Ռաիսա Մոիսեևնա Ազարխ (ռուս.՝ Раиса Моисеевна Азарх, մայիսի 2, 1897(1897-05-02), Ձերժինսկ, Ուկրաինա - նոյեմբերի 9, 1971(1971-11-09), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային բժիշկ, գրող, էսսեիստ, հուշագրագետ, Հոկտեմբերյան հեղափոխության, քաղաքացիական, ֆիննական և հայրենական մեծ պատերազմների մասնակից, կամավոր Իսպանիայում (1936)։ Կոմունիստական կուսակցության անդամ 1917 թվականից։

Ռաիսա Ազարխ
Դիմանկար
Ծնվել էմայիսի 2, 1897(1897-05-02)
ԾննդավայրՁերժինսկ, Ուկրաինա
Մահացել էնոյեմբերի 9, 1971(1971-11-09) (74 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ
Մասնագիտությունբժիշկ
ԱշխատավայրԽարկովի ազգային համալսարան
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր դրոշի շքանշան
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն

Կենսագրություն խմբագրել

Ռաիսա Ազարխը 1917 թվականին ավարտել է Խարկովի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1917 թվականին Մոսկվայում մասնակցել է հոկտեմբերյան զինված ապստամբությանը։ Եղել է Համառուսաստանյան կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ, քաղաքացիական պատերազմի մասնակից, Վյատկայի հատուկ դիվիզիայի, ապա ԲԳԿԲ 3-րդ բանակի կոմիսար։ Հետագայում ղեկավարել է սանիտարական ջոկատները, եղել ուկրաինական ռազմաճակատի սանիտարական վարչության պետը, 5-րդ Կարմիր բանակի սանիտարական ծառայության պետը, Անդրբայկալիայի գլխավոր սանիտարական վարչության պետը։ Եղել է Սիբիրում տիֆի համաճարակի դեմ պայքարի կազմակերպիչը, Խորհրդային Ռուսաստանում առաջին կանանցից մեկը, ով պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով (1928)։

Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո կատարել է կուսակցական և արհմիութենական աշխատանքներ Դոնի Ռոստովում և Տոմսկում, եղել է մի շարք ամսագրերի և թերթերի խմբագիր։ Սովորել է Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտի գրական բաժնում, եղել է Պրոլետարական գրողների ռուսաստանյան ասոցիացիայի (ՊԳՌԱ) անդամ, 1934 թվականից՝ Խորհրդային գրողների միության անդամ։ Բնակվել է Ուկրաինայի այն ժամանակվա մայրաքաղաք Խարկովում, որտեղ աշխատել է Ուկրաինայի պետական հրատարակչությունում։ Եղել է Մատե Զալկայի կինը և 1936 թվականի նոյեմբերին ամուսնու` Իսպանիայի Հանրապետական բանակի 12-րդ ինտերնացիոնալ բրիգադի հրամանատար «գեներալ Լուկաչի» հետ միասին անլեգալ ժամանել է Իսպանիա։ Մասնակցել է 1936-1937 թվականների Իսպանիայի քաղաքացիական պատերազմին, եղել է Հանրապետական բանակի և Առողջապահության նախարարության խորհրդական, Հանրապետական բանակի սանիտարական ստորաբաժանումների կազմակերպիչ։

1937 թվականին ձերբակալված Ա. Գուդցի ցուցմունքներից պարզվում է, որ Ռաիսան կապեր է ունեցել տրոցկիստների հետ, որի համար նկատողություն է ստացել կուսակցության պատմությունը տրոցկիստական ոգով աղավաղելու համար։

1937 թվականի ապրիլի 25-ին Ն. Եժովը հատուկ հաղորդագրությամբ առաջարկել է Իոսիֆ Ստալինին ձերբակալել գրող Ազարխին։ Չնայած համաձայնություն է տրվել, սակայն ձերբակալությունը տեղի չի ունեցել[1]։

1939 թվականին Կարմիր բանակի լեհական արշավանքի, ապա՝ խորհրդա-ֆիննական պատերազմի ժամանակ (1939-1940) եղել է ԽՍՀՄ պաշտպանության ժողկոմի լիազոր ներկայացուցիչը։

Եղել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից, 1941-1944 թվականներին որպես ռազմական թղթակից թղթակցել մի շարք թերթերի։ 1947 թվականին Ռաիսային ձերբակալել են Աննա Ալիլուևայի հետ ծանոթության համար և բանտարկել մինչև 1954 թվականը[2]։

Ռաիսա Ազարխը մահացել է 1971 թվականին, Մոսկվայում։ Թաղված է Մոսկվայի Նովոդեվիչի գերեզմանատանը։

Ստեղծագործություններ խմբագրել

Ռաիսա Ազարխի ստեղծագործությունները սկսել են հրատարակվել 1917 թվականից։ Հեղինակ է մի շարք գրքերի, այդ թվում՝ հուշագրությունների.

  • «Հոկտեմբերը Մոսկվայում» (1921),
  • «Պայքարը շարունակվում է» (1930),
  • «Հինգերորդ բանակ» (1935),
  • «Ժողովրդի որդիները» (1941),
  • «Պատվո ճանապարհ» (1956),
  • «Մեծ ակունքների մոտ» (1967) և այլն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Спецсообщение Н. И. Ежова И. В. Сталину с предложением об аресте писательницы Р. М. Азарх. 25 апреля 1937 г.». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 10-ին.
  2. «Спасибо, верная Ада! : глава из книги // Антонов-Овсеенко А. В. Враги народа. - М. : Интеллект, 1996. - С. 353–363». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել