Ռեմբրանդտ Բուգատի
Ռեմբրանդտ Բուգատի (իտալ.՝ Rembrandt Bugatti, հոկտեմբերի 16, 1884[1][2], Միլան, Իտալիայի թագավորություն[3] - հունվարի 8, 1916[4][5], Փարիզի 7-րդ շրջան, Ֆրանսիա), իտալացի քանդակագործ և անիմատոր։
Ռեմբրանդտ Բուգատի ֆր.՝ Rembrandt Bugatti | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 16, 1884[1][2] |
Ծննդավայր | Միլան, Իտալիայի թագավորություն[3] |
Վախճանվել է | հունվարի 8, 1916[4][5] (31 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 7-րդ շրջան, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Իտալիայի թագավորություն |
Կրթություն | Պավել Տրուբեցկոյ[6] |
Մասնագիտություն | քանդակագործ և զինվոր |
Ժանր | կենդանու քանդակ[3] |
Ներշնչվել է | Պավել Տրուբեցկոյ |
Պարգևներ | |
Հայր | Carlo Bugatti? |
Rembrandt Bugatti Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Ռեմբրանդտ Բուգատին ծնվել է 1884 թվականի հոկտեմբերի 16-ին Միլանում, Կառլո և Թերեզա Բուգատիների ընտանիքում[8]։ Ռեմբրանդտի ավագ եղբայրը՝ ավտոարդյունաբերող Էտտորե Բուգատին է։
1900 թվականին նա սովորել է Բրերի գեղարվեստի ակադեմիայում (իտալ.՝ Accademia di belle arti di Brera): Ակադեմիայում սովորելով ձեռք է բերել տաղանդավոր քանդակագործի համբավ[8]։ 1904 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Փարիզ և ընդունվել է Ազգային հասարակության գեղարվեստի ակադեմիա (ֆր.՝ Société Nationale des Beaux-Arts): 1907 թվականին տեղափոխվել է Անտվերպեն, այնտեղ եղել է մեծ կենդանաբանական այգի, որի կենդանիները նրա համար ծառայել են որպես քանդակների համար մոդելներ[8]։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ռեմբրանդտ Բուգատին դարձել է Կարմիր խաչի կամավոր և աշխատել Անտվերպենի կենդանաբանական այգում ստեղծված զինվորական հոսպիտալում։ Հոսպիտալում ստացած աշխատանքային փորձը, ֆինանսական դժվարությունները և կենդանաբանական այգում պարտադրված շատ կենդանիների մահը հանգեցրել է դեպրեսիայի առաջացման[6][8]։ 1916 թվականի հունվարի 8-ին ինքնասպան է եղել։
Գեղարվեստական աշխատանքներ խմբագրել
Մինչև այժմ Ռեմբրանդտ Բուգատիի կողմից ստեղծված կենդանիների քանդակները բարձր են գնահատվել։ Այսպիսով, օրինակ, վագրի քանդակը (ֆր.՝ Grand Tigre Royal) Սոթբիսի աճուրդում 2009 թվականին վաճառվել է 1,8 մլն դոլարով, իսկ 2015 թվականին բաբուինի քանդակը (ֆր.՝ Babouin Sacré Hamadryas) 2,7 միլիոն դոլարով[9][10]։
Հետաքրքիր փաստեր խմբագրել
- Ռեմբրանդտ Բուգատիի անունով է կոչվել Մոլսեմի երկու քոլեջներից մեկը։
- Կրկեսում փղին պատկերող արձանիկը դարձել է Bugatti Type 41 Royale ավտոմեքենայի մասկոտը, ինչպես նաև օգտագործվում է ավտոմեքենաների դեկորում մինչ օրս։
- Ռեբրանդտ Բուգատիին է նվիրված Bugatti Veyron-ի հիպերքարի հատուկ շրջադարձերից մեկը։ Մեքենայի թափքը և սրահը ներկելու համար օգտագործվել է մուգ շագանակագույն և բաց շագանակագույն գույները[11]։
Պատկերասրահ խմբագրել
-
Քանդակ «Աֆրիկական փիղը և երիտասարդ ուղտը»
-
Եղնիկի քանդակ
-
Ձին և նրա ձագուկը
-
Աղջկա քանդակ
-
Փիղը Bugatti Type 41 Royale-ի ծածկի վրա
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Bugatti, Rembrandt // Benezit Dictionary of Artists — OUP, 2018. — ISBN 978-0-19-977378-7 — doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00028503
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Le Temps (ֆր.) — 1916. — P. 3. — ed. size: 29592 — ISSN 2420-2789
- ↑ 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Roglo — 1997. — ed. size: 9000000
- ↑ 6,0 6,1 «Хроника: 95 лет назад не стало Рембрандта Бугатти». За рулём. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ Le Temps (ֆր.) — 1916. — P. 4. — ed. size: 29592 — ISSN 2420-2789
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 «Rembrandt Bugatti». Официальный сайт Bugatti. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Rembrandt Bugatti Grand Tigre Royal» (անգլերեն). Сотбис. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ «Rembrandt Bugatti Babouin Sacre Hamadryas» (անգլերեն). Сотбис. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Bugatti построила "Вейрон" в честь брата Этторе Бугатти». Motor. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.