Ռասա Յուկնևիչենե

լիտվացի քաղաքական գործիչ

Ռասա Յուկնևիչենե (լիտ.՝ Rasa Juknevičienė, հունվարի 26, 1958(1958-01-26), Պանևեժիս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ, ի ծնե անուն՝ Ուրբոնայթ, առաջին ամուսնության մեջ` Ռաստաուսկիենե), լիտվացի քաղաքական գործիչ, Լիտվայի Հանրապետության Սեյմի անդամ 1996 թվականից, Լիտվայի Հանրապետության պաշտպանության նախարար 2008-2012 թվականներին[1] («Տարածաշրջանի պաշտպանության նախարար»)։

Ռասա Յուկնևիչենե
 
Կուսակցություն՝ Հայրենիք Միություն - Լիտվայի քրիստոնյա դեմոկրատներ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունվարի 26, 1958(1958-01-26) (66 տարեկան)
Ծննդավայր Պանևեժիս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Լիտվա
Ամուսին Zenonas Juknevičius?

Կենսագրություն

խմբագրել

1976 թվականին ավարտել է Պանեվեզիսի 10-րդ միջնակարգ դպրոցը։ 1977-1983 թվականներին սովորել է Կաունասի բժշկական ինստիտուտում։ 1983 թվականին աշխատել է Պանեվեզիսի կենտրոնական հիվանդանոցում, 1984-1990 թվականներին՝ Պասվալիսի կենտրոնական հիվանդանոցում որպես մանկաբույժ։

Տիրապետում է անգլերեն, ռուսերեն, նորվեգերեն լեզուներին։ Ամուսնացած է, ամուսինը՝ Զյանոնաս Յուկնևիչուս, փաստաբան։

Հանդես է եկել հոդվածներով պարբերական մամուլում։ Թողարկվել է «Politika mano gyvenime nebuvo planuota» հոդվածների ժողովածուն (Կաունաս, 2008)։

Պրակտիկա է անցել Ֆրանսիայի պետական կառավարման և քաղաքականության ոլորտներում (1993), Նորվեգիայում և Գերմանիայում (1995), Մեծ Բրիտանիայում (1996), ԱՄՆ-ում (1998)։

Քաղաքական գործունեություն

խմբագրել

1988 թվականին ներգրավվել է Սայուդիսի (լիտ.՝ Sąjūdis, «Շարժում») գործունեության մեջ և դարձել Պասվալիսի Սայուդիսի խորհրդի նախագահը։ 1990 թվականին ընտրվել է Լիտվայի Գերագույն խորհրդի (Վերականգնման Սեյմ) անդամ։ Ընտրվել է Սեյմի անդամ 1996-2000, 2000-2004, 2004-2008, 2008-2012, 2012-2016, 2016-2020 թվականներին։

Սեյմում 1992-1996 թվականներին եղել է ընդդիմադիր մամուլի հետ հաղորդակցության ներկայացուցիչ և Լիտվայի «Հայրենիքի միություն» պահպանողական խմբակցության օգնական, 1999-2000 թվականներին՝ Սեյմի նախագահի տեղակալ, միևնույն ժամանակ եղել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Սեյմի պատվիրակության նախագահը և ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Սեյմի պատվիրակության ղեկավարը[2]։ «Հայրենիքի միություն» (Լիտվայի պահպանողականներ) կուսակցության անդամ՝ հիմնադրման օրվանից, կուսակցության վարչության անդամ 1996-1999 թվականներին, 1999 թվականից՝ կուսակցության փոխնախագահ։

2008 թվականի հոկտեմբերի 12-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ընտրվել է Սեյմի պատգամավոր։ Նույն թվականի նոյեմբերի 18-ից Ազգային անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի անդամ է։ 2008 թվականի դեկտեմբերի 9-ից մինչև 2012 թվականի դեկտեմբերը՝ Լիտվայի պաշտպանության նախարար։

 
Ռասա Յուկնևիչենեն և ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Մ. Գեյթսը Պենտագոնում․ 2009 թվականի փետրվարի 12

2019 թվականի Եվրախորհրդարանի ընտրություններից ի վեր Յուկնևիչենեն ծառայում է խորհրդարանի զարգացման կոմիտեում։ Բացի իր հանձնաժողովային առաջադրանքներից, նա Եվրախորհրդարանի պատգամավորներն ընդդեմ քաղցկեղի խմբի կազմում է[3]։

Եվրախորհրդարանի պատգամավոր, 2019-ից մինչ օրս։

Այլ գործունեություն

խմբագրել
  • Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհուրդ (ECFR), անդամ[4]
  • Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոն (CEPA), Խորհրդատվական խորհրդի անդամ (2014 թվականից)

Մրցանակներ և կոչումներ

խմբագրել

Ծանոթագրություներ

խմբագրել
  1. Doreen Carvajal (December 28, 2010), French Deal to Sell Ships to Russians Is Criticized New York Times.
  2. Mikhail Klikushin (July 6, 2017), Ex-Lithuanian Defense Minister Under Fire for Racist Remarks in Washington The Observer.
  3. MAC MEPs in the 2019-24 legislature Արխիվացված 2020-02-02 Wayback Machine MEPs Against Cancer. In 2021, she became Vice-Chair of the Group of the European People's Party in the European Parliament.
  4. Members European Council on Foreign Relations.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռասա Յուկնևիչենե» հոդվածին։