել