Ռաֆիկ Հերգնյան
Ռաֆիկ Պապինի Հերգնյան (հոկտեմբերի 10, 1964, Կամո, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ, քանդակագործ, նկարիչ, Հայաստանի Հանրապետության Երկրորդ կարգի գծանկարիչ, Արտոնագրված ճարտարապետ, Ճարտարապետների միության անդամ, Հայաստանի Հանրապետության Երկրորդ կարգի գծանկարիչ։
Ռաֆիկ Հերգնյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 10, 1964 (59 տարեկան) |
Ծննդավայր | Կամո, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրոն | Քրիստոնյա |
Կրթություն | Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան |
Մասնագիտություն | քանդակագործ և ճարտարապետ |
Գործունեություն | Ճարտարապետների միության անդամ |
Պարգևներ և մրցանակներ | Հայաստանի Հանրապետության Երկրորդ կարգի գծանկարիչ, Արտոնագրված ճարտարապետ, Ճարտարապետների միության անդամ |
Կենսագրություն խմբագրել
Ռաֆիկ Պապինի Հերգնյանը ծնվել է 1964 թվականին Նոր Բայազետում՝ Կամո (այժմ՝ Գավառ)։ 1977-1981 թվականներին հաճախել է Գավառի գեղարվեստի դպրոց[1]։
1982 թվականին ընդունվել է Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի (այժմ՝ Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան) ճարտարապետաշինարարական ֆակուլտետի ճարտարապետության բաժինը։ 1989 թվականին ավարտել է ինստիտուտը՝ ստանալով ճարտարապետի որակավորում։ 1983-1985 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1989-1994 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Կամոյի Շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի ճարտարապետական բաժնում որպես ճարտարապետ։ 1989 թվականից սկսել է ծավալել անհատական ճարտարապետական և ստեղծագործական գործունեություն։ 1996-2000 թվականներին եղել է Գեղարքունիքի թեմի (Գեղարքունյաց թեմ) ճարտարապետ։ 1999 թվականին մասնակցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրությանը որպես պատգամավոր[2][3]։
2014-2015 թվականներին կատարել է շինարարության տեխնիկական վերահսկում «Վորլդ-Վիժն»-ի՝ «Վորլդ Վիժն Հայաստան» զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպության Գավառի ՏԶԾ-ում։ 2007 թվականից աշխատում է Գավառի պետական երաժշտական քոլեջի[4] Գեղանկարչության բաժնում որպես գեղանկարչության դասախոս։ 2009 թվականին հիմնադրել է «ՌԱՖ-ԱՎՈ», այժմ՝ «Հերգնյան» ճարտարապետանախագծային կազմակերպությունը։ 2019 թվականից հանդիսանում է ճարտարապետների միության անդամ։ 2019 թվականից ՀՀ Ճարտարապետների պալատի կողմից ճանաչվել է որպես արտոնագրված ճարտարապետ[5]։
Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր։
Ճարտարապետական գործունեություն խմբագրել
- 1996-1997 թթ. Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերանորոգման աշխատանքներ
- 1998 թ. Գավառի Սուրբ Խաչ[6] եկեղեցի
- 2005 թ. Արտանիշի Սուրբ Հովհաննես Կարապետի (Մկրտչի) մատուռ[7]
- 2008 թ. Արմաղանի Սուրբ Հարություն եկեղեցի[8][9][10]
- 2010 թ. Մեծ Մասրիկի Սուրբ Աստվածածին[11]
- 2011 թ. Գավառի Կենտրոնական Հրապարակ[12]
- 2012 թ. Կարմիր գյուղի Մայիսյան Հաղթանակներին նվիրված հուշարձան[13]
- 2013 թ. Գավառի Սուրբ Կարապետ եկեղեցու զանգակատան կառուցում, հիմնանորոգման աշխատանքներ[14]
- 2014 թ. Ձորագյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգակատան կառուցում[15][16]
- 2015 թ. Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի 1941-1945 թթ.-ին նվիրված հուշարձանի վերակառուցում[17]
- 2015 թ. Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի 1915 թ.-ին նվիրված հուշարձան
- 2017 թ. Դսեղ գյուղում Թումանյանի տուն-թանգարանի դիմաց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու զանգակատան նախագծում, եկեղեցու հիմնանորոգում
- 2018 թ. Գավառ քաղաքի հիմնադրման սեպագիր արձանագրության «Անձնագիր» հուշապատի նախագծի հեղինակ, ճարտարապետ[18]
- 2021 թ. Գավառ քաղաքի մուտքի ճարտարապետական հուշարձան[19][20]
- 2021 թ Գավառի Հուշահամալիր — պանթեոն[21]
- 2021 թ. Մադինա գյուղի եկեղեցի[22]
Ճարտարապետական աշխատանքներ խմբագրել
-
Գավառի Սուրբ Խաչ եկեղեցի
-
Մեծ Մասրիկի Սուրբ Աստվածածին եկեղեցի
-
Արմաղանի Սուրբ Հարություն եկեղեցի
-
Գավառ քաղաքի հիմնադրման սեպագիր արձանագրության «Անձնագիր» հուշապատի
