Ռեզա Աբբասի (պարս.՝ رضا عباسی - Reza-ye Abbasi, 1565[1][2], Քաշան, Սպահանի նահանգ, Իրան - 1635[1][3], Սպահան, Իրան), 16-17-րդ դարերի պարսիկ նկարիչ, Սպահանի մանրանկարչական դպրոցի ամենախոշոր ներկայացուցիչը (շուրջ 1565-1635) Աբբաս I-ի օրոք։ Ստեղծել է ժանրային պատկերներ և դիմանկարներ (այդ թվում՝ հովիվների, գեղջուկների), երբեմն՝ Ռզա Աբբասի «Կնոջ ֆիգուր» (1629, մասնավոր հավաքածու) պատկերազարդումներ։

Ռեզա Աբբասի
պարս.՝ رضا عباسی
Ծնվել է1565[1][2]
ԾննդավայրՔաշան, Սպահանի նահանգ, Իրան
Վախճանվել է1635[1][3]
Մահվան վայրՍպահան, Իրան
Քաղաքացիություն Սեֆյան Պարսկաստան
Մասնագիտություննկարիչ, մանրանկարիչ և գեղագիր
ՀայրԱլի Ասգար[4]
ԶավակներՄուհամմադ Շաֆի Աբասի[5]
 Reza Abbasi Վիքիպահեստում

Ռզա Աբբասի արվեստում նկատելի է խաղաղ բանաստեղծական կոմպոզիցիաներից, որտեղ ֆիգուրները շրջագծվում են սահուն, փակ ուրվագծերով (կարծես կերպարը մեկուսացնելով շրջապատից), անցումը դեպի խոր, ներքին լարվածությամբ առանձնացող պատկերները։ Վերջիններում փոփոխուն, ընդհատ գիծը դրսևորում է ֆիգուրների պլաստիկությունը, նրանց կապը տարածությանը։ Ռզա Աբբասի գործերից կան աշխարհի շատ թանգարաններում (այդ թվում՝ Լենինգրադի և Մոսկվայի

Կենսագրություն

խմբագրել

Նրա հայրը ևս եղել է նկարիչ, ով Իսմայիլ 2-րդ շահի օրոք աշխատել է պալատում։ Ռեզա Աբբասու կյանքի սկզբնական տարիների մասին տեղեկությունները քիչ են և հիմնականում ոչ ստույգ։ Հայտնի է, որ 1587 թվականին Շահ Աբբասը (1587-1629) նրան հրավիրում է իր թագավորական արվեստանոց։ Սպահանում սկսելով աշխատել որպես պալատական նկարիչ՝ նա փոխում է իր՝ Աղա Ռեզա անունը՝ հանդես գալով որպես Ռեզա Աբբասի։ Այս փաստը որոշ ուսումնասիրողների տեղիք է տվել կարծելու, որ դրանք երկու տարբեր մարդիկ են, ավելին, որ Ռեզա Աբբասին Աղա Ռեզայի հետևորդն է։ Իրականում, երկու անուններն էլ նույն վարպետինն են։

Ռեզա Աբբասու ստեղծագործության առաջին շրջանը համարվում է 1580-1590-ական թվականները։ Այս փուլից մեզ են հասել մի քանի աշխատանքներ՝ արված առանձին էջերի վրա և չորս մանրանկար «Շահնամե»-ից, որը ստեղծվել էր շահ Աբբասի գահակալության առիթով, բայց այն մնաց անավարտ։ Արդեն այս մանրանկարներում երիտասարդ նկարիչը վարպետորեն փոխանցել է մարդկանց շարժումները, կտորեղենի, մորթու ֆակտուրան, դրա հետ մեկտեղ պարսկական մանրանկարչության մեջ ներմուծելով այնպիսի նոր թեմաներ, ինչպես օրինակ, կիսապառկած մերկ կինը կամ մեդիտացիա անող շեյխերը։ 1590-ականներին Ռեզա Աբբասու նկարները բողոքի տեղիք են տալիս պարսկական միջավայրում, ինչը շարունակվում է նրա գործունեության հետագա փուլերում։

