Ադրբեջանի երաժշտություն

Ադրբեջանի երաժշտություն (ադրբ.՝ Azərbaycan musiqisi), Ադրբեջանի և Իրանական Ադրբեջանի ադրբեջանցիների երաժշտական ավանդույթը։ Այն հիմնված է ժողովրդական երգերի վրա, որոնք ունեն մոտավոր 1'000 տարվա պատմություն[1]։ Դարեր շարունակ ադրբեջանական երաժշտությունը զարգացել է միաձայնության կնիքով՝ ստեղծելով ռիթմիկ տարատեսակ մեղեդիներ[1]։

Դասական երաժշտություն խմբագրել

1920 թվականին ադրբեջանական դասական երաժշտությունը հայտնվեց վերածննդի փուլում, երբ ստեղծվեց Բաքվի երաժշտական ակադեմիան, որպեսզի դասական երաժշտությանը տրվի այն աջակցությունը, ինչ որ ժողովրդական երաժշտությանը։ Արևմուտքի ժամանակակից դասական երաժշտության ադրբեջանցի ներկայացուցիչներից են Ֆարհադ Բադալբեյլին, Ֆիդան Գասիմովը և Ֆրանգիզ Ալիզադեն։

Օպերա և բալետ խմբագրել

Ադրբեջանում օպերայի և բալետի ստեղծումը կապված է Ռուսական կայսրության և Ադրբեջանի խորհրդային ժամանակահատվածի հետ, երբ ադրբեջանցի երաժիշտներն առաջին ձեռքից ստացան եվրոպական երաժշտական ավանդույթները։ Առաջին փաստագրված օպերան Բաքվում բեմադրվել է 1889 թվականի մայիսին, երբ ռուս թատերական գործիչ Ալեքսեյ Վերստովսկու Ասկոլդի գերեզման օպերան բեմ բարձրացավ Բաքվի կրկեսում (ներկայիս Բաքվի գորգերի թանգարանի հարևանությամբ)։

Հայտնի ադրբեջանցի օպերային երգիչները, ինչպիսիք են Բուլբուլը, Շովկաթ Մամեդովա, Ֆաթմա Մուխտարովան, Հուսեյնուղլու Սարաբսկին, Հաղիղաթ Ռյազեվան, Ռաշիդ Բեհբութովը, Ռաուֆ Ատակիշիևը, Մուսլիմ Մագոմաևը, Լուֆթիյար Իմանովը, Ֆիդան Ղասիմովը և այլ երգիչներ համաշխարհային համբավ ձեռք բերեցին[2]։

Ժողովրդական երաժշտություն խմբագրել

Շատ երգեր պատմում են իրական կյանքի և Ադրբեջանի ֆոլկլորի պատմությունները կամ զարգացել են աշուղական երգերի մրցույթների շնորհիվ[3]։ Ժողովրդական երգերը սովորաբար կատարվում էին հարսանիքների, թաղումների և հատուկ փառատոնների ժամանակ։

Տարածաշրջանային ժողովրդական երաժշտությունը ուղեկցվում է ժողովրդական պարերով, որը զգալիորեն բնորոշ է ողջ տարածաշրջանին։ Տարածաշրջանի իրավիճակը նույնպես ազդում է ժողովրդական երգերի վրա, օրինակ Կասպից ծովի մասին երգերը հիմնականում աշխույժ են և արտահայտում են տվյալ շրջանի սովորույթները։ Դավաճանության մասին երգերը տխրության փոխարեն ունեն հանդիմանանք, մինչդեռ հեռավոր հարավից Ադրբեջան եկել են ողբ հիշեցնող երգեր[4]։

Ժողովրդական գործիքներ խմբագրել

 
Բալաբանը համարվում է ադրբեջանական ժողովրդական գործիք

Ադրբեջանական քարոզչությունը երկրի երաժշտական գործիքների շարքում է ներառել նաև տարածաշրջանի այլ ժողովուրդների ստեղծած գործիքները։ Օրինակ իրանական թառը և քամանչան, թուրքական սազը, հայկական դուդուկը, որը վերանվանվել է բալաբան։

Աշուղներ խմբագրել

Աշուղները շրջիկ երաժիշտներ են, որոնք նվագում են սազ։ Նրանց երգերը կիսաիպրովիզիացիա են։ Այն համարվում է ադրբեջանական մշակույթի և ազգային ինքնության խորհրդանիշերից մեկը։ 2009 թվականին Ադրբեջանական աշուղները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական ժառանգությունների ցանկում[5]։

Մեյխանա խմբագրել

Մեյխանան ադրբեջանական ժողովրդական երաժշտաբանաստեղծական ստեղծագործություն է[6]։ Մեյխանան հաճախ համեմատվում է հիփ հոփ երաժշտության հետ և ադրբեջանցիների շրջանում հայտնի է նաև որպես ազգային ռեպ[7][8]։

