Ջորջ Միլլեր

ավստրալացի կինոռեժիսոր

Ջորջ Միլլեր (անգլ.՝ George Miller, մարտի 3, 1945(1945-03-03)[1][2][3][…], Chinchilla, Քվինսլենդ, Ավստրալիա[4]), ավստրալիացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և նախկին բժիշկ։ Հայտնի է իր «Խելագար Մաքս» հեռուստասերիալով, ինչպես նաև լայն շրջանակով այլ նախագծերի մասնակցությամբ, «Չորսոտանի երեխա», «Ուրախ ոտքեր» օսկարակիր ֆիլմերով։ Kennedy Miller Mitchell (մինչև 2009 թվականը՝ Kennedy Miller Productions) և Dr. D Studios. ընկերությունների հիմնադիրներից մեկն է։

Ջորջ Միլլեր
Ծննդյան թիվ՝մարտի 3, 1945(1945-03-03)[1][2][3][…] (79 տարեկան)
Ծննդավայր՝Chinchilla, Քվինսլենդ, Ավստրալիա[4]
Քաղաքացիություն՝ Ավստրալիա
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, բժիշկ, պրոդյուսեր, հեռուստատեսային պրոդյուսեր, ռեժիսոր և դերասան
Պարգևներ՝
Արվեստների և գրականության շքանշանի ասպետ[5] Ավստրալիայի շքանշանի սպա[6]
և Օսկար լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմի համար
IMDb։ID 0004306

Ավագ եղբայրը պրոդյուսեր Բիլ Միլլերն է։

Կենսագրություն

խմբագրել

Միլլերը ծնվել է Քվինսլենդ նահանգի Բրիսբենում ներգաղթած հույն ծնողների ընտանիքում՝ Դիմիտրի (Ջիմ) Կաստրիսիոս Միլիոտիս և Անժելա Բալսոն։ Դիմիտրի Միլիոտիսը Կորֆի հունական կղզիներից էր, Ավստրալիայի արտագաղթից հետո փոխել է ազգանունը Միլլեր։ Բալսոնի մոր ընտանիքը հույն գաղթականների հետ գնացել են Փոքր Ասիա։ Նրանք ամուսնացել են և բնակություն հաստատել Շինշիլայում, ունել են 4 որդի՝ երկվորյակներ Ջորջն ու Ջոնը, Քրիսն ու Բիլլը։

Ջորջը սկզբում սովորել է Իպսուիչի քերականական դպրոցում, այնուհետև Սիդնեի տղաների միջնակարգ դպրոցում[7]։ Դպրոցն ավարտելուց հետո, իր երկվորյակ եղբոր՝ Ջոնի հետ սովորել է Նոր Հարավային Ուելսի բժշկական համալսարանում։ 1971 թվականին բժշկական համալսարանում ուսուցման վերջին տարվա ընթացքում Ջորջն ու նրա եղբայր Քրիսը նկարահանել են մեկ րոպե տևողությամբ կարճամետրաժ ֆիլմ, որն ուսանողական մրցույթում գրավել է առաջին տեղը։ Նույն թվականին Ջորջը Մելբուռնի համալսարանում մասնակցել է կինոյի սեմինարների, որտեղ նա ծանոթացել է Բայրոն Քեննեդիի հետ, ով դարձել է իր ընկերն ու գործընկերը համատեղ ֆիլմերի նախագծերում։ 1972 թվականին Միլլերն ավարտել է Սուրբ Վինսենթի հիվանդանոցում հաստիքային պրոֆեսորի պաշտոնը և Քեննեդիի հետ միասին ողջ ազատ ժամանակն օգտագործել է փորձարարական կարճամետրաժ ֆիլմերի վրա։ Նույն թվականին ընկերները հիմնել են Kennedy Miller Productions ընկերությունը և միասին աշխատել են բազմաթիվ նախագծերի վրա։ 1983 թվականին ինքնաթիռի վթարի հետևանքով Քենեդիի մահից հետո, Միլլերը պահպանել է ընկերության անվանումը։ 2009 թվականին ընկերությունը վերանվանվել է Kennedy Miller Mitchell որպես պրոդյուսեր Դագ Միտչելի կարևորագույն դերի ճանաչման։

