Ջրային քաղցկեղ, նոմա (հուն․՝ nome, տարածվող ուտիչ մեռուկախոց), հիվանդություն, նման է թաց գանգրենային։ Պատճառները պարզաբանված չեն, սակայն հայտնի է, որ առաջանում է հիմնականում վարակիչ հիվանդությունների (կարմրուկ, դիզենտերիա, տիֆ, մալարիա, լեյշմանիոզ) հետևանքով, հյուծված երեխաների (մեծ մասամբ 2-6 տարեկանի) մոտ։ Ախտահարվում են բերանի խոռոչի լորձաթաղանթները, դեմքի հյուսվածքները, երբեմն՝ սեռական օրգանները, ուղիղ աղիքը ևն։ Ընդհանուր ոչինչ չունի չարորակ նորագոյացության հետ։ Բուժումը անտիբիոտիկներ, հակագանգրենային շիճուկներ, արյան փոխներարկում, վիտամիններով հարուստ սնունդ։

Ջրային քաղցկեղ
Տեսակվարակիչ հիվանդություն, հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
Պատճառթերսնուցում
Հիվանդության ախտանշաններԼնդաբորբ[1], Փտախտ[1], trismus?[1], անորեքսիա[1], տենդ[1], facial edema?[1], Բերանի հոտ[1] և ավշային հանգույցների բորբոքում[1]
Բժշկական մասնագիտությունմանկաբուժություն, ականջաքթակոկորդաբանություն և ատամնաբուժություն
Բուժումհակաբիոտիկ[1]
 Noma (disease) Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրային քաղցկեղ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 535