Փոփ երաժշտություն խմբագրել

 
Նիգյար Ջամալը 2010-ականների ամենահաջողակ փոփ երաժիշտներից է

Ադրբեջանական փոփ երաժշտությունը սկիզբ է առել 1950-ականների վերջին հայտնի երաժշտական ոճերի, այդ թվում ռոքնռոլի, տանգոյի և ջազի ադրբեջանական տարբերակների շնորհիվ[9]։ Երաժշտական նոր ոճերը նույնպես ընդունվեցին, ինչպիսիք են հիփ հոփը, ծանր մետալը և ռեգգին։

Ադրբեջանական փոփ երաժշտությունը նոր մակարդակի բարձրացավ Եվրատեսիլ երգի մրցույթում 2008 թվականին Ադրբեջանի նորամուտով։ 2009 թվականին Ադրբեջանը երգի այս մրցույթում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը, իսկ հաջորդ տարի՝ հինգերորդ[10]։ 2011 թվականին Էլլը և Նիկին հաղթեցին Եվրատեսիլ երգի մրցույթում, ինչի շնորհիվ հաջորդ տարվա մրցույթը կայացավ Բաքվում[11][12]։

Ադրբեջանական առավել հայտնի փոփ աստղերից են Ռոյան, Այգյուն Քյազիմովան և Բրիլիանթ Դադաշովան[13]։

Ադրբեջանական ջազ խմբագրել

Ադրբեջանական ջազը երկրում տարածված ջազի տարատեսակներից է։ Այն ընդգրկում է ոճերի բազմազան տեսակներ[14] և հաճախ ներկայացվում է ավանդական ադրբեջանական երաժշտության հետ։ Ժամանակակից հայտնի ադրբեջանցի ջազ երաժիշտներից է Ազիզա Մուստաֆազադեն[15]։

Ադրբեջանի ռոք խմբագրել

Ադրբեջանական ռոքի դարաշրջանը սկսվում է 1960-ականների վերջին, երբ հայտնի ամերիկյան և բրիտանական բենդերը հայտնի դարձան ողջ աշխարհում[16]։ Coldünya-ն և Yuxu-ն ադրբեջանական ամենահայտնի ռոք խմբերն են։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Երաժշտական հանրագիտարանային բառարան, 2--րդ հրտ․, Մոսկվա, 1966 (Encyclopedical Music Dictionary (1966-1967), 2nd ed., Moscow)
  2. «Звезды азербайджанской оперы». Всероссийский Азербайджанский Конгресс. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 3-ին.
  3. Broughton, Simon and Sultanova, Razia. "Bards of the Golden Road". 2000. In Broughton, Simon and Ellingham, Mark with McConnachie, James and Duane, Orla (Ed.), World Music, Vol. 2: Latin & North America, Caribbean, India, Asia and Pacific, pp 24–31. Rough Guides Ltd, Penguin Books. 978-1-85828-636-5
  4. «Folk Music: Story of a Nation». Turkishculture.org. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2003 թ․ նոյեմբերի 10-ին.
  5. Music of Ashiqs: Azerbaijani traditional - RootsWorld's Music of the Month for May<(չաշխատող հղում)
  6. Bahl, Taru; Syed, M. H. Encyclopaedia of the Muslim World. Anmol Publications PVT. էջ 25. ISBN 9788126114191.(չաշխատող հղում)
  7. Aghayev, Shamil. «МЕЙХАНА - ОНА И В ИЗРАИЛЕ МЕЙХАНА». gorskie.ru. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 23-ին.
  8. Kajar, Chingiz (2007). Старый Баку.
  9. «Musiqi tarixi». www.azerbaijans.com (Azerbaijani). Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. Augstein, Frank. «Azerbaijan duo upset favorites Ireland for first-time win at 2011 Eurovision Song Contest». Daily Journal. Associated Press. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 14-ին.
  11. «Azerbaijan wins the Eurovision Song Contest». BBC. 2011 թ․ մայիսի 14. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 14-ին.
  12. Lusher, Adam (2011 թ․ մայիսի 15). «Azerbaijan wins Eurovision Song Contest». The Telegraph. London. Վերցված է 2011 թ․ մայիսի 15-ին.
  13. Эстрадная музыка. azerbaijans.com (Russian). Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. «Music». Ministry of Culture and Tourism of Azerbaijan. Վերցված է 2010 թ․ հունվարի 25-ին.
  15. William Minor. Unzipped souls: a jazz journey through the Soviet Union, Temple University Press, 1995, p. 83-84
  16. «History of Azerbaijani Rock». azerbaijans.com. Վերցված է 2014 թ․ հունիսի 25-ին.