Ջուցու (Նարուտո)
Ջուցու (ճապ.՝ 術, տեխնիկա, հնարք), այսպես է կոչվում «Նարուտո» անիմեի նինջաներից յուրաքանչյուրի ֆանտաստիկ և առանձնահատուկ կարողությունները։ Ջուցուների բազմազանությունն ու տպավորչությունը անիմեի այդքան հայտնիության պատճառներից մեկն են[1]։
Տեխնիկայի գաղափարը մշակել է Մասաշի Քիշիմոտոն՝ հիմնվելով արևելյան կրոնների և հավատալիքների վրա։ Իր կերպարների գերմարդկային ունակությունները նա պարզաբանում է հենց դրանցով։ Քիշիմոտոյի գաղափարի համաձայն ՝ ցանկացած «տեխնիկա» հիմնված է կա՛մ չակրան ուղղակիորեն վերահսկելու, կա՛մ ձեռագիր կնիքների, կա՛մ ձեռքի կնիքների վրա (ձեռքերի տարբեր դիրքեր և մատների ծալվածքներ)։
Չնայած հնդկական դիցաբանության, բուդդիզմի և այլ կրոնական համակարգերում չակրա առկայությանը ՝ Քիշիմոտոն հարցազրույցներից մեկում ասել է, որ դրանցից ոչ մեկը չի ազդել մանգայում այս տերմինի օգտագործման վրա։ Նարուտոյի աշխարհի չակրան Քիշիմոտոն համեմատում է Աստաղին պատերազմներ ֆիլմի «Ուժի» հետ։
Չակրա
խմբագրելԱյս տերմինը ունի նաև այլ իմաստներ՝ չակրա, չակրա զենք։
Մարմնի Էներգիա (ճապ.՝ 身体エネルギ, Սինտայ էներգի), կենդանի օրգանիզմների բջիջների կողմից արտադրված էներգիա, որը ավելանում է մարզմումների և կյանքի փորձի շնորհիվ։ Այն միավորելով հոգևոր էնէրգիայի հետ (ճապ.՝ 精神エネルギ, Սեյսին էներգի, կամքի ուժ) հնարավորել է ձևավորել նույնիսկ ամենաարդիական տեխնիկայի հիմքը հանդիսացող չակրա (ճապ.՝ チャクラ)։
Արդյունքում այն նկարագրվում է մարմնում գտնվող ճյուղավորված հոսքերի տեսքով (ճապ.՝ 経絡系, Կեյռակուկեյ), որն ունի հատուկ շրջանառության համակարգ (նման է մարդու սրտանոթային համակարգին)։ Այդ հոսքերը միացնում են չակրայի 361 կետերը (առանձնահատուկ կենտրոնացման կետեր, այսպես կոչված՝ տենկեցուներ (ճապ.՝ 点穴))։ Այդ կետերի միջոցով արտազատվում է չակրա, որն էլ օգտագործում են տեխնիկաների համար։ Ձեռքերի կնիքներով չակրայի կառավարումը համարվում է ջուցուի ստեղծման հիմնական ատրիբուտը։
Այս էներգիայի օգտագործման եղանակները բազմազան ե։ Չակրան կարելի է օգտագործել ոչ միայն տեխնիկաների ժամանակ։ Դրա օգնությամբ շինոբին կարող է փեփխել իր ֆիզիկական որակները, առարկաների և շրջապատող միջավայրի տեսքը, ինչպես նաև կարող է ազդել իրեն շրջապատող ֆիզիկական միջավայրի վրա։
Կախված խառը ֆիզիկական և հոգևոր էներգիաների հարաբերակցությունից, կարող են ձևավորվել չակրայի տարատեսակներ։ Դրա հինգ հիմնական տեսակները անվանվել են բնական տարրերի անուններով ՝ կրակ (ճապ.՝ 火, Հի), քամի (ճապ.՝ 風 風, Կազե), կայծակ (ճապ.՝ 雷, Կամինարի), հող (ճապ.՝ 土, Ցուչի), ջուր (ճապ.՝ 水, Միզու)։ Դրանք փողկապակցված են միմյանց։ Դրանցից յուրաքանչյուրը ուժով գերազանցում է նրա հաջորդ տարրին, սակայն զիջում նախորդին (օրինակ կրակը արդյունավետ չէ ջրի դեմ), սակայն իրեն է ենթարկում քամուն, ինչը ներկայացնում է հավասարակշռության սկզբուքը (ճապ.՝ 相殺, Սոսաի)։
Սենջուցու
խմբագրելՍենջուցու (ճապ.՝ 仙術, «Իմաստունի տեխնիկա»), ջուցուի հատուկ գոտի, որը կատարում է բնական էնէերգիայի կլանմամաբ և այն սեփական չակրայի հետ միասին օգտագործմամբ (ձևավորվում է մարմնի հոգևոր և ֆիզիկական էնէերգիաների միաձուլմամբ)։ Սինջուցու չակրան (ճապ.՝ 仙術 チ ャ ク ラ, Սենջուցու Տակուրա) համատեղելով երեք բաղադրիչները՝ այն օգտագործողին թույլ է տալիս կտրուկ հզորացնել իր գենջուցուի, նինջուցուի և այջուցուի կարողությունները։
Իմաստունի վիճակ (ճապ.՝ 仙人モード, «Սեննին Մոյդո»), սենջուցուի անբաժանելի մասը։ Այն նկարագրում է մարմնի վիճակը, երբ չակրայի երեք բաղադրիչները գտնվում են հավասարակշռության մեջ, ինչը թույլ է տալիս օգտագործել բնական էներգիա՝ իր չակրայի փոխարեն։ Զգալիորեն ուժեղացնում է ֆիզիկական բնութագրերը, ինչպիսիք են ուժը, արագությունը, դիմացկունությունը, մեծացնում է կատարվող տեխնիկայի ուժը։ Այն օգտագործելու ժամանակ մարմնի հետ տեղի են ունենում արտաքին և ներքին փոփոխություններ, որոնք արտացոլվում են օգտագործողի վրա՝ կախված սենչակրայի հավասարակշռության աստիճանից։
Նրանք, ովքեր ի վիճակի են օգտագործել Սենջուցուն, կոչվում են Իմաստուններ (ճապ.՝ 仙人, «Սեննին»), ովքեր մանգայում ներկայացված են որպես երեք սրբավայրերում ապրող կենդանիներ։ Այդ սրբավայրերն են Մյոկուբուզանը (ճապ.՝ 妙木山), Րյուտիդոն (ճապ.՝ 龍地洞) և Շիկկոցուրինը(ճապ.՝ 湿骨林)։ Իմաստուն էին կոչվում նաև այն մարդիկ ովքեր սովորել են այս արվեստը իմաստուններից։ Նարուտո անիմեում կան 8 իմաստուններ՝ Մյոբոկու լեռան դոդոշներ՝ Շիման և Ֆուկասակուն, նրանց մոտ կրթված Ջիրայան, Նարուտոն և Մինատո Նամիկաձեն, Հակուձյա Սեննին օձը (ճապ.՝ 白蛇仙人, Սպիտակ օձերի իմաստունը) և իր աշակերտ Յակուշի Կաբուտոն, Առաջին Հոկագե՝ Հաշիրամա Սենջուն։ Ըստ երևույթին, այս տեխնիկային ծանոթ են նաև Գամաբունտան և Գամակիչին։
Սենջուցու իրացնելու համար անհրաժեշտ է հոգևոր, ֆիզիկական և բնական էնէրգիաների մեջ պահպանել հավասարակշռություն։ Եթե բնական էնէրգիայի քանակը գերազանցի սեփական էներգիային, ապա նինջան ընդմիշտ կվերածվի քարի, իսկ եթե այն քիչ լինի, տեխնիկան պարզապես չի գործի։ Չակրա ստեղծելու հիմնական պայմանն այն է, որ օգտագործողը ինքը պետք է ունենա հսկայական քանակությամբ չակրա, հակառակ դեպքում նա չի կարողանա կլանել շրջակա միջավայրի էներգիան։
Բնական էներգիայի կլանման գործընթացի համար անհրաժեշտ է անշարժություն։ Բնության էներգիայի համար մարմնի «բացումը» շատ դժվար է, իսկ կլանման գործընթացի սանձումը շատ երկար է տևում։ Նարուտոն , այս հարցում անփորձ լինելով, հետևվում է Ֆուկասակուի խորհուրդին։ Նա իր վրա է քսում Մյոբոկու լեռան առանձնահատուկ յուղը, որը այն օգտագործողի մաշկի վրա առաջացնում է կետեր, որոնց միջով բնական էներգիան հեշտությամբ մտնում է մարմին, ինչը էներգիայի կառավարումը դարձնում է ավելի հեշտ։ Դոդոշ իմաստունը, տեսնելով թե ինչպես է երիտասարդ Նարուտոն շարունակ վերածվում դոդոշի, նրա դեմ է կիրառում այդ գործընթացի միակ հակազդեցությունը։ Նա փայտիկով ուժեղ հարվածում է նրան, որից հետո Նարուտոն վերադառնում է իր սովորական տեսքին։
Ութ դարպասներ
խմբագրելՈւթ դարպասեր (ճապ.՝ 八門, Հաչիմոն), չակրայի շրջանառության համակարգում ութ հատուկ կետեր, որոնք սահմանափակում են չակրայի հոսքը մարմնում, որպեսզի նվազեցնեն դրա սպառումը և երակարացնեն տարբեր օրգանների «կյանքը»։ Այս դարպասների բացումը թույլ է տալիս արագացնել չակրասի հոսքը և դրանով իսկ մեծացնել ձեր ուժը, ինչը, սակայն, կարող է վնասել մարմնինը կամ նույնիսկ հանգեցնել մահվան, հետևաբար, այս տեխնիկան արգելված է։
Մանգայում ասվում է, որ Ռոք Լին ի վիճակի է բացել հինգ դարպաս[2], իսկ նրա ուսուցիչ Մայթո Գայը բացում է յոթ դարպասները[3], սակայն նա կարող է բացել նաև ութերորդը[4]։ Բացի այդ ժայռերի մագլցման մարցումների և Կակուզոյի դեմ մարտի ժամանակ Կակաշի Հատակեն կարողանում է բացել առաջին դարպասը, ինչը հնարավոր է որ դա նրա հնարավորությունների սահմանը չէ։
Ստորև ներկայացված են դարպասների անունները և դրանց ազդեցությունը դրանք բացող նինջաների վրա։
- Սկզբի դարպաս (ճապ.՝ 開門, Կայմոն), հնարավորություն է տալիս օգտագործել Առաջնային լոտոսի տեխնիկան (ճապ.՝ 表蓮華, Օմոտե ռենգե), որի առաջին փուլը հակառակորդին թռիչքի ընթացքում ժապավեններով անշարժացումն է։ Այնուհետև, այս տեխնիկան օտագործողը բռնում է իր անշարժացած հակառակորդին, նրա գլուխը պարզում ներքև և այդ դիրքով գետնին ընկնելու ժամանակ հակառակորդը ստանում է լուրջ վնասվածքներ։
- Հանգստության դարպաս (ճապ.՝ 開門, Կյույմոն), մկանները ազատվում են լարվածությունից, ինչի միջոցով մեծանում է նինջայի տոկունությունը։
- Կյանքի դարպաս (ճապ.՝ 生門, Սեյմոն), այս մակարդակում նինջան կարողանում է կիրառել Հետադարձ լոտոսի տեխնիկան (ճապ.՝ 裏蓮華, Ուռա Ռենգեն)[5], որն Առաջնային լոտոսի առավել բարդ տարբերակն է։ Այս տեխնիկան կիրառում են օդում։ Նախ և առաջ նինջան ձեռքերի և ոտքերի ուժեղ և արագ հարվածներ է հասցնում թշնամուն, և նրան տապալում գետնին։
- Ցավի դարպաս (ճապ.՝ 傷門, Սյոյմոն), նինջայի ուժն ու արագությունը զգալիորեն աճում են։ Մարմինը աշխատում է իր հնարավորությունների գագաթնակետով։ Բարձր լարվածությունից մկանները սկսում են պատառոտվել։
- Սահմանի դարպաս (ճապ.՝ 杜門, Տոմոն), ֆիզիկական հնարավորությունների հետագա աճ։
- Տեսարանի դարպաս (ճապ.՝ 景門, Կեյմոն), այս մակարդակում նինջան կարող է կիրառել Վաղորդյան Սիրամարգի տեխնիկան (ճապ.՝ 朝孔雀, Ասա Կուզակու)[6], ինչի շնորհիվ հարվածները այնքան արագ ու հզոր են դառնում, որ շփման ուժի հետևենաքով բռունցքի շուրջը ձևավորվում են հրե գնդեր։
- Զարմանքի դարպաս (ճապ.՝ 驚門, Կյոյմոն), ցնցող ուժի և շարժման արագության հետագա աճ։ Յոթ դարպասների բացման ժամանակ, նինջան կարող է կիրառել Կեսօրվա վագրի տեխնիկան, որը կենտրոնացնում է մթնոլորտային հսկայական ճնշումը թշնամու վրա միանգամից պայթեցնում նրան (այն ընդունում է վագրի տեսք)[3]։
- Մահվան դարպաս (ճապ.՝ 死門, Շիմոն), վերջին և ամենահզոր դարպասը, որի բացումը սապռում է մարմնի ամբողջ էներգիան։ Ութերորդ դարպասը բացելու ժամանակ նինջան կարող է կիրառել Երեկոյան փղի տեխնիկան (ճապ.՝ 夕象, Սեկիձո), որը հնարավորություն է տալիս հակառակորդին հասցնել հինգ ջախջախիչ հարվածներ (ճապ.՝ 足, Սոկու), որոնցից յուրաքանչյուրը արագությամբ գերազանցում է նախորդին։ Այս մակարդակոմ նինջան կարող է կիրառել նաև Գիշերային թիթեռնիկի տեխնիկան(ճապ.՝ 夜飞)։ Այս տեխնիկան օգտագործողին տալիս է այնպիսի ուժ, որը գերազանցում է նույնիսկ S մակարդակի տեխնիկաներին։ Դա պայմանավորված է նրանով, որ սիրտը սկսում է աշխատել առավելագույնս։ Այնուամենայնիվ, այս «մեծ պայթյունի» էֆեկտը ժամանակավոր է, որը դադարեցնելուց հետո ոչնչացնում է մարմնի բոլոր մկանները, ներառյալ սրտի մկանները։ Մարդը, ով բացում է մահվան դարպասը, անպայման մահանում է՝ շինոբիի մարմինը վերածվում է մոխրի։
