Վորլդ Վիժն

կազմակերպություն

Վորլդ Վիժնը ավետարանական քրիստոնեական, երեխայակենտրոն և համայնքահեն կազմակերպություն է, որն աշխատում է երեխաների, ընտանիքների ու  համայնքների հետ` հանուն աղքատության և անարդարության հաղթահարման։ Հիմնադրվել է 1950 թվականին Ռոբերտ Փիրսի կողմից, ժամանակի ընթացքում դարձել հումանիտար օգնություն տրամադրող աշխարհի ամենամեծ կազմակերպություններից մեկը։ Վորլդ Վիժնի ներկայիս ղեկավարն է Քևին Ջենկինսը[9]։ Կազմակերպությունը գործում է ավելի քան 90 երկրներում` ունենալով $1.01 միլիարդ ընդհանուր եկամուտ` ներառյալ դրամաշնորհներն ու նվիրատվությունները (2016).

Վորլդ Վիժն
Изображение логотипа
ՏեսակChristian organization? և բարեգործական կազմակերպություն
Երկիր ԱՄՆ[1]
ՀապավումWorld Vision
Հիմնադրվածսեպտեմբերի 22, 1950[2]
Գլխադասային գրասենյակՄոնրովիա, ԱՄՆ[3][4][5][…]
Գլխավոր քարտուղարRichard C. Halverson?[6]
Անձնակազմ33 000 մարդ (օգոստոսի 14, 2023)[7]
ՀիմնադիրՌոբերտ Փիրս[2][8]
Կայքwvi.org(անգլ.)

Վորլդ Վիժն Հայաստանի մասին խմբագրել

Վորլդ Վիժնը Հայաստան է եկել 1988 թ.-ի ավերիչ երկրաշարժից հետո, բնական աղետից տուժածներին շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք բժշկական սարքավորումներ և առաջին անհրաժեշտության պարագաներ տրամադրելով։ Հետագա տարիներին Վորլդ Վիժնի ծրագրերը փոխակերպվել և ճգնաժամային իրավիճակների ուղղված  հումանիտար առաքելությունից վերածվել են համայնքների զարգացման  և խթանման ծրագրերի։ Այսօր Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրերն ուղղված են այնպիսի հրատապ խնդիրների լուծմանը, ինչպիսիք են երեխաների վաղ մանկության հասակում լիարժեք աճն ու զարգացումը, բժշկական ծառայությունների բարելավումը, երեխաների պաշտպանությունը, կայուն եկամուտների ստեղծումը, երիտասարդների կենսունակության բարձրացումն ու հոգևոր արժեքների տարածումը։

Վորլդ Վիժնը աշխատում է Հայաստանի 6 մարզերում և մայրաքաղաք Երևանում, ծառայություններ մատուցելով 200-ից ավելի համայնքների համար։ Կազմակերպության հովանավորության ծրագրերում գրանցված է շուրջ 35 000 երեխա։  

Վորլդ Վիժնի գերագույն նպատակն է Հայաստանը դարձնել հույսով և արժանապատվությամբ ապրող երեխաների և երիտասարդների օրրան։

Պատմություն խմբագրել

Վորլդ Վիժնը հիմնադրվել է Ռոբերտ Փիրսի կողմից 1950 թվականին հումանիտար օգնության տրամադրման նպատակով։ Սկզբնական շրջանում աշխատել է Միացյալ Նահանգներում, բայց շուտով ընդհարձակեց գործունեությունը և սկսեց գործել ուրիշ երկրներում։ 1966 թվականին կազմակերպությունը անվանափոխել է և վերանվանվել «World Vision International»[10]. 1977 թվականին տեղի ունեցավ վերակազմավորում, նախագահ դարձավ Վալտեր Ստենլի Մունեյհեմը (անգլ.՝ Walter Stanley Mooneyham)[11]: World Vision International-ը վերցրեց անցյալում կատարած մեծաթիվ միջազգային պարտականություններ, որոնք կատարել էր World Vision Inc.-ը, ընկերության գլխավոր գրասենյակը մնաց Մոնրովիայում (Կալիֆոռնիա), Մունեյհեմը մնաց World Vision International-ի նախագահ մինչև 1982 թվականը, բայց շուտով Միջազգային խորհրդը նրան մեղադրեց բռնատիրական ոճով ղեկավարելու մեջ, որից նա հրաժարական տվեց[12]։

