Լնդաբորբ, գինգիվիտ (լատ.՝ gingiva), լնդերի հիվանդություն, որն ունի բորբոքային, տարաճական և այլ բնույթ։ Պատճառներն են՝ լնդերի հյուսվածքների վրա արտաքին գրգռիչների (կապար, մանգան, բիսմութ) անմիջական ազդեցությունը, օրգանիզմի ռեակտիվականության ընդհանուր կամ տեղական խանգարումները։ Արտահայտվում է լնդերի ցավոտությամբ և արյունահոսությամբ։ Վնասակար գործոնների երկարատև ազդեցությունից առաշանում են լնդերի դեստրուկտիվ (քայքայիչ) փոփոխություններ, խոցոտում, էրոզիա։ Մեռուկացման հատվածների ի հայտ գալը ուղեկցվում է օրգանիզմի թունավորման երևույթներով, բարձրանում է մարմնի ջերմաստիճանը, առաջանում է գլխացավ, անքնություն, բերանի տհաճ հոտ։