Մարկ Ռիբու
Մարկ Ռիբու (ֆր.՝ Marc Riboud, հունիսի 24, 1923[1][2][3][…], Saint-Genis-Laval[1] - օգոստոսի 30, 2016[4], Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ, Իլ-դը-Ֆրանս[5]), ֆրանսիացի լուսանկարիչ, ֆոտոթղթակից, ֆրանսիական լուսանկարչական դպրոցի ներկայացուցիչներից, ինչպես նաև աշխարհում հայտնի ֆոտոթղթակիցներից մեկը[9]։ Նրան երբեմն անվանում են ֆրանսիական լուսանկարչության հայրը։
Մարկ Ռիբու ֆր.՝ Marc Riboud | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 24, 1923[1][2][3][…] |
Ծննդավայր | Saint-Genis-Laval[1] |
Վախճանվել է | օգոստոսի 30, 2016[4] (93 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ, Իլ-դը-Ֆրանս[5] |
Ազգություն | ֆրանսիացիներ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | École Centrale de Lyon? (1948) |
Մասնագիտություն | լուսանկարիչ, ֆոտոլրագրող, լրագրող, պատերազմի լուսանկարիչ և Ֆրանսիական դիմադրության մարտիկ |
Թեմաներ | Լուսանկարչություն |
Պարգևներ | |
Անդամակցություն | Magnum Photos |
Ամուսին | Բարբարա Չեյզ Ռիբու[7] և Catherine Chaine?[8] |
Կայք | mil.gov.ua |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Ստանալով ինժեների կրթություն՝ կյանքի վերջին 60 տարիները Մարկ Ռիբուն նվիրել է ֆոտոարվեստին[10]։ Երկու անգամ արժանացել է Overseas Press Club Award մրցանակի՝ 1966 և 1970 թվականներին, ինչպես նաև բազմաթիվ մրցանակներ է ստացել ԱՄՆ-ում և Եվրոպայում։ Նրա աշխատանքները ճանաչվել են 20-րդ դարի ամենանշանային լուսանկարներից մեկը։ Ռիբուի լուսանկարների մեծ մասը սև ու սպիտակ են[11]։
Մարկի լուսանկարները ցուցադրվել են ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ճապոնիայի մի շարք ցուցահանդեսներում։ Նրանցից ամենահայտնիներն են 2004 թվականի «Մարկ Ռիբու՝ 50 տարի լուսանկարչության մեջ» (Լուսանկարչության եվրոպական տուն (Maison européenne de la photographie), Փարիզ) ցուցահանդեսը և 2009 թվականին Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանում տեղի ունեցած ցուցահանդեսը։ Ռիբուի լուսանկարները գտնվում են այնպիսի թանգարանների հավաքածուներում, ինչպիսիք են Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանը, Չիկագոյի արվեստի ինստիտուտը, Փարիզի ազգային գրադարանը և այլն[12]։
Մահացել է 2016 թվականի օգոստոսի 30-ին երկարատև և շարունակական հիվանդության արդյունքում[13]։
ԸնտանիքԽմբագրել
1961-1981 թվականներին Ռիբուն ամուսնացած է եղել Բարբարա Չեյզի (ծնվ․ 1939) հետ, որը ամերիկացի քանդակագործ էր և գրքերի հեղինակ։ Ծնվեցին 2 երեխա։ Ֆրանկ Ռիբուի զարմիկը ֆրանսիացի գործարար է, Danone-ի նախագահը[14]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.nytimes.com/2016/09/01/world/europe/marc-riboud-photographer-dies.html
- ↑ 2,0 2,1 Luminous-Lint — 2005.
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 5,0 5,1 5,2 Fichier des personnes décédées
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ Paris Match (ֆր.) — Hachette Filipacchi Médias, Hachette, 1949. — ISSN 0397-1635
- ↑ Polka magazine (ֆր.) — 2008. — ISSN 1962-3488
- ↑ Марк Рибу и Владимир Лагранж. Фотография. digicam.ru (ռուս.)
- ↑ Марк Рибу. photographer.ru (ռուս.)
- ↑ Marc Riboud | International Center of Photography
- ↑ In Memoriam: Marc Riboud, 1923 – 2016
- ↑ Французский фотограф Марк Рибу скончался на 94-м году жизни (ռուս.)
- ↑ Интервью - Франк Рибу, президент Danone