Ձեռքի կնիքներ
խմբագրելՉակրայով տարատեսակ տեխնիկաներ կիրառելու համար նինջաները օգտագործում են այսպես ասած նշաններ կամ կնիքներ (ճապ.՝ 印)՝ ձեռքերի տարբեր դիրքեր, որոնցից յուրաքանչյուրը անվանվել է չինական օրացույցի կենդանիների անուններով։ Ձեռքերի որոշակի դիրքերով շինոբին հատուկ ձևով կառավարում է իր չակրան և օգտագործում այն ջուցուներ կատարելու համար։ Բացի մի քանի բացառություններից (օրինակ Հակուն) նինջաների մեծամասնությունը կնիքներ դնելու համար օգտագործում են երկու ձեռքերն էլ։
Ջուցուի տարատեսակներ
խմբագրելՋուցու (ճապ.՝ 術, տեխնիկա), նինջայի միստիկական ործողություններ, որոնք կատարվում են չակրայի կառավարման և դրան ձեռքի կնիքներ ավելացնելով։ Կնիքների հսկայական քանակի և դրանց համակցությունների բազմաթիվության շնորհիվ կարող են լինել հազարավոր հնարավոր տեխնիկաներ։ Բոլոր ջոցուները բաժանված են երեք հիմնական տիպի՝
- Գենջուցու
- Նինջուցու
- Թայջուցու
Դրանք իրենց հերթին բաժանում են կինջուցուի (արգելված տեխնիկաներ), հիջուցուի (տեխնիկաներ, որոնց մասին գիտելիքները հասանելի են սահմանափակ թվով նինջաների) և կեկկեյ գենկայի (բնածին ունակութուններ)։
Նինջայի ոչ պատշաճ հսկողությունը չակրայի վրա նրա տեխնիկան դարձնում է անարդյուավետ, սակայն դրա չափազանց շատ օգտաործումը կարող է ուժասպառ անել նրան, ինչի պատճառով շինոբին չի կարող երկար մարտնչել։ Չակրայի հեշտ վերահսկման համար օգտագործվում են ձեռքի հատուկ կնիքներ։ Կախված ջուցուի բարդությունից, դրանք բաժանվում են մի քանի կարգի՝
- E կարգ, Նինջաների ակադեմիայի ուսանողների մակարդակ։ Այս կարգի ջուցուները համարվում են էլեմենտար և հիմնարար ցանկացած նինջայի համար։
- D կարգ, գենինի մակարդակ։ E կարգի հետ համեմատությամբ առավել առաջադեմ ջուցուներ։
- C կարգ, չունինի մակարդակ։ Այսպիսի ջուցուների տիրապետմանը հասնում են ոժեղացված մարզումերի շնորհիվ։
- B կարգ, ջոնինի մակարդակ։ Այս կարգի ջոցուները պահանջում են չակրայի կառավարման և բաշխման բարձր հմտություններ
- A կարգ, ջոնինի և Կագեի մակարդակ։ Այս կարգի տեխնիկաները սովորելու համար երկար ժամանակ է պահանջվում ՝ ամիսներ կամ նույնիսկ տարիներ։
- S կարգ, ջուցուի դժվարության ամենաբարձր մակարդակը, որոնց կարող են հասնել միայն հատուկենտ նինջաներ։ Նման ջուցուները հաճախ արգելված են՝ իրենց հսկայական ուժի պատճառով։
Հիմնական ջուցուներ
խմբագրելԳենջուցու
խմբագրելԳենջուցու (ճապ.՝ 幻術, Իլուզայի տեխնիկաներ), մեկ այլ անձի վրա պատրանքներ տեսնել պարտադրելու հատուկ մեթոդներ[7]։ Ի տարբերություն զոհի մարմնի վրա հարձակվելու նինջոցուին, գենջուցուն իրականացվում է զոհի ուղեղի չակրայի հոսքերը կառավարելով փոխել շրջապատի նրա ընկալումները։ Այս կերպ մարդուն կարելի է ստիպել մտածել, որ իրեն վիրավորում են, չնայած նրան, որ իրականում դա այդպես չէ։ Քանի որ գենջուցուն կիրառվում է միայն բարձր զարգացվածության աստիճան ունեցող ուղեղների վրա (մարդկանց կամ խոշոր կենդանիների), ֆիզիկապես անհնարին է դառնում դրա օգտագործումը միջատների վրա, ինչը, միջատներին օգտագործող նինջաներին տալիս է որոշակի առավելություն (օրինակ Աբուռամե տոհմի նինջաերը)։
Գենջուցուի կիրառման մեթոդները տարբեր են․
- Սեփական չակրայի տեղակայումը զոհի մարմնում
- Ձայնային տատանումներ (ինչպես Տայույան), ինչը հնարավորոթյուն է տալիս նինջային գտնվել հակառակորդի տեսանելիության տիրույթում մնալ աննկատ։
- Դոջուցուի ազդեցություն՝ օրինակ շարինգանը (Ուչիհա տոհմի անդամների աչքերը)։
Գենջուցուն չեզոքացնելու եղանակները նույնպես տարբեր են․
- Ինքներդ ձեզ ցավ պատճառելը։ Օրինակ Շիկամարու Նարան ընկնելով Տայույայի գենջուցուի տակ կոտրում է իր մատը, իսկ Հոշիգակե Կիսամեն գենջուցուն չեզոքացնելու համար կծել է իր լեզուն։
- Սեփական չակրայի հոսքը դադարեցնելով (Այսպես կոչված գեջոցուի դադարեցում (ճապ.՝ 幻術解, Գենջուցու կայ))։
- Գեջուցուի տակ ընկած նինջայի ուղեկիցը պետք է իր չակրան անցկանի նրա մարմին։
- Տեխնիկայի հաղթահարումը շարինգանի միջոցով։ Այս մեթոդը հնարավոր է միայն Ուչիհա տոհմի անդամների համար, և այն նինջաների ում պատվաստել են շարինգան։
- Սովորական աչքի շարունակական մարզումները ոչ դոջուցուն։ դեյդարայի խոսքերով նա սովորել էր դիմակայել գենջուցուին Իտաչիի հետ երկար ժամանակ շփվելու արդյունքում։
- Ինչ-որ կերպ կանխել գենջուցուի ստեղծումը։ Օրինակ Մայթո Գայը Կիսամեի և Իտաչիի Կոնոհա այցի ժամանակ հայտնվելով նրանց դիմաց չի նայում Իտաչիի աչքերին, այլ հակառակորդի գործողությունները գնահատում է ոտքերի շարժումնրով։
- Ընկնել մեկ այլ գենջուցուի ազդեցության տակ։ Օրինակ Սասկեն և Իտաչին Կաբուտոյի դեմ մարտում, նրա գենջուցուից դուրս գալու համար միմյանց վրա կիրառեցին գենջուցու։
Հատկանշական է , որ գենջուցուի ազդեցության և դրա հանման արդյունավետությունը կախված է դա կիրառող նինջայի ուժից։
Նինջուցու
խմբագրելՆինջուցու (ճապ.՝ 忍術, Նինջայի տեխնիկաներ), Չակրայի օգտագործում ձեռքի կնիքներ ներառող բոլոր ջուցունրը, որոնք ի տարբերություն սովորական մարդկանց կարող են կիրառել միայն նինջաները։ Ի տարբերություն գենջուցուի, նինջուցուի տեխնիկանները իրական, շոշափելի վնասներ են հասցնում։
Նինջուցուի իրականացման համար նինջայի ձեռքրը ընդունում են որոշակի դիրքեր՝ այս կերպ կառավարելով չակրան երկու պարամետրերով։
- Փոխակերպման ձև (ճապ.՝ 形態変化, Կեիտայ Հենկա), չակրայի ձևի, քանակի և շարժը փոփոխություն։
- Փոխակերպման եղանակ (ճապ.՝ 性質変化, Սեյսիցու Հենկա), չակրայի հատկությունները և այլ բնութագրիչների փոփոխություն։
Գոյություն ունի կերպարանափոխման բնույթի 5 տարր (ճապ.՝ 五大性質変化, Գոդայ Սեյսինցու հենկայ), որոնք կառավարելով նինջաները կարող են ստեղծել որոշ նիջուցուներ։ Հարկ է նշել նաև, որ նրանց պատվին են անվանել «Նարուտո»-յի աշխարհի 5 խոշորագույն երկրները։
Տեխնիկայի հիմնական տարրեր
խմբագրել- Կրակի տարր (ճապ.՝ 火遁, Կատոն)
- Քամու տարր (ճապ.՝ 風遁, Ֆույտոն)
- Կայծակի տարր (ճապ.՝ 雷遁, Ռայտոն)
- Հողի տարր (ճապ.՝ 土遁, Դոտոն)
- Ջրի տարր (ճապ.՝ 水遁, Սույտոն)
Մանգայում կան նաև տեխնիկաների երկրորդական տարրեր, որոնք ձևավոևվում են երկու կամ երեք տարրերի միաձուլմամբ։
- Փայտի տարր (ճապ.՝ 木遁, Մոկուտոն) (հող + ջուր)
- Լավայի տարր (ճապ.՝ 熔遁, Յոտոն) (հող + կրակ)
- Գոլորշու տարր (ճապ.՝ 沸遁, Ֆուտտոն) (ջուր + կրակ)
- Սառույցի տարր (ճապ.՝ 氷遁, Հյոտոն) (ջուր + քամի)
- Ամպրոպի տարր (ճապ.՝ 嵐遁, Ռանտոն) (ջուր + կայծակ)
- Փոշու տարր (ճապ.՝ 塵遁, Ջինտոն) (հող + կրակ + քամի)
- Բոցի տարր (ճապ.՝ 炎騰, Էնտոն) (առանձին տարր, որն իրեն է ենթարկում Ամաթերացուն)
Թայջուցու
խմբագրելԹայջուցու (ճապ.՝ 体術, Մարմնի տեխնիկա), ջուցուի հատուկ ձև, որը չի պահանջում չակրայիի օգտագործում։ Այն բաղկացած է մարտարվեստների կիրառումից` առանց ձեռքի կնիքներ օգտագործման։ այջուցուն առավել արագագործք է քանի նինջուցուն և գենջուցուն, սակայն ուժով զիջում է դրանց։ Որոշ դեպքերում չակրան կարող է օգտագործվել թայջուցուն հզորացնելու համար՝ Հյուգա տոհմի անդամները ջյուկենի, իսկ Սակուրան և Ցունադեն ձեռքով ավերիչ հարվածի կատարելագործման համար։ Սակայն թայջուցուի մասնագետների մեծ մասը հազվադեպ է դիմում այդ մեթոդին։ Թայջուցուի որոշ տեխնիկաներ պահանջում են բացել Ներքին դարպասները, ինչը ցուցադրված է Մայթո գայի և Ռոք Լիի մարտերի ժամանակ։
Այլ ջուցուներ
խմբագրելԿինջուցու
խմբագրելԿինջուցու (ճապ.՝ 禁術, Արգելված տեխնիկա), տեխնիկա, որն արգելված է ուսումնասիրել կամ օգտագործել։ Նման ջուցուները հիմնականում լինում են A կամ S կարգի։ Արգելքի պատճառները կարող են տարբեր լինել, բայց դրանք վերաբերվում են երկու կատեգորիաների․
- Տեխնիկան ծայրաստիճան վնասակար է այն օգտագործողների համար (Օրինակ ՝ բոլոր ութ դարպասների բացումը սպանում է այն կիրառող նինջային)։
- Տեխնիկան խախտում է բնության կամ մարդկային բարոյականության օրենքները (Օրինակ ՝ Էդո տենսեյ տեխնիկան, որն օգտագործվում էր Երկրորդ Հոկագեն,Օրոչիմարուին և Յակուշի Կաբուտոյին հնարավորություն տվեց կանչել մահացած մարդկանց հոգիները և դրանք կնքել նախօրոք պատրաստված մարմիններում)։
Չնայած նման տեխնիկաների արգելմանը, դրանց օգտագործումը որևէ իրավական կապ չի ունենում այն գյուղի հետ, որում այն կիրառվել է։
Հիջուցու
խմբագրելՀիջուցու (ճապ.՝ 秘術, Գաղտնի տեխնիկա), առանձնահատուկ տեխնիկաներ, որի մասին գիտելիքները մի քանի տոհմերում փոխանցվում ե սերնդեսերունդ։ Նման ջուցուները հայտնի են միայն մարդկանց մի նեղ շրջանում, ովքեր հպարտանում են այդ տեխնիկաներով և դրանցով էլ հենց հայտնի են դառնում։ Հիջուցուի օրինակ է Նարա տոհմի ստվերային տեխնիկաները և Աբուռամե տոհմի անդամների իրենց մարմնում միջատներ պահլու տեխնիկան։
Կենջուցու
խմբագրելԿենջուցու (ճապ.՝ 剣術, Սրի տեխնիկա), բոլոր այն տեխնիկաները, որոնց մեջ օգտագործում են սուր։ Պատճառված վնասներն ու կործանարար ուժը մեծացնելու համար սովորաբար Կենջուցուն զուգորդվում է թայջուցուի կամ նինջուցուի հետ։ Բարձրակարգ շինոբիները կարող են իրենց չակրան անցկացնել իրենց սրերի միջով ՝ դրանով իսկ ավելացնելով դրա երկարությունն ու սրությունը (օրինակ Կայծակի երկրի շինոբիները կամ Երկաթի երկրի սամուրայները)։
Կեկկեյ Գենկայ
խմբագրելԿեկկեյ Գենկայ (ճապ.՝ 血継限界, Արյունով սահմանափակված), գենետիկորեն փոխանցվող և բնածին ունակություններ։ Կեկկեյ գենկայը և դրա հետ փողկապակցված տեխնիկաները չե կարող պատճենվել այն անձանց կողմից, ովքեր սկզբնապես չեն տիրապետում դրանց, սակայն կարող են փոխանցվել ցանկացածին այդ տեխնիկաներին տիրապետող մարդկանց մարնմի որևէ մասի կամ օրգանի ուրիշի մեջ փոխպատվաստման շնորհիվ։ Կողմնակի մարդկանց հնարավոր է տալ ոչ միայն ունակությունները այլ նաև նրանց ԴՆԹն։ Գենետիկ մուտացիաները նույնպես պատկանում են այս տիպին։
«Նարուտո» մանգայում ցուցադրվում են կեկկեյ գենկայի դրսևորման մի քանի դեպքեր․
- Շիկոցումյակու (ճապ.՝ 屍骨脈, Մահացած ոսկրային զարկերակ), Կագույայի տոհմի ժառանգական հատկությունը, որը թույլ է տալիս դրա անդամներին շահագործեն իրենց կմախքի կառուցվածքը։ Կառավարելով մարմնում կալցիումի արտադրությունն ու բաշխումը՝ նրանք իրենց ոսկորները դարձնում են աներևակայելի ամուր, և մարտի ժամանակ, դրանք իրենց մարմնից հանելով, օգտագործում են որպես զենք։
- Սակոնի և Ուկոնի կեկկեյ գենկայը, դա նրանց թույլ է տալիս գոյատևել մի մարմնի մեջ կամ բաժանվել երկու մասերի։ Կարող են նաև միավորել մարդկանց մարմիններին՝ այդ կերպ կլանելով նրանց։
- Պայթյունի տարրը (ճապ.՝ 爆遁, Բակույտոն), կեկկեյ գենկայ, որը հնարավորություն է տալիս օգտագործել չակրան պայթյուն առաջացնելու համար (ճապ.՝ 爆発, Բակուհացու)։ Այսպիսի ունակություններ ունեին Գարին և Դեյդարան։
- Ամպրոպի տարր (ճապ.՝ 嵐遁, Ռանյտոն), Դառուիի կեկկեյ գենկայը, որը հնարավորություն է տալիս միավորելով կայծակի և ջրի տարրերը ստեղծել ճառագայթներ, և դրանք ուղղել հակառակորդի վրա։ Ամպրոպպի տարրի ազատում համարվում է փոթորիկը (ճապ.՝ 嵐, Արասի)։
- Փայտի տարր (ճապ.՝ 木遁, Մոկուտոն), Առաջին Հոկագեի առանձնահատուկ ունակությունը, որը նրան թույլ է տալիս համատեղելով ջրի և հողի տարրերը ձևավորել փայտ (ճապ.՝ 木, Կի)։ Կարողանում է ստեղծել և օգտագործել փայտե տեխնիկաներ, որի միջոցով կարողանում է ճնշել նույնիսկ բիջուի։
- Ջերմության տարր (ճապ.՝ 灼遁, Սյակուտոն), Պակուրայի կեկկեյ գենկայը։ Դրա օգնությամբ նա կարողանում է հակառակորդին այն աստիճան տաքացնել, որ հակառակորդի մարմնի ամբողջ հեղուկը գոլորշանում է և մնում է նրա չոր դիակը։ Սյակուտայի առանձնահատկությունը ջերմությունն է (ճապ.՝ 灼熱, Սյակունեցու)։
- Լավայի տարր (ճապ.՝ 熔遁, Յոտոն), կեկկեյ գենկայ, որը թույլ է տալիս կրակի և հողի տարրերը միավորելով ստեղծել լավա (ճապ.՝ 溶岩, Յոգան)։ Լավայի տարրն օգտագործողներն են՝ Հինգերորդ Միզուկագեն, Ռոսին, Կուռացուչին և Դոդայը։ Այս կեկկեյ գենկայը հնարավաորություն է տալիս ստեղծել ոչ միայն լավա։ Օրինակ Կուռացուչին դրա օգնությամբ ստեղծում է արագ չորացող կիր, իսկ Դոդայը՝ ռեզին
- Սառույցի տարր (ճապ.՝ 氷遁, Հյոտոն), Ջրի երկրից Յուկի տոհմի ժառանգական առանձնահատկությունը։ Հնարավորություն է տալիս միաժամանակ օգտագործելով ջրի և քամու տարրերը կառավարել ստեղծել սառույց, որը կարող է արտացոլոլ իրական աշխարհի օբյեկտները, և ստեղծել այն օգտագործողիբզամաթիվ կլոններ։ Այդ տարրին էր տիրապետում Հակուն։
- Մագնիսականության տարր (ճապ.՝ 磁遁, Ջիտոն), կեկկեյ գենկայ, որը թույլ է տալիս ստեղծել մագնիսական դաշտեր և վերահսկել դրանք։ Ազատված Ջիտոնը մագնիսականությունն է (ճապ.՝ 磁力, Ջիրյոկու)։ Այս կեկկեյ գենկային տիրապետում են Տարոին, Երրորդ և Չորրորդ Կազեկագենները։ Տարոին կարողանում է մագնիսացնել սյուրիկենները, և եթե դրանք խոցեին հակառակորդին, ապա նրա մարմնում ստեղծվում էր մագնիսական դաշտում և թշնամին հեշտորեն դառնում էր թիրախ մետաղական զենքերի համար։ Երրորդ Կազեկագեն օգտագործում էր Մագնիտիզմի տարրը երկաթե ավազը կառավարելու համար (ճապ.՝ 砂鉄, Սատեցու), իսկ Չորրորդ Կազեկագեն՝ ոսկե ավազի (ճապ.՝ 砂金, Սակին)։
- Գոլորշու տարր (ճապ.՝ 沸遁, Ֆուտտոն), Հինգերորդ Միզուկագեի երկրորդ կեկկեյ գենկայը։Թույլ է տալիս կրակի և ջրի տարրերը միավորելով ստեղծել գոլորշի (ճապ.՝ 沸騰, Ֆուտտո), որը ջրածնի ինդեքսի փոփխության շնորհիվ կարող է հալոցնել գրեե ամեն ինչ։
Կեկկեյ Տոտան կեկկեյ գենկայը գերազանցող ունակություն (ճապ.՝ 血継淘汰, կեկեյ տոտա, «արյան ընտրություն»), որը մի տեխնիկայի մեջ միավորում է երկուսից ավելի տարրեր։ Անիմեում հայտնի է միայն մեկ նման միացություն՝ փոշու տարրը (ճապ.՝ 塵遁, Ջինտոն)։ Այն թույլ է տալիս կրակի, քամու և հողի տարրերը միացնելով ստեղծել գնդաձև միջուկով եռեչափ օբյեկտներ։ Հակառակորդին դրա մեջ մտցնելուց հետո դրա մեջ գտնվող յուրաքանչյուր բանի մոլեկուլյար կառոցվածքը ոչնչացնելով վերածում է փոշու (ճապ.՝ 塵, Տարի)։ Այս ունակությունը ունեն Օոնոկին և Մուն։
Կեկկեյ Մորա (ճապ.՝ 血継網羅, Տոհմային ընդգրկում), տեխնիկայի առաջադեմ ճյուղ, որը հասանելի է Օոցուցուկի Կագույային և նրա սերունդներին։ Ճշգրիտ հայտնի չէ, թե ինչպես կարելի է դասակարգել Կեկկե Մորան։ Օրինակ բյակուգանը, րինեշարինգանը և րինեգանը համարվում են կեկկեյ մորա։
Կեկկեյ մորայի տեխնիկաների ցանկ
խմբագրել- Մուխիր դարձնող մահացու ոսկորներ (ճապ.՝ 共殺の灰骨, Տոմոգորոսի նո հայկոցու), մահացու ջուցու, որի օգնությամբ այն օգտագործողը ամրացնում է սեփական ոսկրերը, հանում դրանք մարմնից, այնուհետև ձեռքի ափից դրանցով կրակում զոհի վրա։ Հենց որ այդ ոսկորները խոցում են որևէ կենդանի օրգանիզմ, դրանք և խոցված կենդանի օրգանիզմները սկսում են քայքայվել մոլեկուլային մակարդակով։ Զոհից մնում է ընդամենը մի բուռ մոխիր։ Սիկոցումյակու կեկկեյ գենկայը առաջացել է հենց այս ջուցուից։
- Ութսուն աստվածների վակուումային գրոհ (ճապ.՝ 八十神空撃, Յասոգամի կուգեկի), Կագույայի թայջուցուն որը հնարավորույուն է տալիս կենտրոնացնել հսկայական քանակությամբ չակրա և այն անհամար բռունցնքերի պատնեշի տեսքով ազատ արձակել առաջացնելով այնպիսի հարվածային ալիքներ, որոնք հեշտությամբ կկարողանան ոչնչացնել Սուսանոյի ամբողջական մարմինը։ Կագոյայի բյակուգանի հետ զուգակցվելով՝ այն դառնում է ամենակործանարար հարձակվողական ունակությունը։
- Ճշմարտության որոնման ընդլայնվող գունդ (ճապ.՝ 膨張求道玉, Բոտյո գուդոդամա), Ջոցու, որը բաղկացած է չակրայի հիմնական հինգ տարրերից և Ին-յան տարրից։ Կագույան օգտագործում է Սինջուն, որպեսզի Անտառի աստվածային ծննդյան թակարդի միջոցով ներծծի աշխարհում գոյություն ունեցող բոլոր մարդկանց չակրաները և ստեղծի Ճշմարտության որոնման հսկայական գունդ։ Գնդակն ունի բավարար ուժ `ամբողջ աշխարհը փոխելու համար։ Այն կարող է ոչնչացնել աշխարհը։
- Յոմոցու Հիրոսակա (ճապ.՝ 黄泉比良坂, Ստորերկրյա աշխարհի հմուտ լանջի համեմատական), տարախաժամանակային ջուցու, որին տիրապետում է Օոցուցուկի Կագույան։ Դրա օգնությամբ օգտագործողը ի վիճակի է ճեղքեր ստեղծել տիեզերքի հյուսվածքներում, ինչը նրան թույլ է տալիս վայրկյանական հեռահայտնվել տարբեր վայրերեր։ Այդ պորտալների միջոցով հնարավոր է տելեպորտացնել նաև մարմնի տարբեր մասերը։ Ավելին, այս տեխնիկայի շնորհիվ օգտագործողը կարող է թշնամու հետևում բացել նմանատիպ պորտալ և ներքաշել այլ տարածություններ՝ այս կերպով հանկարծակիի բերելով թշնամուն։
Դոջուցու
խմբագրելԴոջուցու (ճապ.՝ 瞳術, Աչքի տեխնիկա), նինջայի գենետիկական ունակություններ, որոնք արթնանում են այն դրա սեփականատիրոջ աչքերում, կեկկեյի գենկայի կողմից։ Դրանք լինում են չակայի ընկալման տարբեր աստիճանների՝ մնացածի հանդեպ ունենք կամ արագության, կա՛մ ինտելեկտութալ ունակությունների առավելություն։ Այս տերմինով են կոչվում նաև այն տեխնիկանրեը որոնք կատարվում են նմանատիպ աչքերի հատկությունների օգնությամբ։ Լինելով կեկկեյ գենկայի մի տեսակ՝ դոջուցուն չի համարվում դրա երեք հիմնական տիպերից (նինջուցու, գենջուցու, թայջուցու), և, ի տարբերություն դրանց, դոջուցուի օգտագործման համար անհրաժեշտ չեն ձեռքի կնիքներ։ Աչքի տեխնիկաների հաճախակի օգտագործումը կարելի է վատ անդրադառնալ շինոբիի առողջության վրա։ Բացի դրանից, դոջուցո ունեցող այ մարդիկ, ովքեր չեն յուրացնել իրենց շնորհը, հասարակության մեջ շատ են քննադատվում։
Դոջուցուի տեսակներ
խմբագրել- Բյակուգան - իրենից ներկայացնում է գրեե ամբողջովին սպիտակ աչք, որը այն կրողին դարձնում է գերզգայուն և հնարավորույուն է տալիս տեսնել տարբեր խոչընդոտների միջով։ Դրա տեսանլիության անկյունը կազմում է գրեթե 360°։
- Շարինգան - թույլ է տալիս հետևել թշնամու տեխնիկային և պատճենել այն։
- Րինեգան - գրեթե անսահմանափակ ուժի տեր աչքեր։
Այս դոջուցուները կոչվում են Երեք մեծ դոջուցուներ (ճապ.՝ 三大瞳術, Սանդայ դոջուցու)։ Դոջուցու է համարվում նաև որբ Ռանմարուի ունակությունը՝ նա կարողանում է տեսնել խոչընդոտների միջով, ինչպես նաև ստեղծել չակրայի շրջանառության երևակայական համակարգեր (որոնք մոլորեցնում էին Բայկուգանի տիրապետողներին)։
Բյակուգան
խմբագրելԲյակուգան (ճապ.՝ 白眼, Սպիտակ աչք), Հյուգա տոհմի ժառանգական առանձնահատկությունը։ Այն իրենից ներկայացնում է գրեթե չերևացող սպիտակ աչքեր (Նեջիի և Հինատայի աչքերը ունեին մոխրակապտավուն լավանդայի գույնի երանգներ)։ Ինչպես շարինգանը, բյակուգանը նույնպես կարելի է փողպատվաստել մեկ այլ նինջայի։ Նման բան էր արել աքնված Մառախուղի գյուղից Աոն։
Ակտիվացված բյակուգանը նինջային դարձնում է գերզգայուն և հնարավորություն է տալիս տեսնել տարբեր խոչընդոտների միջով։ Դրա տեսանլիության անկյունը կազմում է գրեթե 360° բացառությամբ 5 կույր կետերի, որոնք գտնվում ոն կրծքավանդակի երրորդ ողից վերև՝ վզի հետևի մասում։ Բյակուգանի առանձնահատկություններից մեկը դրա հեռահարությունն է․ Նարուտո մանգայի առաջին մասում Նեջիի բյակուգանի տեսանելիության տիրույթի շառավիղը կազմում էր 50-800 մետր, իսկ երկրորդ մասում՝ 10 կմ։ Բյակուգանի մյուս առանձնահատկությունը դա այլ մարդու մեջ նրա չակրան և դրա շրջանառությունը տեսնելն է։
Ջյուկեն
խմբագրելՋյուկեն (ճապ.՝ 柔拳, մեղմ հարված), թայջուցուի տեսակ, որը ունակ են յուրացնել միայն բյակուգան կրողները։ Ջյուկենը նախատեսված է ոչ թե արտաքին, այլ ներքին վնասվածքներ հասցնելու համար։ Բյակուգան կրողը կարող է, հարվածներ հացնելով հակառակորդի չակրայի հանգույցներին (ճապ.՝ 点穴, «տենկեցու», ցավային կետեր), խաղտել դրա շրջանառությունը, ինչը կարող է հակառակորդին ծանր վասվածքներ պատճառել, մինչև անգամ հասցնել մահվան։ Իր մատերից չակրա արտազատելով և դրանցով հարվածելով հակառակորդի տենկեցուին, նինջան կարող է արագացնել կամ ամբողջությամբ դադարեցնել նրա չակրայի հոսքը, և այդպես զրկել հակառակորդին տեխնիկաներ օգտագործելու հնարավորությունից։ Քանի որ չակրա շրջանառության ցանցը գտնվում է նաև ներքին օրգանների շրջակայքում, ճշգրիտ հարվածը կարող է ազդել ցանկացած ներքին օրգանի վրա՝ առանց արտաքին վնասներ պատճառելու։
Ինչքան բարձր է նինջայի պատրասվածության մակարդակը, այնքան ավելի դժվար ջյուկեն կարող է նա օգտագործել։ Տենկեցուն բաժանվում է չակրայի կետերին հարվածների քանակով։
- 8 տրիգրամ 32 հարված (Երկնքի 32 հաված) (ճապ.՝ 八卦三十二掌, Հակե սենջունի սյո)
- 8 տրիգրամ 64 հարված (Երկնքի 64 հաված) (ճապ.՝ 八卦六十四掌, Հակե Ռոկյուջյույոնսյո)
- 8 տրիգրամ 128 հարված (Երկնքի 128 հաված) (ճապ.՝ 八卦百二十八掌, Հակե Հյակի նիջյուհասի սյո)
Շարինգան
խմբագրելՇարինգան (ճապ.՝ 写輪眼, պատճենող պպտեցնող աչք), Ուչիհա տոհմի դոջուցուն։ Շարինգանին անվանում են նա Երկնային Աչ (ճապ.՝ 天眼, Տենգան), քանի որ այն կրողին տալիս է բազմաթիվ ունակություններ[8]։ Ի տարբերություն բյակուգանի այն չի ակտիվանում ի ծնե, այլ արթնանում է ավելի ուշ՝ ստրեսայիյն իրավիճակներից հետո (օրինակ մարտի, կամ մտերիմ մարդու կորստից հետո)։ Շարիգանի զարգացման և դրա կարողությունների ցուցանիշը բբի շուրջ տոմոէների քանակն է (առավելագույնը երեք)։ Երրորդ Տոմոեի հայտվելուց հետո, հաջորդ մակարդակը հազվագյուտ մանգեկյու շարինգանն է։ Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ շարնգանի օգտագործումը մեծ քանակությամբ չակրա է խլում, հետևաբար օգտագործումը հասցվում է նվազագույնի։ Օոցոցուկի Կագույան այն հազվադեպ կերպարներից է ով տիրապետում է երկու դոջուցուի։ Մարտում նրա աչքերը բյակուգաններ էին, իսկ ճակատին ուներ շարինգան։
Կոպիտ ասած, Շարինգանի ունակությունները կախված են հայացքի խորաթափանցույունից (ճապ.՝ 洞察眼, դոսանցուգան) և հիպնոզի հայցքից (ճապ.՝ 催眠眼, սայմինգան)։ Սա թույլ է տալիս հասկանալ և որոշ դեպքերում նաև գուշակել հակառակորդի շարժումները։
Շարինգանի առանձնահատկություններն են՝
- Մարմնի ներսում չակրայի հոսքերը տեսնելու ունակություն և վերլուծության միջոցով պարզել մարդու գենջուցուի ազդեցության տակ գտնվելը կամ րգտնվելը։ բացի դրանից շարինգանը հնարավորությոն է տալիս այ կրողին հեռավորության վրա առակայծող գույներով հայտնաբերել չակրա։
- Ընկալման անհավատալի հստակություն, որը Ուչիհա տոհմի անդամներին թույլ տալիս հեշտությամբ ճանաչել ցանկացած տեսակի նինջուցու, գենջուցու կամ թայջուցու, ինչպես նաև չակրայի ձևեր (սակայն ոչ բայկուգանի աստիճանի)։ Այն նաև թույլ է տալիս կարդալ շրթունքների շարժումներից կամ ընդօրինակել մեկ այլ մարդու ձեռագիրը` վերլուծելով մատիտի և ձեռքի շարժումները։ Շարինգանի էվոլուցիայի շնորհիվ հնարավոր է տեսնել նաև չափազան արագ շարժվող առարկաները, որի միջոցով էլ շինոբին կարողանում է տեսնել թշնամու հարձակումը, սակայն ժամանակը կարող է չհերիքել դրան արձագանքելու համար։
- Շարիգանի երրորդ և ամենհայտնի առանձնահատկությունը համարվում է գենջուցուի, նինջուցուի և այջուցուի ցանակած տեխնիկայի անգիր հիշելը։ Այսպսիսի աչքեր ունեցողները կարող են ուրիշներին տեխնիկաերը կրկնել կատարյալ ճշտությամբ և նույնսիկ կատարելագործել դրանք՝ այդպես ստեղծելով իրենց սեփականը։
- Շարինգանի հաջորդ առանձնահատկությունը կապված է գենջուցուի հետ կապի հետ։ Դոջուցուն ուժեղացնում է այն օգտագործողի իլուզիայի տեխնիկաները և հնարավորություն է տալիս նրան հեշտորեն դիմակայել թշնամական իխաբկանքային տեխնիկաներին։ Այս հատկությունը հնարավորություն է տալիս, ուղորդելով հակառակորդի մտքերն ու գործողությությունները, օգտագործել հիպնոզը ՝ թշնամու հետ տեսողական շփման միջոցով։
Ինչպես բյակուգանը, այնպես էլ շարինգանը հնարավոր փոխպատվաստել այլ անձի։ Այսպես է տեղի ունենում Հատակե Կակաշիի դեպքում, բայց քանի որ շարինգանի օտագործումը պահանջում է շատ չակրա և նրա աչքը միշտ ակտիվ է (այն մարդիկ ում պատվաստել են շարիգանը կամ չեն պատկանում Ուիհա տոհմին շարինգանը միշտ ակտի է), Կակաշին ստիպված է լինում իր շարինգանը թաքցնել գլխակապի հետևում և միայն բացել այն մարտի ժամանակ։ Այս եղանակով Դանզոն իրացրել էր Ուչիհա Շիսուիի և Ուչիհա տոհմի այլլ անդամների աչքերը։
Սովորական շարինգան
խմբագրելԱրտաքին տարբերություններ․ կարմիր ծիածանաթաղանթ, բբի կողքին ստորակետի տեսքով տոմոեի մեկ նշան։
Նկարագրություն․ սովորական շարինգանի սահմանափակ ունակություններով, ոչ ամբողջական տեսք։
Այսպիսի շարինգանով կերպարներ․
- Ուչիհա տոհմի բոլոր անդամները փոքր տարիքում։
Արտաքին տարբերույուններ․ կարմիր ծիածանաթաղանթ, բբի կողքին ստորակետի տեսքով տոմոեի երկու նշան։
Նկարագրություն․Այս շարինգանին տիրապետում են Ուչիհա տոհմի բոլոր անդամները։ Դրա օգտոգործումը խլում է շատ չակրա և դրա երկար օգտագործումը կարող է ուժասպառ անել նինջային։ Դրա հատկություններից մեկը համապատասխան փորձ ունենալուց հետո այլոց տեխնիկաները պատճենելու և դրանք օգտագործելու ունակությունն է։ Այն նաև ոքր-ինչ ուժեղացնում է նինջայի ռեակցիաները, ինչը հնարավորություն է տալիս արգելափակել հակառակորդների գրոհերը։
Այսպիսի շարինգանով կերպարներ․
- Ուչիհա տոհմի բոլոր երիտասարդ անդամները, այդ թվում՝
- Սասկե Ուչիհա (Ավարտի հովիտում Նարուտոյի դեմ մարտի ժամանակ[9])
- Օբիտո Ուչիհա (Շարինգանը ակտիվանում է մանգայի «Կակաշի գայդեն» գլխի հակառակորդների դեմ պայքարի ժամանակ։)
- Հատակե Կակաշի (Մանգայի «Կակաշի գայդեն» գլխում՝ երբ մահացող Օբիտոյի շարինգանը փոխպատվաստեցին նրան։)
Արտաքին տարբերույուններ․ կարմիր ծիածանաթաղանթ, բբի կողքին ստորակետի տեսքով տոմոեի երեք նշան։ դրանք միասին կազմում են հավասարակողմ եռանկյունորի կենտրոնում բիբն է։
Նկարագրություն․ Այս շարինգանը բազմիցս բարելավում է այն օգտագործողի ռեակցիան։ Բացի այդ, այն հնարավորություն է տալիս գուշակել հակառակորդի շարժումրները և կիրառել հզոր գենջուցու։
Այսպիսի շարինգանով կերպարներ․
- Ուչիհա տոհմի բոլոր հասուն անդամները, այդ թվում՝
- Սասկե Ուչիհա (Ավարտի հովիտում Նարուտոյի դեմ մարտի ժամանակից մինչև Իտաչիի մահը)
- Դանզո (Ապօրինաբար ձեռք է բերել Շիսուի Ուչիհայի և տոհմի այլ անդամների աչքերը)
- Հատակե Կակաշի (երբ մահացող Օբիտոյի շարինգանը փոխպատվաստեցին նրան)
- Ուչիհա Օբիտո (շարինգանն արթնացավ այն պահին, երբ Կակաշին մնաց առանց աչքի)
- Օոցուցուկի Կագույա
Իզանագի (ճապ.՝ イザナギ), շարինգանի արգելված տեխնիկա։ Վերացնում է իրականության և խաբկանքի միջև սահմանը, ինչի շնորհիվ այն օգտագործողը կարող է ցանկացած վնասածք, մինչև անգամ մահը վերածել խաբկանքի։ Այսպիսով, Իզանագին իդեալական գենջուցու է, քանի որ մի կողմից օգտագործողը վերահսկում է իր հետ կատարվողը, մյուս կողմից նա կարող է պատրանքներն օգտագործել իրական հարձակման համար։ Տեխնիկայի հիմնական թերությունները դրա փխրունությունն են և այն, որ իզանագի տեխնիկայի համար օգտագործված աչքը տեխնիկան դադարելուց հետո ընդմիշտ փակվում է՝ դառնալով անգործունակ։ Մի քանի մարդկանց կողմից իզանաիի միաժամանակյա օգտագործումը հանգեցնում է նրանց միջև կռվի՝ սեփական բարենպաստության համար։ Մասաշի Քիշիմոտոն այս ջուցուն անվանել է սինտոիզմի արարող աստված Իզանագիի պատվին։
Իզանամին (ճապ.՝ イザナミ), գենջուցու, որը ստեղծվել է Ուչիհա տոհմում Իզանագին չարաշահողների դեմ պայքարի համար։ Դա ազդում է թշնամու վրա ՝ անկախ բոլոր հինգ զգայարաններից։ Ըստ Իտաչիի, տեխնիկան նման է Իզանագիին (ճապ.՝ 伊 弉 諾), բայց ի տարբերություն դրա, այն ոչ թե փոխում է ճակատագիրը, բայց ընտում է այն մեկը, որը նախընտրում է տեխնիկան կիրառողը[10]։ Իզանամին աշխատում է օգտվելով այն օգտագործողի և նրա հակառակորդի իրադարձության ընկալումից։ Տեխնիկան ակտիվացնելուց հետո զոհը ընկնում է անցած ժամանակահատվածի ցիկլային կրկնության մեջ, և վերապրում է այդ ժամանակահատվածը նորից ու նորից[11]։ Այս տեխնիկան համարվում է կինջուցուն, քանի որ դրա միանգամյա կիրառությունից հետո շարինգանը ընդմիշտ դառնում է անգործունակ։ Մասաշի Քիշիմոտոն այս տեխնիկան կոչել է Իզանագիի կնոջ՝ Իզանամիի պատվին։
Մանգեկյո շարինգան
խմբագրելՄանգեկյո շարինգանի (ճապ.՝ 万華鏡写輪眼, մանգեկյո շարինգան, «Կալեյդասկոպ պատճենող պպտեցնող աչք»)արտաքին տարբերություններ․ կարմիր ծիածանաթաղանթ։ Երեք լրացուցիչ բբերը՝ տոմոեները, կարող են երկարել սովորակա շարինգանի տոմոեների համեմատությամբ։ Որոշ դեպքերում հիմնական բիբը կարող է տեղաշարժվել և միավորվել լրացուցիչ բբերին։ Յուրաքանչյուր մանգեկյո շարինգան կրող մարդու աչքեր ունեն տարբեր տեսք։
Նկարագրություն․ մանգեկյո շարինգանը կարող են միայն արթնացնել մտերիմ մարդու մահից կամ սպանությունից առաջացած զգացմունքերը։ Այսպիսի շարինգանի երկարատև օգտագործումը հանգեցնում է ինտենսիվ սթրեսի, հոգնածության և տեսուղության վատթարացման՝ մինչև անգամ կուրության։ Դրա նույնիսկ կարճաժամկետ օգտագործումը դանդաղ վատթարացնում է տեսողությունը։ Մանգեկյու շարինգանը հնարավորություն է տալիս այն օգտագործողին իրեն ենթարկել բիջուին և կառավարել նրան[12]։
Այսպիսի շարինգանով կերպարներ․
- Իտաչի Ուչիհա (Ակտիվացել է Շիսուիի մահվանից հետո)
