Ռաուֆ Ադիգյոզալով
Ռաուֆ Զուլֆիղար օղլի Ադիգոզալով (ադրբ.՝ Rauf Zülfüqar oğlu Adıgözəlov, նոյեմբերի 22, 1940, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 29, 2002, Բաքու, Ադրբեջան), Ադրբեջանցի ջութակահար, երգիչ, պրոֆեսոր, Արվեստի վաստակավոր գործիչ (1991)[1];
Ռաուֆ Ադիգյոզալով | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 22, 1940 Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | հունիսի 29, 2002 (61 տարեկան) Բաքու, Ադրբեջան |
Մասնագիտություն | երգիչ |
Գործիքներ | ջութակ և վոկալ |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա և Բաքվի երաժշտական ակադեմիա |
Պարգևներ |
Նա երաժիշտ է, ով մեծ ծառայություններ ունի ադրբեջանական երաժշտության մեջ։
Կենսագրություն
խմբագրելՌաուֆ Ադիգյոզալովը ծնվել է 1940 թվականի նոյեմբերի 22-ին Բաքվում։ Ծնվել է մուղամի խանենտե Զուլֆի Ադիգյոզալովի ընտանիքում[2]։ 1961 թվականին ընդունվել է Ադրբեջանի պետական կոնսերվատորիա։ Նույն թվականին նա մասնակցեց երիտասարդ կատարողների Անդրկովկասյան առաջին մրցույթին։ Ռաուֆը շարունակել ուսումը և ավարտել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան[3]։
Երկար տարիներ աշխատել է որպես կոնցերտմայստեր Ադրբեջանի պետական սիմֆոնիկ նվագախմբում, իսկ 1966 թվականից ՝Ադրբեջանի պետական կամերային նվագախմբում։
Ռաուֆ Ադիգյոզալովը մեծ օգնություն է ցուցաբերել Ադրբեջանի պետական կոնսերվատորիայում երիտասարդ անձնակազմների պատրաստման գործում։
Ռաուֆ Ադիգյոզալովը, որն ավելի լավ հայտնի է որպես վոկալիստ և ջութակահար, հանդես է եկել տարբեր երկրներում։ Նա որպես պրոֆեսոր հրավիրվել է Եգիպտոսի երաժշտական ակադեմիա 1996 թվականին։ Նա վերադարձել է Բաքու մի քանի տարի անց և մահացել է 2002 թվականի հունիսի 29-ին։
Ընտանիք
խմբագրելՆրա հայրը մուղամի խանենդե Զուլֆի Ադիգյոզալովն է։ Նրա ավագ եղբայրը կոմպոզիտոր, Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստ Վասիֆ Ադիգյոզալովն է։ Դիրիժոր, ժողովրդական արտիստ Յալչին Ադիգյոզալովի հորեղբայրն է[4]։