Ռեյկյավիկի լուսանկարչության թանգարան
Ռեյկյավիկի լուսանկարչության թանգարան (իսլ.՝ Ljósmyndasafn Reykjavíkur), թանգարան Ռեյկյավիկում, որը բաղկացած է մոտ 5 միլիոն լուսանկարներից, որոնք արվել են պրոֆեսիոնալ և սիրողական լուսանկարիչների կողմից 1870 թվականից ի վեր։ Հավաքածուն պարունակում է ստուդիական դիմանկարներ, ինչպես նաև արդյունաբերական, գովազդային, տպագիր, բնապատկերային և ընտանեկան լուսանկարներ։
Ռեյկյավիկի լուսանկարչության թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Իսլանդիա |
Տեղագրություն | Ռեյկյավիկ |
Վայր | Ռեյկյավիկ |
Հասցե | Grófarhús, Tryggvagata 15, 6. hæð101 ReykjavíkTryggvagata? |
Հիմնադրվել է | 1981 |
Կայք | borgarsogusafn.is/is/ljosmyndasafn-reykjavikur/ |
Պատմություն
խմբագրելԹանգարանը հիմնադրվել է 1981 թվականին մասնավոր հավաքածուի հիման վրա և սկզբում կոչվել է «Ljósmyndasafnið hf»: Նրա անունը դարձավ Ռեյկյավիկի լուսանկարչության թանգարան 1987 թվականին, երբ թանգարանի գործունեությունը ստանձնեց քաղաքապետարանը[1]։ 2000 թվականից թանգարանը գտնվում է Տրյուգվագատում՝ նույն շենքում, որտեղ գտնվում է Ռեյկյավիկի քաղաքային գրադարանը։
2014 թվականից թանգարանը միավորվել է Ռեյկյավիկի քաղաքապետարանին պատկանող երեք այլ թանգարանների հետ՝ «Ծովային թանգարան», «Մինյասաֆն Ռեյկյավիկուր»,(բացօթյա թանգարան) և Վիդեյ։ Այս կոնսորցիումին են պատկանում նաև երկու պատմական թանգարաններ՝ «Árbæjarsafn» և «Reykjavík 871 ± 2»[2]:
Գործունեություն
խմբագրելԹանգարանի նպատակը լուսանկարչության մշակութային դերի նկատմամբ հետաքրքրություն արթնացնելն է[3]։
Թանգարանը իսլանդացի լուսանկարիչներին առաջադրում է հետևյալ մրցանակների[4]
- «Henri Cartier-Bresson» մրցանակ[5]
- Հասլբլադի մրցանակ
- Լեոպոլդ Գոդովսկու Կրտսեր «գունավոր լուսանկարչության» մրցանակ
- «Deutsche Börse Photography» մրցանակ
Թանգարանը հրատարակել է մի շարք գրքեր։
- 2014 թվականին թանգարանը ներառվել է Եվրոպայի լավագույն անվճար թանգարանների տասնյակում՝ ըստ The Guardian ամսագրի[6]։
Հավաքածու
խմբագրելԹանգարանում կան լուսանկարներ և տարբեր այլ նյութեր՝ կապված Իսլանդիայի մայրաքաղաքի լուսանկարիչների հետ։ Այն նաև ձեռք է բերում և պահպանում լուսանկարներ, ալբոմներ և ժողովրդական լուսանկարչական մշակույթի այլ առարկաներ[7]։
Ցուցահանդեսներ
խմբագրելԱմեն տարի թանգարանը հյուրընկալում է երեք խոշոր և տասից ավելի փոքր ցուցահանդեսներ։
Նախորդ ցուցահանդեսներից մի քանի կարևոր դրվագներ․
- Անրի Կարտիե Բրեսոն՝ «Paris» (2001)[8]․
- Մերի Էլեն Մարկ՝ «American Odyssey» (2002)[9]․
- Վիգգո Մորտենսեն՝ «Skovbo» (2008)[10]․
- Անդրե Քերթես՝ «Ma France» (2010)[11]․
- Մարկ Ռիբու՝ «50 years of photography» (2011)[12].
- Ռագնար Ակսելսոն՝ «Mirror of Life» (2014)[13]․
- Լորեն Գրինֆիլդ`«Girl Culture» (2014—2015)[14]․
- Թոմաս Քելներ`«Black and White» (2017)[15]․
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Borgin kaupir ljósmyndasafnið», Morgunblaðið (in Icelandic) (91) 23 April 1987, p. 20
- ↑ «Fjögur söfn sameinuð í Reykjavík», RÚV.
- «About Reykjavik City Museum». Reykjavík City Museum. - ↑ «Art museums Արխիվացված 2015-04-05 Wayback Machine», Center for Icelandic Art.
- ↑ «Tilnefningar til alþjóðlegra Ljósmyndaverðlauna». Museum blog, 10 December 2009.
- ↑ «Dagbók í myndum.» Morgunblaðið (in Icelandic) (144) 29 May 2009. p. 41
- ↑ Will Coldwell, «10 of the best free museums in Europe», The Guardian, 21 January 2014.
- ↑ «Collection Արխիվացված 2015-12-08 Wayback Machine», Ljósmyndasafn Reykjavíkur
- ↑ «Margir skoðuðu myndir Cartier-Bresson», Morgunblaðið (in Icelandic) (92) 25. April 2001. p. 65
- ↑ «Einn þekktasti ljósmyndari heims», Morgunblaðið (in Icelandic) (114) 17 May 2002. p. 70
- «Fólkið á jaðrinum», Dagblaðið Vísir (in Icelandic) (105) 10 May 2002, p. 15 - ↑ «Viggo Mortensen Photo Exhibit», Reykjavík Grapevine (6) 17 May 2008. p. 33
- ↑ «Art Galleries and museums» Reykjavík Grapevine (17) 6 November 2009. p. 19
- «Sýningu á verkum Kertész lýkur senn», Morgunblaðið (in Icelandic) (9) 13 January 2010. p. 27 - ↑ «Riboud í 50 ár» Fréttablaðið (in Icelandic) (202) 31. August 2011. p. 34
- ↑ «Gallery: Ragnar Axelsson: Mirror of Life Արխիվացված 2015-09-22 Wayback Machine», Ljósmyndasafn Reykjavíkur.
- «Mirror of life: Photographs by Ragnar Axelsson Արխիվացված 2014-12-30 Wayback Machine», Reykjavík Artfest. - ↑ «Art ongoing», Reykjavík Grapevine (18) 5. December 2014. p. 49
- ↑ «Black and White. Exhibition by Thomas Kellner in Skotið at Reykjavík Museum of Photography». Reykjavik Museum of Photography. Վերցված է 2020 թ․ մարտի 29-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Թանգարանի էջ Արխիվացված 2008-04-17 Wayback Machine
- Մինյասաֆն Ռեյկյավիկյուրի կայքէջ
- Լուսանկարներ հավաքածուից Fotoweb Արխիվացված 2017-05-06 Wayback Machine և Flickr էջերում
- Շաբաթվա լուսանկար հավաքածուից
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեյկյավիկի լուսանկարչության թանգարան» հոդվածին։ |