-
Դսեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (զանգակատուն, հիմնանորոգում)
-
Գավառի Սուրբ Կարապետ եկեղեցի (զանգակատուն, հիմնանորոգում)
-
Գավառ քաղաքի մուտքի ճարտարապետական հուշարձան
-
Գավառի Կենտրոնական Հրապարակ
-
Գավառի Կենտրոնական Հրապարակի նախագծային աշխատանքը (1)
-
Գավառի Կենտրոնական Հրապարակի նախագծային աշխատանքը (2)
-
Արտանիշի Սուրբ Հովհաննես Կարապետ (Մկրտիչ) մատուռ
-
Մատուռ Վերին Գետաշենում
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «ԳԱՎԱՌԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԸ 35 ՏԱՐԵԿԱՆ Է». ԳԱՎԱՌԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԸ 35 ՏԱՐԵԿԱՆ Է ~ ԳԵՂԱՄԱ ԱՇԽԱՐՀ. среда, 14 марта 2012 г. Վերցված է 2022 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ «Էջմիածին, 1999, ԾԵ, տարի, Ժ-ԺԱ».
- ↑ «Ցանկ 1999 թվականի հոկտեմբերի 26-28-ը տեղի ունեցած ազգային-եկեղեցական ժողովի պատգամավորների».
- ↑ «DASARAN ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ». www.dasaran.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ «ՀՀ ճարտարապետների պալատ - ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե». www.mud.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ Սամուելյան, Արև (2021 թ․ օգոստոսի 18). «Հայաստանի պատմական մայրաքաղաք Դվինի թանգարանացման խնդիրները». Journal of Art Studies: 180–187. doi:10.52853/25792830-2021.1-180. ISSN 2579-2830.
- ↑ «Արտանիշ-Արտանուշի պատմությունը - BlogNews.am». blognews.am. Վերցված է 2022 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ «Արմաղան | 17». Վերցված է 2022 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ LLC, Helix Consulting. «Ամենայն Հայոց Կաթողիկոսն օծեց Արմաղանի Ս. Հարություն մատուռը - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Armaghan, Surb Harutyun - Libertà di pensiero». g484y294g4x3e574v4r5u2.funclip.tv (անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 11-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Մեծ Մասրիկում բացվեց եւ օծվեց Սուրբ Աստվածածին եկեղեցին». armenpress.am. Վերցված է 2022 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Գավառի կենտրոնական հրապարակը` նորացված ու վերափոխված». armenpress.am. Վերցված է 2022 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆ-ՀԱՄԱԼԻՐ». ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆ-ՀԱՄԱԼԻՐ ~ ԳԵՂԱՄԱ ԱՇԽԱՐՀ. понедельник, 9 мая 2011 г. Վերցված է 2022 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Գավառում հիմնանորոգվել եւ վերաօծվել է Սուրբ Կարապետ եկեղեցին». armenpress.am. Վերցված է 2022 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ Studio, Sargssyan. «Times.am | Ամբողջությամբ վերականգնվել է Ձորագյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին». times.am. Վերցված է 2022 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին վերաօծվեց 158 տարի անց». armenpress.am. Վերցված է 2022 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում բացվեց Մայիսյան հաղթանակների հուշահամալիրը». armenpress.am. Վերցված է 2022 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Վերակառուցվում է Գավառ քաղաքի անձնագիր-հուշապատը». armenpress.am. Վերցված է 2022 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Գավառ քաղաքն արդեն մուտքի ճարտարապետական հուշարձան ունի». armenpress.am. Վերցված է 2022 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ yerelur (2021 թ․ օգոստոսի 18). «Գավառ քաղաքն արդեն մուտքի ճարտարապետական հուշարձան ունի» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 19-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Գավառում հուշահամալիր — պանթեոն է կառուցվում». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2022 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Մադինա համայնքում օրհնվեցին եկեղեցու հիմնաքարերը». ՇՈՂԱԿԱԹ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ. 2019 թ․ հուլիսի 8. Վերցված է 2022 թ․ ապրիլի 11-ին.