Ռաֆայել Մանգասարյան
հայ դիրիժոր
Ռաֆայել Արամի Մանգասարյան (հունվարի 1, 1927 - 1997), հայ խորհրդային դիրիժոր։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1979)։
Ռաֆայել Արամի Մանգասարյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1927 (96 տարեկան) Թիֆլիս |
Երկիր | ![]() |
Մահացել է | 1997 թվական![]() |
Մասնագիտություն | դիրիժոր |
Գործունեություն | 1966-1996 թվականներ |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1951) |
Պարգևներ |
Կենսագրություն Խմբագրել
1951 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիայի լարային (պրոֆեսոր Կ. Դոմբաևի դասարան), 1963 թվականին՝ դիրիժորական (պրոֆեսոր Միքայել Մալունցյանի դասարան) բաժինները։ Ղեկավարել է (1966 թվականից՝ դիրիժոր, 1969 թվականից՝ գլխավոր դիրիժոր, 1974 թվականից՝ գեղարվեստական ղեկավար) Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը։ Նրա կատարողական արվեստին հատուկ է երաժշտական կերպարի մեկնաբանման ժամանակակից զգացողությունը։ Համերգներով հանդես է եկել ԽՍՀՄ քաղաքներում, Չեխոսլովակիայում (1952-1970)։ 1951 թվականից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (1977 թվականից՝ պրոֆեսոր)[1][2][3]։
Պարգևներ Խմբագրել
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1979
- ՀԽՍՀ Պետական մրցանակ, 1983
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 35։
- ↑ «Ռաֆայել Մանգասարյան (1927-1997թթ.) | Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ»։ apo.am։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-20-ին։ Վերցված է 2019-01-01
- ↑ «Ռաֆայել Մանգասարյան | Music of Armenia»։ musicofarmenia.com։ Արխիվացված է օրիգինալից 2018-04-19-ին։ Վերցված է 2019-01-01
Արտաքին հղումներ Խմբագրել
- Ռաֆայել Մանգասարյան - կենսագրություն Archived 2020-12-04 at the Wayback Machine.
- Ռաֆայել Մանգասարյան - ստեղծագործություններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 216)։ |