1967 թվականին Էդոմ Դեյթոնի (անգլ.՝ Ed Dayton) կողմից ստեղծվեց «Ընդլայնված հեռանկարային հետազոտությունների և հաղորդակցության կենտրոն» (անգլ.՝ Mission Advanced Research and Communication Center, MARC) որպես World Vision International-ի բաժնեմաս[13]։

1970-ական թվականներին Վորլդ Վիժնը սկսեց նպաստել փոքր ընտանեկան տնտեսությունների զարգացմանը, կարիքավոր ընտանիքներին սովորելցնելով գյուղատնտեսական հմտություններ, կազմակերպությունը նաև սկսեց համայնքներում տեղադրել ջրային պոմպեր մաքուր ջուր ստանալու համար։ Արդեն կամավորները համայնքի անդամներին այգեգործություն սովորելցնելու՝ ոռոգելու համար օգտագործում են քաղցրահամ ջուր։

1990-ական թվականներին կազմակերպությունը սկսեց իր ուշադրության տակ պահել Ուգանդայում, Ռումինիայի, Սոմալիի ապրող որբ երեխաներին պաշտպանելով նրանց ՁԻԱՀ-ից քաղաքացիական պատերազմից և այլ վտանգներից։ WVI միացավ Միավորված ազգերի կազմակերպության խաղաղարար առաքելությանը, որպեսզի օգնեն նրանց, ովքեր տուժել են քաղաքացիական պատերազմի հետևանքով և սկսեց գործել ականները արգելելու ուղղությամբ։

Այսօր Վորլդ Վիժնը համագործակցում է գրեթե 100 երկրների հետ, չքավորության, սովի և անարդարություն դեմ պայքարում օգնելով գրեթե 100 մլն մարդու, այս պահին կազմակերպությունը կենտրոնացել է շահերի պաշտպանության, աղքատ երեխաներին և նրանց ընտանիքներին օգնելու գործում[14]։

Վորլդ Վիժնը հանդիսանում է օգնության տրամադրման և զարգացման աշխարհում առաջատար հաստատություններից մեկը։ Մեծ Բրիտանիայում կազմակերպությունը հանդիսանում է Աղետների և արտակարգ իրավիճակների կոմիտեի հիմնական գործընկերը։ Այնտեղ զբաղված է ավելի քան 40 000 մարդ և նրանց անձնակազմի աշխատում է իր հարազատ երկրում։

2016 թվականին հայտնի է դարձել, որ ռեսուրսների մեծ մասը, որը Վորլդ Վիժնը հատկացրել է Գազայի հատվածի երեխաների համար, ծախսել է Համասի կողմից[15]։

Դրանից հետո (հետևաբար այդ ամենի պատճառով) Գերմանիան և Ավս րիան խզեցին հարաբերությունները Վորլդ Վիժնի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Global Research Identifier Database — 2015.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Global Legal Entity Identifier Foundation — 2014.
  4. Thomson Reuters Open Perm IDThomson Reuters.
  5. https://apps.irs.gov/pub/epostcard/cor/953202116_201709_990T_2018041015252280.pdf
  6. https://www.washingtonpost.com/archive/local/1995/12/01/rc-halverson-dies/0c889e21-3486-4372-8be0-a16eb4a036ff/
  7. World Vision - Our Structure
  8. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  9. «President's Page» (անգլերեն). World Vision International. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 17-ին.
  10. Graeme Irvine, Best Things in the Worst Times: An Insiders View of World Vision (BookPartners, Inc.), 1996, էջ 77, ISBN 1-885221-37-1։
  11. «World Vision International: Company Content Page». Manta.com. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 1-ին.
  12. Ken Waters How World Vision Rose From Obscurity To Prominence: Television Fundraising 1972–1982(անգլ.) // American Journalism. — 1998. — Т. 15. — № 4. — С. 69–93.
  13. 60 Years of Learning
  14. «Our Mission» (անգլերեն). World Vision International. Վերցված է 2014 թ․ մայիսի 17-ին.
  15. «Израиль обвинил христианскую организацию в Газе в финансировании боевиков». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել