Սպիտակցի Հայկո

ռաբիս երգիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղևոնդյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հայկարամ Ղևոնդյան[1] (հոկտեմբերի 6, 1972(1972-10-06), Սպիտակ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), առավել հայտնի որպես Սպիտակցի Հայկո, հայ ռաբիս ժանրի երգիչ։

Սպիտակցի Հայկո
Բնօրինակ անունՀայկարամ Ղևոնդյան
Նաև հայտնի է որպեսSpitakci Hayko
Ծնվել էհոկտեմբերի 6, 1972 (51 տարեկան)
Սպիտակ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
ԺանրերՌաբիս
Մասնագիտություներգիչ
Գործիքներվոկալ

Միջազգային ճանաչում է ձեռք բերել 2017 թվականին՝ ռեփեր Սուպեր Սաքոյի «Մի գնա» երգի կրկներգը կատարելու շնորհիվ, որը հավաքել է հարյուր միլիոնավոր դիտումներ համացանցում և դարձել հիթ հատկապես Հայաստանում, հայկական սփյուռքում, Թուրքիայում և արաբական երկրներում[2][3][4]։ Այդ երգի պաշտոնական ռեմիքս կատարվել է ֆրանսիացի ռեփեր Maître Gims-ի հետ համագործակցությամբ[5]։ Հայկոն նաև կատարում է Սեմի Ֆլեշի «Ալլա Յար» երգը, որը նույնպես միլիոնավոր դիտումներ ունի։

Անձնական կյանք խմբագրել

Ծնվել է 1972 թվականի Հոկտեմբերի 6-ին Սպիտակ քաղաքում, որտեղից էլ գալիս է նրա բեմական անունը՝ Սպիտակցի։

2018 թվականի դեկտեմբերին Հայկոն Երևանի Խանջյան փողոցում մահվան ելքով կրկնակի վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրվող հատվածով անցնող 60-անց կնոջ։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին[6]։ 2020 թվականին հայտնի դարձավ, որ այդ գործը կարճվել է[7]։

Սկավառակագրություն խմբագրել

  • 1997 - Արմինե
  • 2000 - 2000 Live
  • 2001 - Հայացքդ
  • 2002 - Կաղոթեմ քեզ համար
  • 2003 - Երջանիկ օրերս
  • 2003 - Surprise
  • 2003 - Party Time
  • 2004 - Վարել եմ մոմերը
  • 2005 - Live in Belgium
  • 2005 - Հայկո և Եղիշ
  • 2006 - Live
  • 2006 - Իմ Հասակը
  • 2006 - New Live from Hayko
  • 2006 - The best of
  • 2007 - Ծփում է Սեվանը
  • 2007 - Իմ ախպեր
  • 2007 - Մենակ եմ
  • 2007 - Սիրելի ընկեր
  • 2007 - Live in Moscow
  • 2008 - Ինչ իմանայի
  • 2008 - Ծափ ծափ հավեսով
  • 2009 - Մայրիկ
  • 2009 - Live Concert in Yerevan
  • 2009 - Կյանքի կարուսել
  • 2009 - Ամպրոպ որոտաց
  • 2010 - Տուր ինձ սերդ
  • 2010 - Live in Concert
  • 2013 - Ասա տեր աստված
  • 2017 - Քամու նման անցան
  • 2021 - Արի յար արի

Տեսաերիզներ խմբագրել

  • 2003 - Happy Birthday 36
  • 2006 - The best of
  • 2007 - Live concert collection
  • 2009 - Live Concert in Yerevan
  • 2010 - Live in Concert

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սիրված ու ճանաչված երգիչ «Սպիտակցի Հայկոյի» Range Rover-ը տեղափոխվել է «գաի պլաշչադկա». նա կասկածվում է երեկ Խանջյան փողոցում վրաերթի ենթարկվածին կրկնակի վրաերթի ենթարկելու և մահ պատճառելու մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ». Shamshyan.com. 2018 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2021 թ․ հունիսի 25-ին.
  2. «'Mi Gna' by Armenian rapper Super Sako becomes top hit in Turkey». Armenpress. 2017 թ․ մարտի 30.
  3. Hakhverdyan, Nune (2017 թ․ դեկտեմբերի 29). «Newsmakers in Armenia in 2017». media.am. Media Initiatives Center. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.
  4. «Под "взрывной" армянский хит "Ми Гна" в Египте "заснули"?». Rambler (ռուսերեն). 2017 թ․ դեկտեմբերի 23.
  5. «Maître Gims - Mi Gna ft. Super Sako, Hayko (Clip Officiel)». Maître GIMS. 2018 թ․ հունվարի 18.
  6. «Երգիչ Հայկ Ղևոնդյանը` «Սպիտակցի Հայկոն», ոստիկանություն է հրավիրվել». Armenia Sputnik. 2020 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2021 թ․ հունիսի 25-ին.
  7. «Սպիտակցի Հայկոյի վերաբերյալ քրգործը կարճվել է». Հրապարակ. 2020 թ․ փետրվարի 17. Վերցված է 2021 թ․ հունիսի 25-ին.