- Սասկե Ուչիհա (Ավագ եղբոր մահից մինչև Իտաչիի աչքերի փոխպատվաստումը[13])
- Կակաշի Հատակե (Ակտիվացել է Րինի սպանությունից հետո)
- Մադարա Ուչիհա
- Իզունա Ուչիհա (Մադարայի եղբայրը)
- Շիսուի Ուչիհա
- Դանզո Շիմուրա (Երբ իրեն փողպատվաստեց Շիսուիի ձախ աչքը)
- Օբիտո Ուչիհա (Ակտիվացել է Րինի սպանությունից հետո)
- Ինդրա Օոցուցուկի (Րիկուդո Սենինի ավագ որդին)
Ցուկույոմի (ճապ.՝ 月読, «Լուսինը կարդալիս»), ամենաուժեղ գենջուցուներից մեկը, որը կոչվել է լուսնի աստվածո անունով։ Տեխնիկան իրենից ներկայացնում է հոգևոր աշխարհի խավարը (ճապ.՝ 精神界と闇, Սենսիյ կատո յամի), դրանով նա համարում է նյութական Ամատերասու նինջուցուի հակադրությունը։
Ցուկույոմիի օգտագործման համար անհրաժեշտ է որ զոհի հայացքը հանդիպի տեխնիկան օգտագործող շինոբիի հայացքին։ Դրաից հետո ջուցուն այն օգտագործողին հնարավորություն է տալիս զոհին գցել իրենից խաբկանքային աշխար ներկայացնող թակարդը և ամբողջությամբ կատավարել նրան։ Չնայած նրան որ տեխնիկան տևում է ընդամենը մի քանի վայրկյան, սակայն դա զոհին կարող է թվալ մի քանի օր։ Միայն Շարիգանի տերը կարող է որոշել, թե ինչ է կատարվելու զոհի հետ՝ նրան կա՛մ կտանջի բազմաթիվ օրերի ընթացքում, կա՛մ կրկին ու կրկին կստիպի տուժողին վերապրել նախկինում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները (այդ թվում կեղծ իրադարձություններ)։ Տեխնիկայի ավարտից հետո թշնամին ինչ-որ ժամանակ ի վիճակի չի լինում կռվելու, եթե իհարկե մինչև այդ խելագարվել։
Յուրաքանչյուր թշնամու համար ստեղծված խաբկանքները եզակի են, սակայն խաբկանքների որոշ դետալներ մնում են անփոփոխ։ Օրինակ կարմիր լուսինը լուսավորում է ամբողջ խաբկանքայի աշխարհը։ Բացի ադյ իլուզիոն աշխարհում բոլոր առարկաները մոնոխրոմ են։
Ամատերասու (ճապ.՝ 天照, «Այրվող երկինք»), անվանվել է ճապոնական Արևի աստծո պատվին։ Իրենից ներկայացնում է ածուխի նման սև կրակ, որը այրում է այն ամենը ինչին այն հանդիպում է։ Այն կարող են ստեղծել միայն մանգեկյո շարինգան ունեցող նինջաները։ Այն օգտագործող նինջան որ տեղ որ կետրոնցնի այդ հայացքը, կրակը կբռնկվի հենց այդ կետում։ Այդպիսի հզոր կրակի ստեղծումը պահանջում է հսկայական քանակությամբ չակրա։ Ամատերասուն հարձակվողական ամենահզոր տեխնիկաներից մեկն է։ Ամատերասուն իրենից ներկայացնում է նյութական աշխարհի լույսը(ճապ.՝ 物質界と光, Բոսսիցուկայ տո հիկարի), դրանով նա համարում է աննյութական Ցուկույոմի գենջուցուի հակադրությունը։ Իտաչի Ուչիհան անիմեյում այս տեխնիկան օգտագործած կերպարներից առաջին է։ Իտաչի Ուչիհան անիմեյի առաջին կերպարներ է ով օգտագործել է այս տեխնիկան։ Սասկեն կարողանում է նաև Բոցի տարրի՝ կագուցուչիի (ճապ.՝ 炎遁・加具土命, Էնտոն, Կագուցուչի), օգնույամբ կառավարել ամատերասուն և փոխելով դրա ձևն ու չափը այն օգտագործել որպես պաշտպանություն։
Իտաչի աջ աջքը կարողանում էր արթնացնել Ամատերասուն, իսկ ձախ աչքը՝ Ցուկույոմի։ Ըստ ճապոնական դիցաբանության Արևի աստված՝ Ամատերասուն, և Լուսնի աստված՝ Ցուկույոմին, առաջացել են արարող աստված՝ Իզանագիի աջ և ձախ աչքերից, իսկ Սուսանոն նրա քթից։ Ի տարբերություն Իտաչիի, Սասկեն Ամատերասու էր ստեղծում ձախ աչքով։
Սուսանո (ճապ.՝ 須佐能乎, «Այն կարող է քեզ պաշտպանել ցանկացած գնով»), մանգեկյո շարինգանի տեխնիկա, որն ստեղծում յամբուշիի հսկայական ոգի։ Սուսանոն ակտիվացնելու համար այ օգտագործողը պետք է տիրապետի Ամատերասու և Ցուկույոմի տեխնիկաներին։ Այս տեխնիկան օգտագործողը կարող է մտնել Սուսանոյի մարմնի մեջ և այնտեղից կիրառել այլ տեխնիկաներ։ Սուսանոյի կազմավորումը տեղի է ունենում մի քանի փուլերով։ Երբ տեխնիկան օգտագործողը ամբողջությամբ կառավարում է Սուսանոյին այն վերածվում է երկարաքիթ Յաբուշի տենգու հոգի-ճգնավորի։ Իտաչիի ստեղծած Սուսանոն ձախ ձեռքում պահում էր, երեք թանկարժեք քարերից մեկով զարդարված, Յատա-նո կագամի սուրբ հայելին (ճապ.՝ 八咫鏡), որը հետ է մղում ցանկացած գրոհ և ծառայում է որպես վահան։ Ոգին աջ ձեռքում պահում է Տոուկա-նո ցուրոգի լեգենդար սուրը (ճապ.՝ 十拳剣, «Տասը ափի երկարոււթյուն ունեցո թուր»)։
Տոցուկա-նո ցուրուգին կարճատև զառը զենք է , որի ծայրը կախարդված է և կարող է կնքել ամեն ինչ, ինչը այն կխոցի։ Այդ թվում մարդկանց հոգիները՝ նրանց ներքաշելով մշտական իլուզիայի մեջ։ Այս թուրը համարվում է լավագույն զենքը `Օրոչիմարուին պատկանող Կուսանագի-նո ցուրոգիի սուրի հարվածները հետմղելու համար։ Նախքան այն ճակատամարտում օգտագործելը, այն պահվում է պատյանի մեջ՝ որը Իտաչիի Սուսանոն պաում է իր երկրորդ աջ ձեռքով։ Այս թուրը վերցված է ճապոնական դիցաբանությունից, որտեղ այն երբեմն անվանվում է Սակեից թուր (ճապ.՝ 酒刈太刀, Սակեգարի տատի)։ Զեսուն համարում էր, որ Տոցուկա-նո ցուրուգին, որն օգտագործվում է Յատա-նո կագամի հայելիի հետ, լավ հավելում է Սուսոանո տեխնիկային և ըստ էության այն Իտաչիին դարձնում էր անպարտելի, ինչի պատճառով էլ նրա Սուսանոնոն կոչվում է նաև Արիության զայրացած աստված (ճապ.՝ 勇武の荒神, Յուբու նո Արագամի)։
Յասակա-նո մագատա (ճապ.՝ 八坂ノ勾玉, Ութ աղեղենրի կորացած գանձը), զենք, որը իրենից ներկայացնում է տոմոյաձև երեք մագատամաներ, որոնք միմյանց հետ կապակցված են չակրայի էներգետիկ թելերով։ Իտաչին կարող է Սուսանոյի օգնությամբ նետել այս զենքը։ Նագատոյի դեմ մարտի ժամանակ Իաչին օգտագործում է Յասակա-նո մագատամա զենքը և ոչնչացնում Տիբակու տենսեյը։ ԻՆչպես Կուսանագի-նո Ցուրուգին և Յատա-նո կագամին, Յասակա-նո մագատաման նույնպես վերցված է ճապոնական կայսրերի տարբերանշաններից։ Այս դեպքում նախատիպը կախազարդի վրա պատկերված Յասականի-նո Մագատաման է։
Որպես մանգեկյո շարինգանի առաջին սեփականառեր Մադարան նույնպես կարողանում է օգտագործել Սուսանոյի տեխնիկան։ Այնուամենայնիվ, Սուսանոն տարբերվում է այլոց Սուսանոներից՝ այն բաղկացած է երկու ուրվական մարտիկներից, որոնք միմյանց են կապակցված ողնաշարի շրջանում։ Նրանցից յուրաքանչյուրը ունի երկու զենք և ուրույն դեմքերը։ Նաև երևում է, որ Մադարայի ուրվական մարտիկը ունի ամբողջական մարմին, ներառյալ ստորին կեսն ու ոտքերը, որոնք տեսանելի են դառնում գետնից վեր է բարձրանում ՝ այդպիսով ձեռք բերելով արագաշարժություն։ Սասկեի Սուսանոն նույնպես ունի լիարժեք մարմին[14]։ Ակնհայտ է, որ Սունսանոյի ամբողջական մարմնի համար, այդ տեխնիկան օգտագործողը պետք է ունենա մշտական մագեկյո շարինգան։
Բացի այդ, Մադարայի Սուսանոոյի օրինակը ցույց է տալիս, որ այն կարող է աջակցել օգտագործողին իր տեխնիկայի կատարելագործելու գործում ` օգտագործելով ձեռքի կնիքներ։ Մադարա Ուչիհա կարողանում է միավորել Սուսանոն բիջուի հետ։ Մադարայի փայտե կլոնները նույնպես կարող են օգտագործել Սուսանոյի տեխնիկան։ Այդպես Մադարան կարողանում է ստեղծել բազմաթիվ անմարմին մարտիկներ։
Տեխնիկայի կատարելագործման գագաթնակետը համարվում է Սուսանոյի ամբողջական մարմինը, ինչին և հասել է Մադարան։ Այս տեսքի Սուսանոյի թրի ընդամենը մեկ շարժումը հերիք է, լեռնաշղթա ոչնչացնելու համար։ Այս տեսքի Սուսանոյի ուժը համեմատվում է միայն բիջուի ուժի հետ[15]։ Միևնույն ժամանակ Սուսանոն մեծանում է տասնյակ անգամ և ընդունում է հագնելով Սյուգենջայի հանատակա տենգու զրահը։
Ինչպես մանգեկյո շարինգանի մնացած ունակույունները, Սուսանոն նույնպես վերցված է ճապոնական դիցաբանությունից։ Քամու աստված Սուսանոն արևի աստված Ամատերասուի և Լուսնի աստված Ցուկույոմիի եղբայրն է։ Ինչպես Իտաչին է ոչնչացրել Օրոչիմարուին, այնպես էլ Սուսանո աստվածը, օգտագործելով Տոցուկա-նո ցուորուգի թուրը սպանել է Յամատա-նո օրոտի ութգլխանի և ութպոչանի օձին (ճապ.՝ 八岐の術, Ութ ելուստենրի տեխիկա)։
Կամուի (ճապ.՝ 神威, «Աստվածների Ուժեր»), թիրախավորված առարկան տեղաոխում է այլ հարթություն, որտեղից չկա հետադարձ ճանապարհ։ Տեխնիկան ակտիվացնելուց հետո, այն օգտագործողը որտեղ կնետրոնացնում է իր հայացքը, այդ մասը դեֆորմացվում է։ Այդտեղ հայտնվում է մի խառնարան, որը իր շրջակայքից քաշում ցանկացած նյութական առարկա։
Կակաշիի և Օբիտոյի Կամուիների մեջ կա կապ, քանի որ Կակաշիի շարիգանը նախկինում պատկանել է Օբիտոյին։ Այսպիսով, այդ երկու կերպարները փոխկապակցված են զուգահեռ հարթության տեխնիկայի միջոցով։ Այս հարթությունը իրենից ներկայացնում է մի տարածություն, որը բաղկացած է քաոսային ձևով դասավորված, տարբեր չափերի, անհամար բլոկներից[16]։ Բացի այս երկու տեխնիկաներից, այլ հարթութոյւն տեղափոխվելու համար ուրիշ տեխնիկա գոյություն չունի։ Օբիտոյի այս տեխնիկան մանգայում հայտնի է որպես Ջիկուկան Իդո (ճապ.՝ 時空間移動, «Տարածաժամանակային ուղևորություն»)։ Այն համարվում է Կամուի տեխնիկայի հակադրությունը։ Տեխնիկան այ օգտագործողի մարմինը կարող է տեղափոխել Կամուիի հարթութույն, այդպիսով խոսափելով թշնամական գրոհներից։ Տեխնիկան ունի նա աջ աչքի ունակություն, սակայն ձախ աչքով շինոբին կարող է գրոհել հեռավորության վրա, իսկ ձախ աչքով՝ միայն մոտակայքում։
Առաջին անգամ այն օգտագործել է Կակաշին Դեյդարայի դեմ, երբ Կակաշին հետապնդում էր Դեյդարային։ Սակայն շարժման մեջ գտնվելով Կակաշին չի կարողանում կենտրոնանալ մի կետի վրա և կարողանում է ոչնչացնել թշնամու միայն ձեռքը։ Տեխնիկայի անունը առաջացել է կամույի բառից, որն այնուների լեզվով նշանակում է աստվածային արարած (սակայն նոր ժամանակներումայն գրեթե չի օկտագործվում)։ Այս տեխնիկայի անունը վերաբերում է այն ուժերին, որոնք ստեղծում են աստվածները։
