Ջուզեպպե Գարիբալդիի հուշարձան (Բուենոս Այրես)

Ջուզեպպե Գարիբալդիի հուշարձան (իսպ.՝ Monumento a Giuseppe Garibaldi), ազատության և հայրենի Իտալիայի անկախության համար հերոսաբար մարտնչած Ջուզեպպե Գարիբալդիին պատկերող արձան, որ տեղադրված է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի հարևանությամբ գտնվող Պալերմո քաղաքի Իտալիայի հրապարակում

Ջուզեպպե Գարիբալդիի հուշարձան (Բուենոս Այրես)
Քարտեզ
Քարտեզ
Տեսակքանդակ
ՔանդակագործEugenio Maccagnani?[1]
Ստեղծում1904
Երկիր Արգենտինա[1]
ՔաղաքPlaza Italia, Buenos Aires?[1]
ԲնակավայրԲուենոս Այրես[1]
Նյութբրոնզ[1] և գրանիտ[1]
 Monument to Giuseppe Garibaldi (Buenos Aires) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ջուզեպե Գարիբալդին (1807-1882 թթ.) իտալացի ռազմական և քաղաքական մեծանուն գործիչ էր։ Նա քսան տարեկանից միացել է կարբոնարիներին՝ օտարի լծից հայրենիքն ազատագրելու համար պայքարի ելած իտալացի հայրենասեր հեղափոխականներին և ղեկավարել է ազատագրական պայքարը հայրենասեր ուժերի ապստամբության ծանր, ցավալի պարտությունից հետո։ Անձնուրաց կամավորներից կազմված նրա հազարյակը, մեկը մյուսին հաջորդած հաղթական մարտեր մղելով, զավթիչներից ազատագրել է հայրենի Իտալիան։ Դրանից հետո նա իտալական լեգեոնը տարել է Հարավային Ամերիկա, մարտական ընկերների հետ մասնակցել Ուրուգվայի քաղաքացիական պատերազմին, հաղթանակած՝ վերադարձել հայրենիք, որտեղ իր հսկողության տակ է վերցրել Ռիսորջիմենտոյի ժամանակաշրջանում բռնկված բախումները։ Եվրոպայում և Հարավային Ամերիկայում Գարիբալդիի հաղթական ռազմական արշավանքները նկատի առնելով՝ նրան կոչել են «Երկու աշխարհների հերոս» պատվանունով։

Ահա այս հերոսի վեհապանծ, հեծյալ արձանն են մայրաքաղաք Բուենոս Այրեսի շրջաններից մեկը դարձած արգենտինական Պալերմո քաղաքին նվիրել այդ քաղաքի իտալական համայնքի ներկայացուցիչները։ Իտալացի քանդակագործ Էուջենիո Մականիանիի լավագույն աշխատանքներից մեկը արժանիորեն համարվող այդ հուշարձանի հանդիսավոր բացման արարողությունը տեղի է ունեցել 1904 թվականի հունիսի 19-ին, թեև դրա պատվանդանի հիմնադրումն սկսվել էր դեռ տարիներ առաջ՝ 1898 թվականին[2]։ Քանդակագործը արձանը պատրաստել է իտալական Բրեշիա քաղաքում գտնվող իր արվեստանոցում, ապա նավով ուղարկել Արգենտինա։ Դա փաստորեն Ջուզեպպե Գարիբալդիի հուշարձանի հեղինակային կրկնօրինակն է, քանի որ ճիշտ այդպիսի մի արձան էլ տարիներ առաջ կանգնեցվել էր Բրեշիայում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Monumentos de la Ciudad de Buenos Aires en plazas o paseos (իսպ.) — 2021.
  2. «PLAZA ITALIA: Garibaldi en la hasta entonces plaza de Los Portones. El monumento se inauguró el 19 de junio de 1904». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 17-ին.