Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Դսեղ)

հայկական եկեղեցի Դսեղ գյուղում, Լոռի
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցի Լոռու մարզի Դսեղ գյուղում։ Ընդգրկված է Դսեղի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և մշակութային արժեք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Լոռու մարզ, Դսեղ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԳուգարաց թեմ
Կազմված էԳերեզմանոց, Զանգակատուն, Խաչքար և Խաչքար
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
ԱնվանվածԳրիգոր Լուսավորիչ
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբVII դար
Քարտեզ
Քարտեզ
 Lusavorich church, Dsegh Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Գտնվում է Դսեղ գյուղի կենտրոնում՝ միջնադարյան գերեզմանոցի տարածքում, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի հարևանությամբ։ Շրջապատված է քարե ցածր պարսպով։ Կառուցվել է 7-րդ դարում։ Բազմիցս վերակառուցվել է, և նախնական շինությունից գրեթե ոչինչ չի պահպանվել։ Ներկայիս կառույցը ուղղանկյուն դահլիճ է՝ արևելյան կողմում խորանով, որի ուղղանկյուն ծավալը դուրս է գալիս եկեղեցու արևելյան պատի սահմաններից։ Խորանի երկու կողմերում ավանդատներն են։ Հարավային ավանդատունը հետագայում՝ 10-րդ դարում, Մամիկոնյան իշխանների միջոցով վերափոխվել է զանգակատան, որը կառուցվել է դեղնակարմրավուն ֆելզիտով։ Զանգակատան արևելյան ճակատին պահպանվել է Մամիկոնյան տոհմի զինանշանը՝ երկգլխանի արծիվ՝ ճանկերում գառ։ Հարավային պատին փորագրված է արևի ժամացույց։

Եկեղեցին վերակառուցման է ենթարկվել նաև 1900 թվականին, որի մասին հիշատակվում է գմբեթարդի ճակատային կամարի արձանագրության մեջ։ Ներկայիս տեսքը եկեղեցին ստացել է այդ վերակառուցումից հետո։

Եկեղեցու վերջին վերակառուցումը վերաբերում է 1969 թվականին։

Դսեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին վաղ միջնադարյան այն ճարտարապետական հուշարձաններից է, որտեղ զուգադրվել են տարբեր դարաշրջանների վերակառուցումները[2]։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Շախկյան Գ., Լոռի. պատմության քարակերտ էջերը, Երևան, 1986։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «ՀՀ Մշակույթի նախարարություն, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Դսեղ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 11-ին.
  Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 7.35/16