«ՌԷԴ» (անգլ.՝ RED), գեղարվեստական ֆիլմ նկարահանված Ռոբերտ Շվենտկեի կողմից, կատակերգական մարտաֆիլմի ժանրում, որը էկրաններ է բարձրացել 2010 թվականի հոկտեմբերի 14-ին[14]։ Ֆիլմը էկրանավորվել է համանուն կոմիկսի մոտիվներով, որը ստեղծել են Ուոռեն Էլլիսը և Կալլի Հեմները, և այն թողարկվել է DC Comics հրատարկչության կողմից։ Սցենարը, կոմիկսի մոտիվներով, գրել են Ջոն Հիբերը և Էրիկ Հիբերը։ Ֆիլմում գլխավոր դերը կատարում է Բրյուս Ուիլիսը։

ՌԷԴ
անգլ.՝ RED
Երկիր ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ[1][2][3][…], լրտեսական ֆիլմ, կինոկատակերգություն[2][3][1] և քրեական թրիլլեր
ՀիմքRed?
Թվականսեպտեմբերի 29, 2010[4], հոկտեմբերի 28, 2010[5] և դեկտեմբերի 9, 2010[6]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌոբերտ Շվենտկե[7][8][9][…]
ՊրոդյուսերԼորենցո դի Բոնավենտուրա
ԴերակատարներԲրյուս Ուիլիս[8][9][10][…], Մարի-Լուիզ Փարքեր[8][9][10][…], Մորգան Ֆրիման[8][10][2][…], Ջոն Մալկովիչ[11], Հելեն Միրեն[2][7][11], Կառլ Ուրբան[11], Chris Owens?[11], Ռեբեկա Փիջոն[11], Էմիլի Կուրոդա[11], Էռնեստ Բորգնայն[11], Ջեյմս Ռեմար[11], Բրայան Քոքս[11], Ռիչարդ Դրեյֆուս[11], Ռոբերտ Մորս[11], Ջուլիան Մակմեհոն[11], Թոմաս Միտչել[3], Միշել Նոլդեն[12], Լաուրա Դեքարթեր[12], Քրիս Օուենս[12], Ջեյք Գուդման[12] և Audrey Wasilewski?
ՕպերատորՖլորիան Բալլհաուս
ԵրաժշտությունՔրիստոֆ Բեք
ՄոնտաժԹոմ Նոուբլ
Պատմվածքի վայրՕռլեան շրջան, Ֆլորիդա, Նյու Յորք, Ալաբամա, Կանզաս Սիթի, Չիկագո և Մերիլենդ
Նկարահանման վայրՏորոնտո և Օռլեան շրջան
ԿինոընկերությունSummit Entertainment[10], DC Comics, Homage Comics, Cheyenne Enterprises և di Bonaventura Pictures
Տևողություն111 րոպե
Բյուջե58 000 000 $
Շահույթ199 000 000 $[13]
ՀաջորդRED 2?
Պաշտոնական կայքէջ
 Red (2010 film) Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Ֆրենկ Մոզեսը (Բրյուս Ուիլիս), ով նախկինում եղել է ԿՀՎ-ի գործակալ, պաշտոնաթողությունից հետո հանգիստ ապրում էր իր տանը, որը գտնվում էր Կլիվլենդում, Օգայո։ Նա փորձում է ազատվել իր մենակությունից, երկար հեռախոսային զրույցներ է ունենում Սառա Ռոսսի (Մերի-Լուիզ Փարկեր) ֆոնդի գործակալների հետ, որի գրասենյակը գտնվում էր Կանզասում։

Հանկարծակի գիշերը Ֆրենկի տուն են մտնում հատուկ ջոկատայինների մի խումբ, որոնց առջև նպատակ էր դրված սպանել նրան։ Ֆրենկին հաջողվում է խույս տալ հարձակումից և թաքնվել։ Անցանկալի հյուրերի ներխուժումը բնակարան, երևի կապված էր հատուկ գործակալի մութ անցյալի հետ։ Այնուամենայնիվ Ֆրենկը առաջին հերթին մեկնեց Սառային փրկելու։ Նրանց խոսակցությունները ամբողջովին անմեղ էին եղել, բայց Ֆրենկը հասկանում էր, որ հատուկ ծառայությունները անխուսափելիորեն հետաքրքրված են այդ կնոջով, ով մի քանի տասնյակ անգամ կապ է հաստատել Ֆրենկի հետ։ Նա գալով Կանզաս-Սիթի միանգամից մեկնում է Սառայի տուն, ով այդքան էլ ուրախ չէր նրան տեսնելով, և կոպտում է նրան, փակելով բերանը։ Այդ ժամանակ ԿՀՎ-ն ծանուցագիր է ուղարկում Մոզեսին, նրա լավագույն օպերատիվ աշխատողին, Ուիլյամ Կուպերին։