Կոտո Ամացուկամի (ճապ.՝ 別天神, «Երկնային աստվածների կողմից տրված»), Ուչիհա Շիսուիի մանգեկյո շարինգանի գենջուցուն։ Հնարավորություն է տալիս այնպես կառավարել հակառակորդի գիտակցությունը, որ տուժողը հասկանա որ իրեն կառավարաում են, և կարծի որ ինքը գործում է սեփական նախաձեռնությամբ։ Ինչպես մանգեկյո շարինգանի մնացած տեխնիկաների անունները, այս տեխնիկայի անունը նույնպես վերցված է ճապոնական դիցաբանությունից։ Կոտո ամացուկամին հինգ Կամիների (աստվածեներ) խումբ է, որոնք եղել են իսկզբանե։
Մշտական մանգեկյո շարինգան
խմբագրելՄշտական մանգեկյո շարինգանի ունակությունը (ճապ.՝ 永遠の万華鏡写輪眼, էյեն նո մանգեկյո շարինգան) համարվում է կուրության հակազդեցությունը։ Նիջան կարող է օգտագործել մշտական մանգեկյո շարինգանը չանհանգստանալով կուրանալու մասին։
Նկարագրություն․ շարինգանի զարգացման բարձրագույն աստիճանը։ Այն ունենալու համար պետք է ձեռք բերել մեկ այլ մարդու մանկեգյո շարինգանը (ցանկալի է հարազար մարդու)։
Մադարայի խոսքերով, մշտական մանգեկյո շարինգան ստանալու համար նա ստիպված էր զոհաբերել ծնողներին, ընկերներին և եղբորը։ Մադարայի խոսքերով, նրա եղբայրը ինքնակամ է տվել նրան իր աչքերը։ Ըստ Իտաչիի Մադարա և Իզունա եղբայրները առաջիններն էին, որոնց հաջողել է յուրացնել մանգեկյո շարինգանը։ Երբ Երկրոդր Հոկագե Տոբիրամա Սենջուն սպանում է Մադարայի կրտսեր եղբայր Իզունային, Մադարա Ուչիհան վերցնում է իր եղբոր աչքերը։ Սասկեն ստացել է մշտական մանգեկյո շարինգան իր մահացած եղբոր՝ Իտաչիի, աչքերը իրեն փողպատվաստելուց հետո[13]։
Երբ շարինգանը օգտագործողը դուրս է գալիս դոջուցուի սահմաններից, և ձեռք է բերում Ուչիհա և Սենջու տոհմերի գեները, նա հնարավորություն է ստանում արթնացնել Րինեգանը։
Պատմության մեջ հայտնի են ընդամենը երկու Ուչիհաներ, որոնց հաջողվել է յուրացնել մշտական մանգեկյո շարինգանը։
- Մադարա Ուչիհա (Ստանալով իր եղբոր՝ Իզունայի, մանգեկյո շարինգանը)
- Սասկե Ուչիհա[13] (Ստանալով իր եղբոր՝ Իտաչիի, մանգեկյո շարինգանը)
Րինեգան
խմբագրելՐինեգան (ճապ.՝ 輪廻眼, Սանսարայի աչքը), երեք մեծ դոջուցուներից ամենահզորը, մանգեկյո շարինգանից հետո շարինգանի զարգացման հաջորդ ձևը[17]։ Այն ներկայացված է մորամանուշակագույն ֆոնով մի քանի համակենտրոն շրջանների տեսքով։ Րինեգան ունեցող նինջան կարող է օգտագործել հիմնական տարրերի բոլոր տեխնիկնաները (կրակի, ջրի, քամու, հողի և կայծակի տեխնիկնար)։ Նա կարող է տեսնել չակրայի նման անտեսանելի արգելքներ։ Բացի այդ Րինեգանը հնարավորություն է տալիս վերծանել Ուչիհա տոհմի գաղտնի վայրում պահված Ռիկուդո Սեննինի սալի գրվածքի մի մասը։ Արթնացնել Րինեգանը կարող են միայն Ուչիհաների և Սենջուների գենով և Ռիկուդո Սեննինի այդ երկու գեներն էլ կատարելապես կառավարող նինջաները։
Ուչիհա Մադարան, մարտում ձեռք բերելով Հաշիրամա Սենջուի բջիջները, կյանքի վերջում կարողանում է ակտիվացնել րինեգանը։ Տիրապետելով այսպիսի ուժի՝ Մադարան կարողանում է քանդել լուսնի մեջ տաքցված Տասը պոչանու վրա դրված Ռիկուդու Սեննինի կնիքը, և նրան կանչել երկրի վրա։ Ջյուբիի դատարկ մարմինը կոչվում է Արտաքին աշխարհի դևի արձան (ճապ.՝ 外道魔像 , Գեդո Մազո)։ Շուտով, տարեց մադարան իր աչքերը փողպատվաստում է Սենջու տոհմի հետնորդ Ուզումակի Նագատոյին, որպեսզի սկսի իր «Լուսնի աչք» ծրագիրը։
Մանուկ հասակում Անձրևի գյուղից որբացած Նագատոն տիրապետում էր այս դոջուցուին և անգիտակցաբար օգտագործում էր այն երբ նա վախեցծ էր կամ նրան վտանգ էր սպառնում։ Մեծանալով Նագատոն դառնում է Ակացուկիի անդամներից մկեը։ Րինեգանի օգնությամբ նա կարողանում էր իր տեխափոխել այլ մարմինների մեջ, ինչը նրան գործնականորեն անխոցելի էր դարձնում։ Օգտագոծելով իր առանձնահատուկ կարողությունները՝ Նագատոն կարողանում է Գեդոյի արձանի մեջ կնքել առաջինից մինչև 7 պոչանի գազաններին։ Սակայն երբ նա փորձում է բռնագրավել նաև ինը պոչանուն, Նարուտոն հաղթում է Նագատոյին, և նա անցնում է Նարուտոյի կողմն ու կենդանացնում Կոնոհայի բոլոր սպանված մարդկանց։ Նա մահանում է վերակենդանացնող տեխնիկան կիրառելուց հետո ուժասպառ լինելու պատճառով։
Մադարայի սկսած գործը շարունակող Օբիտո Ուչիհան, Նագատոյի գերեզմանից գողանում է նրա րինեգանը և այն փոխպատվաստում է իր ձախ ակնակապիճում։ Նա համարում էր, որ քանի որ Մադարան է այդ աչքերը տվել Նագատոյին և որ ինքը Մադարայի սկսած գործը շարունակողն է, լիովին իրավունք ունի Նագատոյի անշնչացած մարմնից վերցնել նրա րինեգանը և փոխպատվաստել իրեն։
Րինեգան ունեցող առաջին նինջան եղել է Ռիկուդո Սեննինը (ճապ.՝ 六道仙人, Վեց ճնապարհների իմաստուն)։ Նա միշտ պատկերվում է մուգ ստվերանկարի տեսքով, որտեղ նա կրում է 6 սիմվոլները խորհրդանշող մի ապարաջան։ Ապարանջը ներկայացնում է չակրան օգտագործոլու 6 եղանակաները (6 ճանապարհները)։
- Ատսվածների աշխարհ (ճապ.՝ 天道, Տենդո), ձգողականությունը կառավարելու ունակություն՝ տարբեր առարկանել ձգել, վանել կամ համատեղել այս երկու գրոհները։
- Դևերի աշխարհ (ճապ.՝ 修羅道, Սյուրադո ), չակրայի միջոցով մարմիններ վեևափոխելու ունակություն, որը հնարավորություն է տալիս այն օտագործողին կիրառել տարբեր ոչնչացման մեխանիկական սարքեր։
- Մարդկանց աշխարհ (ճապ.՝ 人間道, Նինգեդո), հնարավորություն է տալիս օգտագործել մտավոր և հոգևոր տեխնիկաներ։ Մարդու մտքում խոչընդոտներ ստեղծելու, պարզապես ձեռքը մարդու գլպին դնելով՝ նրա մտքերը կարդալու, ինչպես նաև, մարդու ոգին հանելով, նրան ակնթանթարային սպանելու ունակություններ։
- Կենդանիների աշխարհ (ճապ.՝ 畜生道, Տիկուսյոդո), տարբեր կենդանիներ կանչելու ունակություն, որոնք չունեն ինքնագիտակցություն և ամբողջովին ենթարկվում են նրանց կանչողին։
- Քաղցած հոգիների աշխարհ(ճապ.՝ 餓鬼道, Գակիդո), էներգիայի ցանկացած տեսակի ազդեցություն կլանելու ունակություն։ Այսպիսով այն դառնում է անձեռնամխելի ցանկացած նինջուցուի դեմ։Ըստ երևույթին այս ունակությունը հնարավորություն է տալիս նա ներծծել այլ մարդկանց չակրաները։
- Դժոխքի աշխարհ(ճապ.՝ 地獄道, Ջիգոկուդո), մի արարծ կանչելու ունակություն, որը կարող է վերակենդանացնել կամ ամբողջությամբ բուժել հասցված վնասը։ Կարող է հասկանալ մարդը ստում է թե ոչ, և եթե մարդը ստում է կարող է ակննթարոթրեն երցնել նրա կյանքը։
Արտաքին աշխարհը (ճապ.՝ 外道, Գեդո) առանձնացված է դրանցից։ Այն մի արարած է, որը կարող է վերականդանցենլ կամ մարդկանց միջից ներծծել կենսական էներգիան։ Իր միտքը այլ մարմիններ տեղափոխելու ունակությոան շնորհիվ, Արտաքին աշխարհը դանում է գրեթե անխոցելի։ Րինեգանը հնարավորություն է տալիս վերհսկվող մարմինների համար ստեղծել ընդհանուր տեսանելիության դաշտ և գրոհել այդ մարմններով՝ մնալով անվտանգ հեռավորության վրա։ Այն համեմատելի է աշխարհի մնացած բոլոր տեխնիկաների հետ։
- Տիբակու տենսեյ (ճապ.՝ 地爆天星), տեխնիկա որը ստեղծում է փոքրիկ սև գունդ, ինչը սահմանված շառավղով տարածքի յուրաքանչյուր նյութական բան իրեն է ձգում՝ ստեղծելով հսկայական գունդ։
- Արտաքին աշխարհ, Կանչ՝ Դևի արձանը (ճապ.՝ 口寄せ・外道魔像, Կուտիյոսե Գեդո Մազո), Դևի արձանը կանչելու, նրա չակրայով սնվելու և նրան օգտագործելու ունակություն։ Այս արձանը կարող է իր մեջ կուտակել եւ պահել չակրա, ինչի շնորհիվ էլ բիջուներին կարողանում են կնքել դրա մեջ։
- Արտաքին աշխարհ - Սամսարայի անիվի վերականգնման տեխնիկա (ճապ.՝ 口寄せ・外道魔像, Րինե տենսեյ նո ջուցու), Արտաքին աշխարհը կանչելու և դրա օգնությամբ մարդկանց վերակենդանացնելու ունակություն։
Րինեգան օգտագործող կերպարների ցանկ
- Ռիկուդո Սեննին (առաջին նինջան);
- Մադարա Ուչիհա (ակտիվացրել է մահանալուց կարճ ժամանակ առաջ[17]);
- Նագատո (Մադարան իր րինեգանը փոխպատվաստել է նրան, երբ նա դեռ երեխա էր։ Նագատոյի մահից հետո, նրա աչքերը խլում է Ուչհա Օբիտոն);
- Օբիտո Ուչիհա (Կոնանի դեմ մարտի ժամանակ կորցրած շարինգանը փոխարինում է, նախկինում Նագատոյին պատկանող, րինեգանով);
- Սասկե Ուչիհա (Ստացել է Ռիկուդո Սեննինի հետ հանդիպումից հետո)
Տենսեյգան
խմբագրելՏենսեյգան (ճապ.՝ 転生眼, «Վերածնված աչք»), հզոր դոջուցու, որը օգտագործում են Օցուցուկի տոհմի անդամենը։
Հազար տարի շարունակ Համուրայի սերունդները կնքել են իրենց աչքերը հսկայակ գնդի Տենսեյգանի զոհասեղանում։ Չակրան մարդկության կողմից չար մտադրություններով օգտագործվելու դեպքում, այդ ուժը պետք է ծառայի նրանց կանգնեցնելու համար։ Այդ պրակտիկայի պատճառով Տենրին ծնվել էր առանց աչքերի։ Լինելով Օցուցուկի տոհմի վերջին կենդանի ներկայացուցիչը՝ նա որոշում է իրագործել իր տոհմի կամքը՝ Լուսինը երկրի վրա գցելով ոչնչացնել մարդկությունը։ Աչքերին տիրանալու համար նա առևանգում է Հանաբի Հյուգային։ Վերցնելով նրա աչքերը և դրանք միավորելով կնքված անհամար բյակուգանների հետ, նա արթնացնում է Տենսեյգանը, որի օգնությամբ, բացի հենց Համուրայի սերունդների չակրայից, կարողանում է ներծծել ցանկացած չակրա և ցանկացած տարիի նինջուցու։ Նարուտոյին փախնցված Աշուրայի ճշմարտության գնդակը կուլ տալով՝ նա կարողանում է մեկ հարվածով կիսել լուսինը։ Տենսեյգանը համարվում է ավելի հզոր դոջուցու քան րինեգանը, սակայն զիջում է րինեշարինգանին։
Տեխնիկաների օրինակներ
խմբագրելԽամաճիկների տեխնիկա
խմբագրելՏիկնիկային վարպետի արվեստ (ճապ.՝ 傀儡の術 Կոգուցու նո ջուցու), խամաճիկներ կառավարելու եզակի մարտական ոճ, որն ավելի մեծ տարածում ունի Քամու երկրի շինոբիների մեջ։ Այսպիսի հմտություններով վարպետը կարող է կառավարել խամաճիկները, նրան կապված չակրայի թելերի օգնությամբ։ Խամաճիկներ կարելի է պատրաստել ոչ միայն ձեռքի տակ գտնող նյութերով, այլ նաև մարդկանց մարմիններից՝ նրանց մեջ ավելացնելով բազմաթիվ թունավորված զենքեր։
Նարուտո մանգայում առավել հայտնի են հետևյալ խամաճիկավարները․
- Սասորի — Ակացուկիի անդամ, Չիյոյի թոռը, ումից և սովորել է նա այս արվեստը։
- Չիյո — Ավազի գյուղից բժիշկ-նինջա.
