Կարոտ, վիշտ, թախիծ, որն առաջանում է որևէ մեկի կամ որևէ բանի բացակայությունից, մի բան անելու փափագ՝ ցանկություն, բաղձանք, տենչանք[1]։ Նման զգացումներ են տխրությունը, հուսախաբությունը, տագնապը[2]։

«Վշտի ժամեր» (Խուլիո Ռոմերո դե Տորես, 1904)։

Կարոտը դրսևորվում է տրամադրության արտահայտված անկմամբ և ընդհանուր ինքնազգացողության վատթարացմամբ։ Ծանր դեպքերում նկատվում է կտրուկ արտահայտված ընկճվածություն, կարոտի զգացողության վրա մշտական կենտրոնացում, ընդ որում՝ գրեթե բացակայում են նույնիսկ կարճատև հաճելի տպավորությունները։ Ի վերջո, կարող են լինել բոլորովին անտանելի տխրության վիճակների դեպքեր, որոնք հաճախ հանգեցնում են ինքնասպանության մտքերի և գործողությունների։ Կարոտի արտահայտված վիճակները հաճախ ուղեկցվում են տագնապով, չհիմնավորված բնազդական վախի զգացումով[3]։

Երաժշտություն խմբագրել

Երաժշտությունը հատուկ միջոց ունի իր ունկնդիրների մեջ հույզեր առաջացնելու համար։ Լսելով կարոտով լի երգ, սիմֆոնիա կամ սոնետ՝ կարելի է սկսել մտածել սեփական կյանքի և փորձառությունների մասին, որոնք համընկնում են նոտաների հետ՝ դրանով իսկ դուրս մղելով հիշողությունները ենթագիտակցությունից[4]։

Կարոտը երաժշտությունում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան
  2. Т. Ф. Ефремова. Тоска // Толковый словарь Ефремовой. — 2000. — Современный толковый словарь русского языка Ефремовой
  3. EdwART. Тоска // Словарь терминов МЧС. — 2010.
  4. Elliott, D. J. (2005). Musical Understanding, Musical Works, and Emotional Expression: Implications for education. Educational Philosophy & Theory, 37(1), 93–103.
  Ընթերցե՛ք «կարոտ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Կարոտ հոդվածին