Ռաֆայել Դվամենա

ֆուտբոլիստ

Ռաֆայել Դվամենա (անգլ.՝ Raphael Dwamena, սեպտեմբերի 12, 1995(1995-09-12)[1], Նկավկաու, Արևելյան մարզ, Գանա - նոյեմբերի 11, 2023(2023-11-11)[2], Կավայա, Տիրանայի գավառ, Ալբանիա), գանացի ֆուտբոլիստ, հարձակվող։

Ռաֆայել Դվամենա
անգլ.՝ Raphael Dwamena
Քաղաքացիությունը  Գանա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 12, 1995(1995-09-12)[1]
Ծննդավայր Նկավկաու, Արևելյան մարզ, Գանա
Մահվան ամսաթիվ նոյեմբերի 11, 2023(2023-11-11)[2] (28 տարեկան)
Մահվան վայր Կավայա, Տիրանայի գավառ, Ալբանիա
Հասակ 184 սանտիմետր
Քաշ 100 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Կենսագրություն խմբագրել

Ռաֆայել Դվամենան ծնվել է Նկավկաուում։ Նա իր կարիերան սկսել է Գանայի «Ռեդ Բուլ Գանա» ակումբում։ 2014 թվականին ֆուտբոլիստն ընդգրկվել է ավստրիական «Ռեդ Բուլ Զալցբուրգ» երիտասարդական ակումբում։ Ռաֆայել Դվամենան իր պրոֆեսիոնալ առաջնախաղն անցկացրել է «Լիֆերինգ» ավստրիական ֆուտբոլային ակումբում՝ 2014 թվականի հուլիսի 18-ին։ Նա Ավստրիայի երկրորդ լիգայի խաղում 83-րդ րոպեին փոխարինել է Նիկոլա Դովեդանին։

2016 թվականի ամռանը նա տեղափոխվել է «Աուստրիա Լուստենաու» ակումբ, որի կազմում անցկացրել է 20 հանդիպում և դարձել 18 գոլի հեղինակ։

2017 թվականի հունվարի 27-ին գանացի ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Ցյուրիխի» հետ[3]։

2018 թվականի օգոստոսի 7-ին նա 4 տարի ժամկետով պայմանագիր է կնքել «Լևանտեի» հետ[4]։

2019 թվականի հուլիսին Ռաֆայել Դվամենան մեկ տարով վարձավճարով տրվել է «Ռեալ Սարագոսային»[5]։

2020 թվականի օգոստոսին նա տեղափոխվել է դանիական «Վեյլե» ակումբ։ Մի քանի ամիս խաղալուց հետո առողջական խնդիրների պատճառով լքել է ակումբը։

Հետագայում Ռաֆայել Դվամենան հանդես է եկել ավստրիական «Բլաու-Վայսո», «Օլդ Բոյզ» ակումբներում, իսկ 2023 թվականին տեղափոխվել է ալբանական «Էգնատիա»։

Գանայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում Ռաֆայել Դվամենան իր նորամուտը նշել է 2017 թվականի հունիսի 11-ին, Աֆրիկայի ազգերի գավաթի 2019 թվականի ընտրական խաղում, Եթովպիայի հավաքականի դեմ (5:0), որում Ռաֆայել Դվամենան դարձել է երկու գոլի հեղինակ։

Մահ խմբագրել

2023 թվականի նոյեմբերի 11-ին Սուպերլիգայի «Էգնատիա»-«Պարտիզան» խաղի 23-րդ րոպեին 28-ամյա գանացի ֆուտբո կորցրել է գիտակցությունը։ Ֆուտբոլիստը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է[6][7][8]։

Ձեռքբերումներ խմբագրել

«Ցյուրիխ»

  • Չելենջ լիգայի հաղթող՝ 2016/17 թթ
  • Շվեյցարիայի գավաթակիր՝ 2017/18 թթ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 2,2 Ghana international footballer Raphael Dwamena dies aged 28 after collapsing on the pitchCNN, 2023.
  3. «Der FC Zürich verpflichtet Stürmer Raphael Dwamena — News — FCZ». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  4. «Raphael Dwamena, granota hasta 2022» [Raphael Dwamena, granota until 2022] (իսպաներեն). Levante UD. 2018 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  5. «El Levante UD y el Real Zaragoza pactan la cesión de Raphael Dwamena» [Levante UD and Real Zaragoza agree the loan of Raphael Dwamena] (իսպաներեն). Levante UD. 2019 թ․ հուլիսի 16. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
  6. «Ra pa ndjenja në fushë, ndërron jetë Raphael Dwamena». (sq)
  7. Ra pa ndjenja në fushë, ndërron jetë Raphael Dwamena (sq)
  8. «Ghana's Dwamena dies after on-field collapse – DW – 11/11/2023». dw.com. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆայել Դվամենա» հոդվածին։