- Կանկուրո — Ավազի գյողի ջոնիններից մեկը՝ Գաարայի եղբայրը։
Նինջա-խամաճօկավարները խոցելի են մերձամարտում, քանի որ խամաճիկները աելի արդյունավետ են հեռավրությունից հարձակման պայմաններում։ Այնուամենայնիվ գոյություն ունեն խամաճիկավարների պաշտպանական մեթոդներ։ Կանկուրոն իր խամաճիկներից մեկին կերպարանափոխում է իր տեսքով, իսկ ինքը թաքնվում է բինտերով փաթաթված խամաճիկի փոխարեն, որը նա սովորաբար տեղափոխում է իր մեջքին դրած (այդպես նա, հակառակորդին հանկարծակիի բերելով, կարողանում է մարտում առավելություն ձեռք բերել և ծանոթանալ հակառակորդի տեխնիկային՝ առանց իր կյանքը վտանգելու)։ Սասորին, բացի նրանից, որ իր ամբողջ մարմինը, բացի սրտից, խամաճիկի է վերածել, նաև միշտ թաքնվում իր է բարձր պաշտպանություն ունեցող խամաճիկներից մեկի մեջ։
Կնքման տեխնիկաներ
խմբագրելԿնքման տեխնիկաներ (ճապ.՝ 封印術 Ֆուին ջուցու), հատուկ ջուցու, որը ինչ-որ առարկա բատարկում է մեկ այլ առարկայի մեջ։ Դրա միջոցով կարող են տարբեր տեսակի զենքեր կնքել թղթագալանների մեջ, որը հնարավորություն է տալիս դրանք ավելի արդյունավետ տեղափոխել։ Այսպիսի տեխնիկաները կարող են օգտագործվել ինչ-որ բանի մատչելիությունը սահմանափակելու համար (օրինակ սենյակի մուտքի)։ Կնքող տեխնիկաների մասնագետներ համարվում էին Ուզումակի տոհմի անդամները։
Փայթող կնիքներ
խմբագրելՓայթող կնիքներ (ճապ.՝ 起爆札, Կիբակու ֆուդա, «թղթի պայթող թերթ»), պայթող հատուկ թղթի կտոր, որի կենտրոնում գրված է փայթյունի կենջին (ճապ.՝ 爆, բակու)։ Նման թղթերը կարող էն փակցված լինել ինչ որ բանի կամ հակառակորդի վրա նետվող զենքի վրա։ Թշնամուն շեղելու համար կարելի է նետել պայթող թղթի կտորի նման թղթով սյուրիկեն, որն իրականում պայթուցիչ չէ։
Անիծյալ կնիքներ
խմբագրելԱնիծյալ կնիքներ (ճապ.՝ 呪印術, ջյուինջուցու), կնիքը կրողին հատուկ կառավարման եղանակ։ Առաջին անգամ նման կնիք ստեղծել է Օրոչիմարուն։ Նա ուսումնասիրել է Ջյուգոյի վրա փորձերից հետո, նրա անսովոր դրսևորումներն ու սպանելու հանկարծակի ցանկությունը, որն ուղեկցվում էր ուժի մեծացմամբ։ Ինչ-որ մեկին վրա անիծված կնիք դնելով Օրոչիմարուն կարող է հոգեպես և ֆիզիկապես կառավարել նրան։ Այն մարդը, ում վրա օգտագործվում է կնիքը, դրա ակտիվացումից հետո, ստանում է ժամանակավոր ուժ։ Օրոչիմարուն նշում է որ այդ կնիքը սեննինի չակրայի մարկոց է, սակայն ոչ բոլորն են կարողանում այն ճիշտ վերահսկել։
Անիմեի մեջ ցուցադրված է Երկնքի անիծյալ կնիքը, որը Օրոչիմարուն դրել է Անկո Միտարասիի և Սասկե Ուչիհայի վրա։
Կանչի տեխնիկա
խմբագրելԿանչի տեխնիկա (ճապ.՝ 口寄せの術, Կուտիյոսե նո ջուցու), նինջայի և որոշակի տեսակի արարածի միջև փոխգործակցության հատուկ տեխնիկա[18]։ Կենդանիների որևէ տեսակի հետ պայմանագիր կնքելով՝ շինոբին կարող է ցանկացած պահի կանչել կենդանուն այնտեղ, որտեղ նա գտնվում է։ Օրինակ Ջիրայան և Նարուտոն պայմանագիր էին կնքել դոդոշների հետ, Օրոչիմարուն՝ օձերի, իսկ Կակաշին՝ շների։ Որոշդեպքերում այս ջուցուն կաչող է օգտագործվել իրեր կանչելու նպատակով։
Այլ տեխնիկաներ
խմբագրելՍտվերային կլոնավորում
խմբագրելՍտվերային կլոնավորման տեխնիկա (ճապ.՝ 影分身の術, Կագեն բունսին նո ջուցու), ճշգրիտ նույնպիսի կլոնների ստեղծում, որոնք ի տարբերություն այլ կլոնավորման տեխնիկաներով ստեղծված կլոնների խաբկանքչեն՝ իսկական են[19]։ Այն համարվում է B մակարդակի նինջուցու։ Այս տեխնիկան օգտագործելիս շինոբին իր չակրան հավասարաչափ բաշխում է իր կլոնների մեջ։ Ստվերային կլոնները կայուն չեն, դրանք անհետանում են կա՛մ ուժեղ հարվածից հետո, կա՛մ բնօրինակի պահանջով։ Անհետանալուց հետո կլոնների զգացմունքները, ցավը, հոգնածությունն ու գիտելիքնրը փոխանցվում են բնօրինակին և մնացած կլոններին։ Այս ունակությունն օգտագործվում է նոր ջուցուներ սովորելու և հետախուզության համար՝ զգալիորեն կրճատելով ծախսված ժամանակը։
Մահվան աստծո կնիք
խմբագրելՄահվան աստծո ամենակուլ կնիք (ճապ.՝ 屍鬼封尽, Սիկի ֆու ջին), S մակարդակի արգելված տեխնիկա, որը կանչում է Շինիգամիին։ Շինիգամին սպիտակ թիկոցով հսկայական ոգի է։ Նա ատամենրով բռնում է թղթագալան, իսկ մի ձեռքում պահում է վակիջասի։ Եթե այլ ոչ մի տեխնիկայով հնարավոր չէ ինչ-որ բան, կամ ինչ-որ մեկին կնքել, ապա այս տեխնիկան հնարավորություն է տալիս կնքել ցանկացած օբյեկտ։ Տեխնիկայի ընթացքում Մահվան աստվածը հայտնվում է նրան կանչողի հետևում, մինչդեռ մնում է անտեսանելի թշնամիների համար և կատարում ծեսը՝ որի ժամանակ Շինիգամին բռնում է մարդու հոգին և կլանում այն։ Գործողությունների ավարտից հետո Մահվան աստվածը վերցնում է նրան կանչողի հոգի, որպես իր արածի փոխհատուցում։
Երրորդ Հոկագեն օգտագործել է այս տեխնիկան Օրոչիմարուի կանչած Առաջին և Երկրորդ Հոկագեների դեմ կռվի ժամանակ։ Սարուտոբին ընդմիշտ կնքում է երկու եղբայրներին և Օրոչիմաուի ուժի մասը՝ նրա ձեռքերը դարձնելով գործնականորեն անգործունակ։ Դրա փոխհատուցումը եղավ Հիրուզենի մահը։
Չորրորդ Հոկագեն օգտագործեց այս տեխնիկան Կոնոհայի վրա Ինը պոչանի աղվեսի (ճապ.՝ 九尾 の 妖狐, Նի նո յո կո) հարձակումը հետ մղելու համար։ Նրան հաջողվում է բիջուի չակրայի մի մասը կնքել իր մեջ, իսկ Չորս սիմվոլների կնիքի օգնությամբ բիջուի չակրայի մնացած մասը կնքել իր նորածին որդու՝ Նարուտոյի մեջ։
Օրոչիմարուն Շինոբիների չորրորդ համաշխարհայի պատերազմի ժամանակ կատարում է Մահվան աստծո ամենակուլ կնիքի հանման ծեսը (ճապ.՝ 屍鬼封尽・解, Սիկի ֆուջին կայ)։ Նա գտնում է Շինիգամիի դիմակը և կանչում նրան։ Օրոչիմարուին տիրապետելոց հետո Շինագամին կտրում է իր որովայնը՝ ազատելով դրանում կնքված մահացած Հոկագեների հոգիները։ Այս ծեսի հիմնական վտանգն այն է, որ այն կատարող շինոբին նույնությամբ կատարում է մահվան Աստծո գործողությունները նյութական աշխարհում, ինչը նշանակում է, որ նրա մարմինը ստանում է նույն վնասվածքները, ինչպես Շինագամին։
Ռասենգան
խմբագրելՌասենգան (ճապ.՝ 螺旋丸, «Պարուրաձև ոլորտ»), A մակարդակի տեխնիկա, որը ստեղծել է Չորրորդ Հոկագեն՝ հիմնվելով պոչավոր գազանների հարձակվողական բիջուի գունդ տեխնիկայի վրա[20][21]։ Ռասենգանն իրենից ներկայացնում է ոլորտանման կնետրոնացված չակրայով գունդ։ Դրա միջի չակրան պտտվում է մեծ արագությամբ և ունի աներևակայելի ուժ։ Ռասենգան ստեղծելու ժամանակ չեն պահանջվում ձեռքի կնիքները, այն ձևավորվում է միայն չակրան կառավարելու միջոցով։
Ռասենգանի ստեղծումը բաղկացած է երեք փուլից.
