Ռաշայա
Ռաշայա (արաբ․՝ راشيا), քաղաք Լիբանանի հարավ-արևելքում, Բեկաայի մարզում։ Հանդիսանում է Ռաշայայի շրջանի վարչկենտրոնը։
Քաղաք | ||
---|---|---|
Ռաշայա | ||
(արաբ․՝ راشيا) | ||
Երկիր | ![]() | |
Մուհաֆազա | Բեկաայի մարզ | |
Շրջան | Ռաշայայի շրջան | |
Մակերես | 67,52 կմ² | |
ԲԾՄ | 1171 մ | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
| ||
Աշխարհագրություն խմբագրել
Քաղաքը գտնվում է մարզի հարավարևելյան մասում, Հերմոն լեռների արևմտյան լանջերին, մարզի վարչկենտրոն Զահլե քաղաքից մոտավորապես 37 կմ հարավ-հարավ-արևմուտք (SSW), իսկ մայրաքաղաք Բեյրութից 50 կմ հարավ-արևելք։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1171 մ[1]։
Տեսարժան վայրեր խմբագրել
Քաղաքում տեղակայված է 18-րդ դարի ամրոց, որը հիմա գտնվում է լիբանանյան բանակի ղեկավարության ներքո։ Ռաշայայում գտնվում են Հռոմեական կայսրության դարաշրջանի տաճարի փլատակները։ Քաղաքի շրջակայքում գտնվում է լես Ֆակաան, որն ունի բնության տարածքների պահպանման կարգավիճակ։
Համայնքներ խմբագրել
Ռաշայայի համայնքային տարածքը կազմում է 67,52 կմ² (6752 հա)։ Այդ տարածքում գտնվում է 4 դպրոց (3 պետական և 1 մասնավոր) և 2 հիվանդանոց (պետական և մասնավոր)[2]։
Երկրորդ լիբանանյան պատերազմ խմբագրել
Լիբանանի ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն 2006 թվականի հուլիսի 18-ին Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների կողմից քաղաքում գտնվող Սուրբ Գևորգի եկեղեցու հատակագիծը ենթարկվեց ռմբակոծության, ինչի հետևանքով 5 մարդ ստացավ վնասվածքներ։ Ռմբակոծության ենթարկվեցին նաև ճանապարհը և բենզալցակայանը[3]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Rachaiya, Lebanon Page» (անգլերեն)։ Fallingrain Global Gazetteer։ Արխիվացված օրիգինալից 2013-09-03-ին։ Վերցված է 2013-07-11
- ↑ «Rachaiya» (ֆրանսերեն)։ Localiban-Centre de ressources sur le développement local au Liban։ Արխիվացված օրիգինալից 2013-09-03-ին։ Վերցված է 2013-07-11
- ↑ «Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարված են հասցրել Լիբանանի հարավում գտնվող եկեղեցուն»։ ՌԻԱ Նովոստի։ հուլիսի 18, 2006