Ջուլիա Չայլդ (անգլ.՝ Julia Child), ի ծնե անունը՝ Ջուլիա Կերոլին Մաքուիլյամս, օգոստոսի 15, 1912(1912-08-15)[1][2][3][…], Փասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ - օգոստոսի 13, 2004(2004-08-13)[4][1][2][…], Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկուհի խոհարար (ֆրանսիական խոհանոցի), «Ֆրանսիական խոհանոցի յուրացման արվեստը» գրքի հեղինակը, հեռուստահաղորդավար։

Ջուլիա Չայլդ
Julia Carolyn Child
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 15, 1912(1912-08-15)[1][2][3][…]
ԾննդավայրՓասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 13, 2004(2004-08-13)[4][1][2][…] (91 տարեկան)
Մահվան վայրՍանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՍմիթ Քոլեջ, The Branson School?, Le Cordon Bleu? և Polytechnic School?
ԵրկերThe French Chef? և Mastering the Art of French Cooking?
Մասնագիտությունգրող, խոհարար, հեռուստահաղորդավարուհի, copywriter, typist, research assistant, administrative assistant և clerk
ԱշխատավայրՌազմավարական ծառայությունների գրասենյակ և W. & J. Sloane?
ԱմուսինՓոլ Չայլդ‎
Ծնողներհայր՝ John McWilliams Jr.?[5], մայր՝ Julia Carolyn Weston?[5]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ստորագրություն
Изображение автографа
 Julia Child Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ջուլիա Կերոլին Մաքուիլյամսը ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Պասադին քաղաքում։ Ընտանիքում երեք երեխաներից ամենամեծն էր. քույրը Դարոտի Դինն (1917-2006 թթ.) է, եղբարը՝ Ջոնը (1914-2002 թթ.)։ Ավարտելով Սմիթ քոլեջի պատմական բաժինը՝ 1934 թվականին տեղափոխվում է Նյու Յորք, որտեղ սկսում է աշխատել տան կահույքի գովազդային ծրագրում։ 1937 թվականին վերադառնալով Կալիֆոռնիա` նա սկսում է հոդվածներ գրել տեղի հրատարակչությունների համար։

Փոլ Չայլդ խմբագրել

Իր ապագա ամուսնու՝ Փոլ Չայլդի հետ Ջուլիան ծանոթանում է Ցեյլոն կղզում, որտեղ Ջուլիան նրա աշխատանքային պարտականությունն էր ստորգետնյա կայանի կառավարումը։ Հետագայում նա ուղևորվում է Չինաստան, որտեղ պարգևատրվում է «Լավագույն քաղաքացիական ծառայություն» մեդալով, որպես լավագույն քարտուղարուհի։ Փոլ Չայլդը 41 տարեկան էր, նա ազատ խոսում էր մի քանի լեզվով և եվրոպական գաստրոնոմիայի գիտակ էր։ Նրանք ամուսնացան 1946 թվականի սեպտեմբերի 1-ին Պենսիլվանիա նահանգում, որից հետո տեղափոխվում են Վաշինգտոն։ Ջուլիայի ապագայի վրա մեծ հետք է թողնում Փոլի աշխատանքային գործուղումը դեպի Փարիզ ցուցահանդեսների կազմակերպման նպատակով։ Նրանք ուղևորվում են Փարիզ 1948 թվականին։ Այդ ընթացքում Փոլ Չայլդը դառնում է դիվանագետ, իսկ Ջուլիա Չայլդը՝ դեսպանի կին։

Ֆրանսիա խմբագրել

Փարիզի նավահանգստում նրանք նստեցին ավտոմեքենա և ուղևորվեցին դեպի քաղաք։ Նրանց առաջին կանգառը Ռուանն էր, «Crown» ռեստորանի մոտ։ Փոլ Չայլդը Ջուլիայի համար պատվիրել էր «sole meuniere» ճաշատեսակը, ձկան տեսակ՝ ֆրանսիական խոհանոցից։ Ջուլիան այս կերակրատեսակից համտեսել էր, սակայն սա ուներ մեկ այլ համ։ Գաղտնիքը ֆրանսիական խոհանոցի յուրահատուկ մանրամասների մեջ էր. ամենաթարմ ձուկը, ամենաթարմ ձուն, ալյուրի բարակ շերտ և անուշահոտ համեմունքներ։

 
Ջուլիա Չայլդի տուն-թանգարանում. նրա խոհանոցը

Այս ամենը զարմացրին Ջուլիային, և հետագայում նա այս թեմայով կատակել է. «Սա իմ մկրտության տոնն էր»։ Այնուհետև նրա մոտ հետաքրքրություն առաջացավ այս յուրահատուկ խոհանոցի նկատմամբ։ Չունենալով բնածին խոհարարական տաղանդին՝ Ջուլիան սկսում է ուսումնասիրել ֆրանսերեն և հաճախում է խոհարարական դասընթացների[10]։ Ֆրանսիական «Կոռդոն Բլյո» դպրոցն ամենաթանկն էր Փարիզում, բայց Ջուլիայի դասընթանցերի համար վճարում էր պետությունը։ Մաքս Բունյարը Ֆրանսիայում խոհարարության գլխավոր աստղերից էր, գլխավոր խոհարարը ծովացուլի բեղերով, ով ուներ խոհարարական դասարաններ։ «Ոչ տիկին, դա միանշանակ սխալ է» - բղավում էր նա, երբ ինչ-որ բան այն չէր լինում։ Ջուլիա Չայլդը այդպիսի դասերի ժամանակ հասկանում ու սովորում էր, թե ինչպես պետք է պատրաստել, ինչպես պետք է հարգել ու սիրել խոհանոցը, սակայն նա իր քննությունը հանձնեց 2 անգամ, քանի որ առաջին անգամ մոռացել էր 2 շատ կարևոր բաղադրատոմսեր, որոնք պետք է իմանար անգիր։

Հայտնի արտահայտություններ խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Julia Child: bon appétit // NBCNews.com — 2004.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Pas L. v. Genealogics — 2003.
  6. https://www.nationalbook.org/books/julia-child-more-company/
  7. Julia Child - Living LegendsLibrary of Congress.
  8. Library of Congress to Honor "Living Legends"Library of Congress, 2000.
  9. Julia ChildNational Women's Hall of Fame.
  10. Ջուլիա Չայլդ. դասընթացներ վարպետի հետ
  11. Ջուլիա Չայլդ. Բարի ախորժակ
  12. «Դիտել ֆիլմը այստեղ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 14-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուլիա Չայլդ» հոդվածին։