Սառան և Ֆրենկը գալիս են Նոր Օրլեան, որտեղ նախկին գործակալը թողնում է Սառա Ռոսին, իսկ վերջինս էլ բերանը փակված վիճակում կապկպված էր անկողնուց, իսկ Ֆրենկը մեկնում է ծերերի համար նախատեսված տուն, որտեղ հանդիպում է իր ընկերոջ հետ, ով նույնպես պաշտոնաթող եղած գործակալ էր, իսկ նրա անունն էր Ջո Մեթինսոն (Մորգան Ֆրիման)։ Մոզեսը տալիս է նրան հետաքնության ժամանակ վարձկանների կտրած մատներ, և դրանից հետո որոշ ժամանակ անց հաղորդում է ընկերոջը, որ նրան փորձել են սպանել անծանոթ Հարավաֆրիկացի վարձկանները, որոնք կասկածվում էին New York Times լրատվամիջոցի լրագրող Ստեֆանի Չենի սպանության մեջ։ Այդ ժամանակ Սառան ազատվում է կապկպոցներից և զանգահարում է փրկարարական ծառայություններին, իսկ նրա զանգին խանգարելու է գալիս Կուպերը։ Հյուրանոցի մոտ հավաքվում են ոստիկանները և շտապ օգնության աշխատակիցները. ոստիկաններից մեկը փորձում էր տալ նրան թմրանյութ, բայց նրան փրկում է վերադարձած Ֆրենկը և նրանք միասին այդ ոստիկանական մեքենայով փախուստի են դիմում։ Նրանց ճանապարհին հայտնվում է Ուիլյամ Կուպերը, բայց Ֆրենկը նրանից նույնպես խույս է տալիս և նրան հանձնում ոստիկանների ձեռքը։ Այնուհետև Ջոն հեռախոսով գտնում է, որ բոլոր մարդասպանները լիազորված են ԿՀՎ-ի կողմից, բայց հանկարծակի այդ ժամ նրա սենյակ է ներխուժում մի մարդասպան և, ենթադրաբար, սպանում նրան։

Ժամանակն է ժամանել Նյու Յորք և մեկնել Չայնատաուն, որտեղ Սառան խուսակցության էր բռնվել սպանված լրագրողուհու մոր հետ։ Մայրը Սառային և Ֆրենկին փոխանցում է մի բացիկ, որը նրա դստեր մահվան օրը տվել էին նրան։ Նրա մեջ գրված էին մի քանի թվեր։ Ֆրենկը ասում է նրան, որ այդ ծածկագիրը ասիական գրականությունից է, որոնցից կարելի է գտնել Հորվարդյան գրադարանում։ Ցուցադրված թվերով Սառան գտնում է մի գիրք, որի անունը, որոնցից մեծամասնությունը մահացել է, կապված էր Գաբրիել Սինգերի հետ։ Այդ ժամանակներում արդեն Ֆրենկը տեղեկանում է Ջոյի մահի մասին, իսկ Կուպերը Ֆրենկ Մոզեսի մասին ստանում է գաղտնի տեղեկություն, որը պահված էր ԿՀՎ-ի գաղտնի պահոցում, և որոշում է պարզել բոլոր այն գործակալների անունները, որոնց հետ ժամանակին աշխատել է Ֆրենկը։

Մոզեսը և Ռոսսը գալիս են փոքրիկ Պենսակոլա քաղաք, Ֆլորիդա։ Այնտեղ նրանք հանդիպում են Ֆրենկի նախկին ընկեր Մարվին Բոգգսին։ Ֆրենկը նրան պատմում է ցանկի մասին և Մարվինը, որոշ ժամանակ մեղադրելով Համակարգին, գնում է իր ապաստարան։ Դրանից հետո Ֆրենկը, Սառան և Մարվինը մեկնում են Սինգերին որոնելու։ Հեռախոսով Սառան գտնում է, որ պետք է շարժվեն դեպի Մոբիլ քաղաք։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Բրյուս Ուիլիս Ֆրենկ Մոզես Ֆրենկ Մոզես ԿՀՎ-ի գործակալ, պաշտոնաթող եղած
Ջոն Մալկովիչ Մարվին Բոգգս Մարվին Բոգգս ԿՀՎ-ի գործակալ, պաշտոնաթող եղած
Մորգան Ֆրիմեն Ջո Մեթիսոն Ջո Մեթիսոն ԿՀՎ-ի գործակալ, պաշտոնաթող եղած
Հելեն Միրրեն Վիկտորիա Վինսլոու Վիկտորիա Վինսլոու Մ16-ի գործակալ, պաշտոնաթող եղած
Մերի-Լուիզ Փարկեր Սառա Ռոսս Սառա Ռոսս կենսաթոշակային վարչության աշխատող
Կառլ Ուրբան Ուիլյամ Կուպեր Ուիլյամ Կուպեր ԿՀՎ-ի գործող գործակալ
Բրայան Կոկս Իվան Սիմոնով Իվան Սիմոնով ռուս հետախույզ
Ռիչարդ Դրեյֆուս Ալեքսանդր Դաննինգ Ալեքսանդր Դաննինգ
Ջուլիան Մակմեհոն Ռոբերտ Ստենտոն Ռոբերտ Ստենտոն ԱՄՆ-ի փոխնախագահ
Էրնեստ Բորգնայն Հենրի Հենրի պահոցի պահակ
Ջեյմս Ռեմար Գեբրիել Սինգեր Գեբրիել Սինգեր օդաչու
Ռեբեկկա Պիջոն Սինտիա Վինկս Սինտիա Վինկս ԿՀՎ-ի գործող գործակալ

