Բացել գլխավոր ցանկը

Անվան ծագումԽմբագրել

Անվան ծագման մասին համաձայնություն չկա։ Ըստ տարածված ստուգաբանության՝ այն ծագել է ռուսերեն «рабочее искусство» արտահայտությունից (կարդացվում է՝ ռաբոչեե իսկուստվո), որը նշանակում է բանվորական արվեստ։ Այլ տեսությունների համաձայն, ունի թուրքական կամ արաբական ծագում։ «Ռաբ» բառը արաբերենում նշանակում է ստեղծող կամ աստված, իսկ «ազիզ» բառը՝ սիրելի[1]:

ՊատմությունԽմբագրել

Ռաբիս հասկացությունը գործածության մեջ է մտել Խորհրդային Միության ժամանակաշրջանում։ Արվեստի աշխարհն ի մի բերելու և արվեստագետներին մեկ կազմակերպության մեջ միավորելու նպատակով, 1920-ական թվականների սկզբին ստեղծվեց ՍՍՀՄ արվեստի աշխատողների արհմիությունը և, համապատասխանաբար, ռաբիսի հայաստանյան տարածքային բաժինը։ Որոշ ժամանակ անց ստեղծագործական միություններ կազմավորվեցին, իսկ դրանից հետո արվեստագետներն ու գրողները ըստ ոլորտների առանձնացան և ռաբիսը աստիճանաբար վերածվեց հարսանիք և հուղարկավորություն սպասարկող սիրողական երաժիշտների հիմնարկի ու կարճ ժամանակում դարձավ այստեղ-այնտեղ թափառող, քոչվորական երգի հավաքագրման ու զարգացման կենտրոն[2]:

Խորհրդային Միության փլուզումից հետո, ռաբիսն իբրև հանրաամատչելի մի երաժշտություն լայն տարածում գտավ Հայաստանում, որտեղից տարածվեց նաև հայկական սփյուռքի համայնքներում, հատկապես՝ Լոս Անջելեսի (այս երաժշտության որոշ սիրահարների մոտ հայտնի որպես Լոսանջելնոց) շրջանում, որտեղ և ներկայում արտադրվում է ռաբիս երաժշտության մեծ մասը[1]:

Երաժշտական բնութագիրԽմբագրել

Ներկա ռաբիս երաժշտությունը, ըստ քննադատությունների, արաբական կամ թուրքական ծագում ունի։[փա՞ստ] Հատուկ են կլկլակոկորդ ձայները [թուրք - արաբական մելիզմներ], ոչ հայեցի հնչերանգները և շեշտադրությունները[2]: Դա ընդհանրապես հիմնված է հանրամատչելի բալադի վրա՝ սիրո թեմայով։ Ռաբիսի երգիչները, մի քանի բացառություններով, տղամարդիկ են։ Ռաբիսի ներկա հայտնի երգիչներից են՝ Արամ Ասատրյանը, Թաթուլ Ավոյանը (Թաթուլ) և Հայկ Ղևոնդյանը (Սպիտակցի Հայկո)։

Ռաբիսը համեմատելի է թուրքական արաբեսկ ոճի հետ, որը նաև պատկանում է բանվոր դասակարգի, և իր առավել հայտնի երգիչներից են Օրհան Քենջեբայ և Իբրահիմ Թաթլիսեսը (Իբո)[3]: Արաբեսկն էլ, ինչպես ռաբիսը Հայաստանում, քննադատվել է Թուրքիայում իր արաբական ոճի համար։

Կենցաղակարգի կարծրատիպերԽմբագրել

Ռաբիս երգիչների և այդ երգերի սիրահարների մասին տարածված են մի շարք կարծրատիպեր, որոնք վերաբերում են այդպիսի մարդկանց արտաքին տեսքին, կենսաոճին և մտածելակերպին[1]:

Դրանց շարքում են՝[փա՞ստ]

  • Նյութականի մեծ կարևորություն,
  • Բացառապես սև հագուստ, մասնավորապես նեղ, բարձրակրունկ և սուր ծայրով («ծիծակ») կոշիկներ,
  • Ժարգոնային լեզու՝ մեծ թվով ռուսերեն բառերի խառնուրդով
  • Դոմինանտ արական սեռի հատկանիշներ կամ ընդգծված կանացիություն

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Քրիստիան Կարպիս (2007-12-11)։ «Ռաբիս երևույթը (անգլերեն)»։ Վերցված է 2009 թ․ ապրիլի 28 
  2. 2,0 2,1 Բերդ Բաբայան (2007-10-06)։ «Ազգ օրաթերթ - մշակույթ - Ազգային մշակույթը հարկավոր է պահպանել ինչպես Երկրի պետական սահմանը»։ Վերցված է 2009 թ․ ապրիլի 28 
  3. «Թրքական երաժշտություն և արվեստագետներ (անգլերեն)»։ Վերցված է 2009 թ․ ապրիլի 28 

Արտաքին հղումներԽմբագրել