Նկարչի ստեղծագործության երկրորդ հատվածը, որում նա ավելի մեծ վարպետություն է ցուցաբերում, սկսվում է 1600-ականների սկզբին։ Եվ թեև նախկինի պես նա շարունակում է նկարել պալատականների դիմանկարներ, սակայն այս փուլի գլխավոր ստեղծագործությունները համարվում են հասարակ մարդկանց դիմանկարները։ Այդպիսին է Բրիտանական թանգարանում պահվող «Գեղագրի դիմանկարը»։

1603-1610 թվականներին Ռեզա Աբբասին ստեղծում է հասարակ մարդկանց դիմանկարների մի հիանալի շարք, որոնց մեջ կարելի է տեսնել նկարչի ներաշխարհը՝ կապված պալատական կյանքի վանող միջավայրի և դրան հակառակ՝ մարդկային նոր ու ավելի բարձր արժեքների փնտրտուքների հետ։ Հայտնի է, որ այս շրջանում Ռեզա Աբբասին թողնում է շահական պալատը և գնում ապրելու սովորական քաղաքային միջավայրում։ Կա տեսակետ, որ հենց այս ժամանակ է նա իրեն ընտրում Աբբասի անունը։

Որոշ ժամանակ անց, հավանաբար միջոցները չբավականացնելու պատճառով, Ռեզա Աբբասին վերադառնում է պալատ։ Նրա նկարչությունը դառնում է ավելի ծանրակշիռ։ Դրանում բացակայում է 1590-ականների մանրանկարների թեթևությունը։ Փոխվում է նաև նկարչի գունապնակը։ Նույնիսկ նախկին թեթև ու շարժուն ֆիգուրները փոխարինվում են ծանրամարմին կերպարներով։ Հարկ է նշել նաև, որ թեև 17-րդ դարի սկզբին Ռեզա Աբբասին ևս շարունակում է զբաղվել ձեռագրերի նկարազարդմամբ, այդուհանդերձ, նրա գործերի հիմնական մասը կազմում են առանձին էջի վրա արված դիմանկարները։

1630-1635 թվականներին հանդիսանում են նկարչի կյանքի և ստեղծագործության վերջին տարիները։ Հետաքրքիր է, որ հենց այս շրջանում է նա անդրադառնում այնպիսի նոր թեմաների, ինչպիսիք են, իրենց սիրեկանների գրկում պատկերված կանայք կամ շանը գինի խմեցնող եվրոպացիների պատկերներ։ Չնայած պիտի ասել, որ Ռեզա Աբբասին Սպահանի նկարչության այն եզակի ներկայացուցիչներից էր, ով համեմատաբար ավելի քիչ է կրել եվրոպական արվեստի ազդեցությունը։ Ենթադրվում է, որ նրա որդին ևս եղել է նկարիչ և շարունակել է հոր՝ կիսատ թողած մի շարք գործեր։

Մատենագիտություն

խմբագրել
  • Адамова А. Т. Персидская живопись и рисунок XV - XIX веков в собрании Эрмитажа. — СПб: Славия, 1996. — 376 с. — ISBN 5-88654-023-7
  • Brend, Barbara Islamic art. — Harvard University Press, 1991. — ISBN 9780674468665
  • Canby, Sheila R. Rebellious Reformer: The Drawings and Paintings of Riza Yi-Abbasi of Isfahan. — London: I.B. Tauris, 1999. — 248 p.
  • Canby, Sheila R. Shah Abbas; The Remaking of Iran. — British Museum Press, 2009. — ISBN 978-0-7141-2452-0
  • Canby, Sheila R. Riza (Riżā; Reza; Āqā Riżā; Āqā Riżā Kāshānī; Riżā-yi ‛Abbāsī) // . — Oxford University Press.
  • Gray, Basil Persian Painting. — London: Ernest Benn, 1930.
  • Titley, Norah M. Persian Miniature Painting, and its Influence on the Art of Turkey and India. — 1983. — ISBN 0292764847

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • ‘’Персидская живопись XV—XVII веков в собрании Эрмитажа’’, С. Петербург, 1996
  • Sheila R. Canby, Rebellious Reformer: The Drawings and Paintings of Riza Yi-Abbasi of Isfahan, 1999

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեզա Աբբասի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 451