Ֆիլմի ստեղծումը խմբագրել

2008 թվականի հունիսին Summit Entertainment ընկերությունը հայտարարեց Ուորեն Էլիսի «Կարմիր» կոմիքսի մոտիվներով ֆիլմ ստեղծելու մտահաղացման մասին։ «Կարմիր» կոմիքսը մեծ էկրաններին ցուցադրելու համար զբաղվեցին Էրիկ և Ջոն Հիբեր եղբայրները, որոնք նաև աշխատել են «Սպիտակ մշուշ»-ի և «Ալիսա»-յի էկրանավորմամբ։ Ֆիլմի պրոդյուսերի պաշտոնը ստանձնել է Լորենցո դի Բոնավենտուրան[15]։ 2009 թվականի հուլիսին հատարարվեց, որ Մորգան Ֆրիմանը կապեր է հաստատել Բրյուս Ուիլիսի հետ, որպիսզի հենց նա խաղա գլխավոր դերը[16]։ 2009 թվականի նոյեմբերին հայտարարվեց, որ Հելեն Միրրենը նույնպես կխաղա ֆիլմում Ֆրիմենի և Ուիլիսի հետ[17]։

Կարծիքներ և գնահատականներ խմբագրել

  • Rotten Tomatoes-ը ֆիլմին տվել է 185 կինոքննադատներից 71 % դրական արձագանք[18]։ Metacritic-ից ֆիլմը ստացել է 100-ից 61 միավոր[19]
  • 2010 թվականին ֆիլմը նոմինացվել է երեք «Արբանյակային պարգևներ»-ի. լավագույն կատակերգություն կամ մյուզիքլ, լավագույն տղամարդու դերը կատակերգությունում կամ մյուզիքլում (Ջոն Մալկովիչ) և լավագույն կնոջ դերը կատակերգությունում կամ մյուզիքլում (Մերի Լուիզա Պարկեր)։
  • 2011 թվականին ֆիլմը նոմինացվել է «Ոսկե գլոբուս» մրցանակին, որպես լավագույն կատակերգական կամ մյուզիքլ ֆիլմի։

Փաստեր խմբագրել

  • Ֆիլմի վերջում հերոսները հեռանում են ԳԱԶ-14 «Չայկա» ավտոմեքենայով։
  • ՌԷԴ հապավումը պաշտոնապես թարգմանվում է այսպես` «Ռեալ Էկստրիմային Դերզկի (ըմբոստ)»։ Օրիգինալում «Retired, Extremely Dangerous», որը թարգմանաբար նշանակում է «պաշտոնաթող եղած, չափազանց վտանգավոր է»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.nytimes.com/2010/10/15/movies/15red.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://www.metacritic.com/movie/red
  3. 3,0 3,1 3,2 http://www.imdb.com/title/tt1245526/
  4. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  5. Internet Movie Database — 1990.
  6. http://nmhh.hu/dokumentum/158992/2010_filmbemutatok_osszes.xlsx
  7. 7,0 7,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=146229.html
  8. 8,0 8,1 8,2 8,3 http://www.stopklatka.pl/film/film.asp?fi=43326
  9. 9,0 9,1 9,2 http://www.interfilmes.com/filme_23876_Red.Aposentados.e.Perigosos-(Red).html
  10. 10,0 10,1 10,2 10,3 http://stopklatka.pl/film/red-2010
  11. 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 http://www.imdb.com/title/tt1245526/fullcredits
  12. 12,0 12,1 12,2 12,3 ČSFD (չեխերեն) — 2001.
  13. https://www.webcitation.org/66wUJDPwK
  14. «„РЭД“ заработал в кинопрокате СНГ за первый день 14,2 млн рублей»(չաշխատող հղում)
  15. «Warren Ellis' Red and Ocean Headed to the Big Screen | /Film». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
  16. «Morgan Freeman Joins The Big Screen Adaptation of Warren Ellis' Red | /Film». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 4-ին.
  17. «Casting Notes: Alan Cumming in Burlesque; Mirren Does Espionage; Dempsey Steals Laughs; Weaver and Shawkat Hit Cedar Rapids | /Film». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
  18. «Red Reviews». Rotten Tomatoes. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 31-ին.
  19. «Red Reviews». Metacritic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 31-ին.

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ՌԷԴ (ֆիլմ, 2010)» հոդվածին։