Ջուլիա Մարգարեթ Քեմերոն

Ջուլիա Մարգարեթ Քեմերոն (անգլ.՝ Julia Margaret Cameron, հունիսի 11, 1815(1815-06-11)[1][2][3][…], Garden Reach[4] - հունվարի 26, 1879(1879-01-26)[1][2][3][…], Կալուտարա, Արևմտյան նահանգ, Շրի Լանկա[5][6]), վիկտորյան դարաշրջանի անգլիացի լուսանկարչուհի։

Ջուլիա Մարգարեթ Քեմերոն
անգլ.՝ Julia Margaret Cameron
Դիմանկար
Ծնվել էհունիսի 11, 1815(1815-06-11)[1][2][3][…]
ԾննդավայրGarden Reach[4]
Մահացել էհունվարի 26, 1879(1879-01-26)[1][2][3][…] (63 տարեկան)
Մահվան վայրԿալուտարա, Արևմտյան նահանգ, Շրի Լանկա[5][6]
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունլուսանկարիչ, արվեստագետ և գրող
ԱմուսինՉարլզ Հայ Կամերոն[7]
Ծնողներհայր՝ Ջեյմս Փիթեր Փաթլ[3][7], մայր՝ Ադելինա Մարիա դե Լ’Էթան[3][7]
ԵրեխաներCharles Hay Cameron?[7][3], Julia Hay Cameron?[3][7], Eugene Hay Cameron?[3], Ewen Hay Cameron?[3], Hardinge Hay Cameron?[3][7] և Henry Herschel Hay Cameron?[7]
 Julia Margaret Cameron Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ջուլյա Մարգարետ Կամերոնը ծնվել է Հնդկաստանում։ Նա ՕՍՏ-հնդկական ընկերության պաշտոնյա Ջեյմս Փիթեր Փաթլի և ֆրանսիացի ազնվական Ադելինա Մարիա դե Լ’Էթանի դուստրն էր։ Երիտասարդությունն անցել է Ֆրանսիայում։ Նրա զարմուհու աղջիկը Վիրջինիա Վուլֆն է։ Մոտ 10 տարի ապրել է Լոնդոնում։ 1860-ին բնակություն է հաստատել Ուայթ կղզում։

Խոր դեպրեսիայի մեջ է ընկել գուցե այն պատճառով, որ կղզու վրա կյանքը շատ միօրինակ էր։ 1863-ին աղջիկը նրան ֆոտոխցիկ է նվիրել. այս իրադարձությունն օգնել է նրան ոչ միայն ազատվել հոգեկան խանգարումից, այլև ձեռք բերել սիրած զբաղմունք ողջ կյանքի համար։ Դրանից էլ սկսվել է նրա կարիերան, որը տևել է ընդամենը տասնմեկ տարի (1864-1875): Նա ինքնուրույն է յուրացրել կոլոդիումային թիթեղների վրա լուսանկարելու տեխնիկան և լուսանկարների երևակումը։

Ստեղծագործություն խմբագրել

Առաջին անգամ ֆոտոխցիկը ձեռքն է վերցրել 48 տարեկանում։ Նրա լուսանկարչական կարիերան չնայած կարճ է տևել, այնուամենայնիվ օժտված էր էքսցենտրիկությամբ, էներգիայով և ոգեշնչմամբ, որոնք դրդեցին նրան լուսանկարել վիկտորյան դարաշրջանի մեծ մարդկանց և թույլ տվեցին նրան արտահայտել նրանց հոգևոր կողմը, ուժն ու բնավորությունն ավելի լավ, քան ցանկացած այլ պատկերահան։ Նա էական ուշադրություն է դարձրել մեծ մարդկանց գլուխներին՝ ձգտելով ցույց տալ նրանց մտքի խորությունը և միևնույն ժամանակ ցույց տալ այդ մարդկանց հանդեպ սեփական զգացմունքների ողջ զորությունը։ Նրանք իրենց ժամանակի հսկաներն էին. այդ թվում էին շեքսպիրյան դերերի փայլուն կատարող Էլեն Տերրին, Թեննիսոնը (Կամերոնը լուսանկարներով պատկերազարդել է նրա պոեմների գիրքը՝ «Թագավորական հովվերգությունները»), Դարվինը, Բրաունինգը, Լոնգֆելոն, սըր Ջոն Գերշելը, Ջորջ Ֆրեդերիկ Ուոթսը, Էնթոնի Թրոլոփը, Թոմաս Քարլայլը։

Նա խորապես ազդվել է Կլեմենտինա Հավարդենի ստեղծագործությունից։ Կամերոնը միշտ ձգտել է գտնել նրա հոգին, ում լուսանկարել է։ Նրա ձեռքում ֆոտոխցիկը կատարյալ գործիք էր իր ինելեկտուալ հերոսների դեմքերին բնորոշ արտահայտությունները գրանցելու համար։ Նրա ստուդիան նրա սրբերի պատկերասրահն էր. նա ստեղծել է սրբապատկերներ երկրպագելու համար։ Իսկ հասարակ մարդկանց լուսանկարները համեմատաբար անհետաքրքիր էին, դրանք պարզապես գրանցման քարտեր էին, որոնց վրա ոչինչ չկար, բացի մարդկանց ոչ այնքան հստակ դիմանկարներից, որոնց նա ակնհայտորեն չէր աստվածացնում։

11 տարիների ընթացքում նա ավելի քան 900 բավականին հետաքրքիր լուսանկարներ է արել։ Նրա կարիերան բավականին անհրապույր է ավարտվել. ամբողջ ընտանիքով տեղափոխվել են Ցեյլոն, որտեղ ամուսինը՝ Չարլզ Հայ Կամերոնն ուներ սուրճի պլանտացիա։ Այստեղ են ապրել նաև նրանց երկու որդիները։ Կամերոնը փորձել է այդտեղ ևս զբաղվել լուսանկարչությամբ, սակայն կղզում անհրաժեշտ ռեակտիվներ ու մաքուր ջուր չկար, և անհաջող փորձերից հետո նա աստիճանաբար թողել է լուսանկարչությունը։

Կամերոնը կյանքից հեռացել է 1879 թվականին։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Ovenden G. A Victorian album: Julia Margaret Cameron and her circle. New York: Da Capo Press, 1975
  • Weaver M. Julia Margaret Cameron: 1815—1879. London: The Herbert Press, 1984.
  • Ford C. Julia Margaret Cameron: a critical biography. Los Angeles: J. Paul Getty Museum, 2003

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուլիա Մարգարեթ Քեմերոն» հոդվածին։