- Չակրան պտտել քաոսային եղանակով (գնդի տեսքով), ժամի կամ դրա հակառակ ուղությամբ՝ կախած շինոբիի չակրայի շրջանառության տեսակից։
- Չակրային ավելի մեծ ուժ տալով այն կենտրոնացնել մի կետում (այս գործողության ավելի հեշտ կատարման համար սովորաբար ափի մեջ նկարում են տոմոե, ինչպես դա անում է Ջիրայան Նարուտոյի մարզումների ժամանակ)։
- Չակրան պտտել ձևավորված մակերևույթի սահմաններում, դրան կայունություն հաղորդելու համար։
Անիմեյում ներկայացված են հինգ նինջաներ, ովքեր կարողանում են օտագործել այս ջուցուն։
- Չորրորդ Հոկագե (Ռասենգանի ստեղծողը)
- Ջիրայա (տեխնիկան սովորել է Մինատոյից)
- Նարուտո Ուզումակի (Տեխնիկան սովորել է Ջիրայայից, ի թիվս բոլորի հասել է տեխնիկայի օգտագործման ամենամեծ հաջողություններին)
- Կակաշի Հատակե (Նարուտոյի մարզումների ընթացքում)
- Կոնոհամարու (Տխնիկան սովորել է Նարուտոյից, Փեյնի Կոնոհայի վրա հարձակման ժամանակ, կիրառել է այս տեխնիկան Փեյնի մարմիններից մեկի դեմ)
Ըստ մանգայի սյուժեի այս տեխնիկանեն կարողանում է կատարելագործել Նարուտոն՝ դրան ավելացնելով քամու տարրը։ Նա ստեղծում է Ռասենսյուրիկեն կամ Քամու տարրի սյուրիկեն տեխնիկան (ճապ.՝ 螺旋手裏剣, «Պարուրաձև սյուրիկեն»)։ Պարզվում է, որ տեխնիկան այնքան հզոր և տրավմատիկ է, որ Ցունադեն արգելում է երիտասարդին օգտագործել այն։ Ճգնավորի ռեժիմի և Աղվեսի տված տեխնիկաներօ օգտագործման պայմաններում Նարուտոն չի վնասվում այս տեխնիկան օգտագործելու ժամանակ։ Դրանցի հեո ստեղծվում է չակրայի կենտրոնացման Ինը պոչանի աղվեսի հսկայական ուժ ունեցող տեխնիկան որը նման էր ռասենգանին (S մակարդկաի տեխնիկա)։
Չիդորի
խմբագրելՉիդորի (ճապ.՝ 千鳥, «հազար թռչուններ»), Հատակե Կակաշիի կողմից ստեղծված A մակարդակի տեխնիկա[22]։ Այն փոք տարածքում կենտրոնացած չակրա է, որը ընդունում է փոքր կայծակների տեսք և ունի բաց կապույտ երանգ։ Հակառակորդի հետ շփվելուց հետո օգտագործողը կարողանում է Չիդորիով նրան, ինչը տեխնիկան շատ վտանգավոր է դարձնում։ Տեխնիկան իր անունը ստացել է դրա կիրառման ժամանակ եկող ձայներից, որոնք նման են թրչունների ձայների։
Տեխնիկայիձև փոխելով այն օգտագործողը կարող է կախված իրավիճակից չիդորիին տալ տարբեր ձևեր։
- Չիդորի Նագասի (ճապ.՝ 千鳥流し, «Հազար թռչունների ընթացք»), սովորական չիդորիի հիման վրա Սասկեի ստեղծած տեխնիկան[23]։ լիցքաափվող կայծակների տեսքով չակրան տարածվում է օգտագործողի ամբողջ մարմնով՝ դրանով իսկ ստեղծելով էլեկտրական դաշտ։ Այսպես շինոբիի մարմինը դառնում է անխոցելի զենքի և հարվածների հանդեպ, և թույլ է տալիս էլեկտրականությամբ հարվածել մարտում իրեն հպվող հակառակորդներին։
- Կուսանագի թուր կամ Չիդորիի կատանա (ճապ.՝ 草薙の剣・千鳥刀, Կուսանագի նո ցուրոգի, Չիդորի գամանա), տեխնիկան օգտագործողը կայծակի հոսքը անցկացնում է թրի միջով՝ մեծացնելով գրոհի ուժը[24]։ Այսպիսով Կուսանագին կարողանում է կտրել ցանկացած բան, բացի հավասարրապես լիցքավորված թրից։ Այս տեխնիկան Չիդորի Նագասիի հետ կապված է նրանով, որ երբ թուրը խոցում է հակառակորդին, այն նրա ամբողջ մարմնով կայծակ է անցկացնում՝ պարալիզացնելով նրան։
- Երկարող չիդորի (ճապ.՝ 羽搏く千鳥, Հաբատակու չիդորի, «Ծափահարող թևերի չիդորի»), Սասկեն Չիդորին հզորացնելու համար օգտագործում է անիծյալ կնիքի երկրորդ մակարդակը։ Նրա չիդորին դառնում է էլ ավելի հզոր, քանի նախկինում էր, և ընդունում է բոլոր կողմերից սև կայծակներով ծածկված բոցի տեսք։
- Չիդորի սենբոն (ճապ.՝ 千鳥千本, «Սենբոնի հազար թռչուններ»), տեխնիկան օգտագործողը գրոհում է հակառակորդին կայծակի չակրայից ստեղծված ասեղներով[25]։
- Չիդորի կապյո (ճապ.՝ 千鳥鋭槍 , Չիդորի էյսո), հինգ մետր երկարություն ունեցեղ չակրայից նիզակ, որը կարող է կտրել գրեթե ամեն ինչ[25]։ Այն կիրառողը կարող է ստեխծել այդ նիզակի մի քանի օրինակներ։
- Կարին (ճապ.՝ 麒麟), S մակարդակի տեխնիկա, որը ստեղծել է Ուիհա Սասկեն[26]։ Այս տեխնիկայի իրականացման համար հարկավոր են կրակի տեխնիկաների միջոցով տաքացնել մթնոլորտը և ստեղծել ամպրոպային ամպեր։ Ձևավորվում են ամպրոպային ամպեր, որոնք արձակում են մեծ քանակությամբ էլեկտրականություն։ Հետո տեխնիկան կիրառողը չիդորիի օգնությամբ կառավարելով կայծակը օգտագործում է այն մեկ հզոր և ավերիչ գրոհ կատարելու համար, որից բավականին դժվար է խույս տալ։ Կայծակը վերածվում է մի հրեշավոր արարածի և հարվածում նշված վայրին՝ գետնին հասնելով մոտ 1/1000 վայրկյան արագությամբ։ Հարվածի ուժը այնքան մեծ է որ կարող է քանդել մեծ շինություներ։
Այս տեխնիկայի առաջադեմ չակրայի ավելի մեծ կենտրոնացում պահանջող տեխնիկան կովում է ռայկիրի (ճապ.՝ 雷切), որի ժամանակ կենտրոնացված չակրան ավելի մուգ երանգ է ստանում քան սովորական չիդորին։ Տեխնիկան ստացել է այդ անունը , քանի որ մի անգամ նա ռայկիրիով կտրել է կայծակն ու այդպես փրկվել։ Ռայկիրիի հիման վրա հետագայում ստեղծվել են ջուցուի մի քանի ուղղություններ։
Ռայկիրիի հիման վրա հետագայում ստեղծվել են ջուցուի մի քանի ուղղություններ․
- Կայծակի տարր, Ճեղքող կայծակի գազանի տեխնիկա (ճապ.՝ 雷遁雷獣走りの術, Ռայտոն, Ռայու հաշիրի նո ջուցու), նինջուցու, որի ժամանակ ստեղծված ռայկիրին ընդունում է գայլի տեսք և հարձակվում հակառակորդի վրա[27][28]։
- Ռայդեն (ճապ.՝ 雷伝, Կայծակի թիրախ), տեխնիկա, որի կատարման համար անհրաժեշտ է ստվերային կլոն։ Տեխնիկան օգտագործողն ու կլոնը միաժամանակ ռայկիրի են ստեղծում և դրանք միացնում իրար։ Այդպես նրանք ստեղծում են կայծակի շղթա, որը կարողանում է հեշտությամբ կտրել գրեթե ցանկացած առարկա, և դրանով հարձակվում հակառակորդի վրա[29]։
Նարուտո մանգայում կան երկու կերպարներ որոնք օգտագործում են չիդորի տեխնիկան։
- Կակաշի Հատակե (Չիդորին ստեղծողը)
- Սասկե Ուչիհա (տեխնիկան սովորել է Կակաշիից, հետո՝ կատարելագործել այն)
Էդո տենսեյ
խմբագրելԿանչի տեխնիկա՝ Էդո տենսեյ (ճապ.՝ 口寄せ・穢土転生, Կուտիյոսե՝ էդո տենսեյ, Կնաչի տեխնիկա՝ վերակենդանացում մահկանացու աշխարհում), մահացածների վերակենդանացման արգելված տեխնիկա[30]։ Այս տեխնիկան իրագործելու համար, այն օգտագործողը նախ պետք է ձեռք բերի այն մարդու ԴՆԹն, ում պատրաստվում է վերակենդանացնել։ Տեխնիկա օգտագործող շինոբին վերակենդանացվող մարդու հոգին կնքում է նախապես պատրաստված որևէ զոհի մարմնում, որի մարմնի վրա մուխիրով կեղտով սկսում է ձևավորվել վերակենդանացվողի մարմինը։ Նման փոխակերպումների վերջնական արդյունք շինոբիները, մինչև նրանց կանչելը, պահվում է հատուկ փայտե դագաղների մեջ։ Նա ունի այն բոլոր հիշողույունները, որոնք ունեցել է կենդանի եղած ժամանակ, սակայն ենթարկվում նրան վերակենդանացնողին։ Վերակենդանացված շինոբիները ունենում են իրական շինեբիների ունակություններից։ Մրդը վերակենդանացվլուց հետո ամբողջությամբ ենթարկվում է Էդո տենսեյը կիրառողին, ով դրա համար նրանց ուղղեների մեջ է տեղադրում է հատուկ թալիսմաններ։ Վերակենդանացվածին անհնար է սպանել սովորական եղանակով։ Դրա համար անհրաժեշտ է կա՛մ հուզական ազդեցությունով հեռացնել հոգին մարմնից (դա հնարավորություն է տալլիս վերակենդանացվածներին լրացնել անավարտը և ազատել իրենց հոգիները), կամ կնքել նրանց մարմինները հզոր գենջուցուի միջոցով (Իտաչին դուրս է գալիս Կաբուտոյի վերահսկողությունից օգտագործելով Շիսուիի դոջուցուի Կոտո Ամացուկամի տեխնիկայով)։ Վերակենդնացվածի մահը նույնպես չի վերացնում Էդո Տենսեյ ազդեցությունը։ Հայտնի են երեք նինջաներ ովքեր կարողացել են կիրառել այս տեխնիկան։ Նրանք են Երկրորդ Հոկագեն, Օրոչիմարուն և Յակուշի Կաբուտոն։ Վերջինիս խոսքերով նա գերազանցել է իր նախորդներին այս տեխնիկայում[31]։ Այս արգելված տեխնիկայի հիմնական ռիսկը այն դեպքն է, երբ վերակենդանացվածների մեկը իմանալով անհրաժեշտ կնիքները կարողանում է խախտել տեխնիկաոյի պայմանները և կանխել իր մարմնի անհետացումը՝ դառնալով անմահ էակ ով ունի չակրայի անվերջ քանակություն և ազատ կամք[32]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Top Ten Naruto Techniques». IGN. Վերցված է 2017 թ․ հունվարի 22-ին.
- ↑ Рок Ли открывал пять врат в бою с Гаарой на экзамене на звание тюнина.
- ↑ 3,0 3,1 Манга, 506 глава. Бой Майто Гая и Кисамэ Хосигаки на острове в Стране Молний.
- ↑ Манга 571 глава
- ↑ Однако в большинстве случаев эта техника используется после открытия пяти Врат.
- ↑ Naruto: Third Official Data Book, стр. 224
- ↑ Naruto Shippuden, 14 серия
- ↑ Naruto: First Official Data Book,стр. 193
- ↑ Аниме, I часть, 133 серия
- ↑ 581-ая глава манги, стр.15-16
- ↑ 587-ая глава манги
- ↑ манга «Наруто» глава 385, стр. 15
- ↑ 13,0 13,1 13,2 В 487 главе манги Саскэ высказывает Тоби желание использовать глаза старшего брата для обретения вечного мангэкё сярингана, в 488 главе происходит пересадка глаз.
- ↑ Наруто; 647 глава манги
- ↑ Наруто; глава 589, стр. 1-5
- ↑ Наруто манга, глава 467, стр. 8-9
- ↑ 17,0 17,1 Манга, 560 глава.
- ↑ Naruto: First Official Data Book, стр. 182
- ↑ Naruto: First Official Data Book, стр. 170
- ↑ Naruto: Second Official Data Book, стр. 282—283
- ↑ Манга, 519 глава.
- ↑ Naruto: First Official Data Book, стр. 209.
- ↑ Naruto: Third Official Data Book, стр. 284
- ↑ Naruto: Third Official Data Book, стр. 248
- ↑ 25,0 25,1 Naruto: Third Official Data Book, стр. 283
- ↑ Naruto: Third Official Data Book, стр. 247
- ↑ Название этой технике появляется в игре Naruto: Ultimate Ninja Storm 2
- ↑ Том 45, 421-ая глава
- ↑ Том 60, 568-ая глава — Какаси Хатакэ с лёгкостью уничтожает хвосты нескольких дзинтюрики в форме Покрова Хвостатого Зверя
- ↑ Naruto: First Official Data Book, стр. 181
- ↑ Манга, 490 глава.
- ↑ Манга Наруто. Глава 592