1979 թվականին Միլլերը նկարահանել է առաջին ֆիլմը Խելագար Մաքսի մասին։ Գլխավոր դերում նկարահանվել է երիտասարդ և այդ ժամանակ ճանաչում չգտած Մել Գիբսոնը։ Միլլերի առաջնելույթը, նկարահանվել է մի քանի հարյուր հազար ավստրալիական դոլարով, դարձել է միջազգային հիթ, տոմսարկղերում հավաքել է մոտավորապես 100 միլիոն դոլար։ Առաջին ֆիլմի հաջողությունից հետո ռեժիսորի վրա է թափվել Հոլիվուդում աշխատանքի առաջարկը։ Այնուամենայնիվ, Միլլերը շարունակել է Խելագար Մաքսի մասին սերիալը և 1981 թվականին նկարահանել է ֆիլմի շարունակությունը «Խելագար Մաքս 2։ Մարտիկի ճանապարհը»։ 1985 թվականին շարքը շարունակվել է «Խելագար Մաքս 3։ Ամպրոպի գմբեթի տակ»։ Չորրորդ ֆիլմը հայտնվել է 2015 թվականին։

Բացի Խելագար Մաքսի մասին սերիալից, Միլլերը գրել է «Չորս ոտանի երեխա» ֆիլմի համահեղինակային սցենարը և նկարահանել նրա շարունակությունը «Յուղ Լորենցո» ֆիլմը և համագործակցել է Նիք Էնրայթի հետ նրան սցենար գրելու համար։ Նա նաև նկարահանել է Իստվիկյան վհուկներ ֆիլմը, որտեղ գլխավոր դերերում նկարահանվել են Ջեք Նիկոլսոնը, Սյուզան Սարանդոնը, Շերն ու Միշել Պֆայֆերը։

Միլլերը Ավստրալիայի հեռուստատեսության համար բազմաթիվ հայտնի մինի-շարքերի պրոդյուսերն ու ռեժիսորն է, ինչպիսիք են՝ «The Dismissal» (1983) և ««Փախչել Կոբրայից» (1984)։

Միլլերը շատ ֆիլմերի և հեռուստատեսային մինի–սերիալների պրոդյուսերն է, որոնցից սկսել է իր կարիերան Նիկոլ Քիդմանի հետ՝ «Սիրախաղ», «Բանգկոկ Հիլթոն», «Մեռյալ անհողմություն» և «Վիետնամ»։

Միլլերը նաև «Ուրախ ոտքեր» անիմացիոն մուլտֆիլմի ստեղծողն է՝ Warner Bros.–ի կողմից արտադրված, Անտարկտիդայում պինգվինների կյանքի մասին երաժշտական էպոս[8]։ Պրեմիերան տեղի է ունել 2006 թվականի նոյեմբերին։ Ունենալով դրամական հաջողություններ, լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ անվանակարգում «Ուրախ ոտքեր»–ը Միլլերին բերեց «Օսկար» մրցանակը։

Միլլերը Ավստրալիայի կինոյի ինստիտուտի, Բրիսբենի միջազգային և Սիդնեյի կինոփառատոնների հովանավորն է։

2011 թվականին նկարահանել է «Ուրախ ոտքեր 2»–ը։ 2009 թվականի հոկտեմբերի 24–ին Միլլերը հաստատել է, որ նրա հաջորդ նախագիծը լինելու է չորրորդ ֆիլմը Խելագար Մաքսի մասին «Խելագար Մաքս»[9]։ Նկարահանումները սկսել են 2012 թվականի հուլիսին, իսկ էկրանների վրա ֆիլմը ցուցադրվել է 2015 թվականին։

Մրցանակներ և անվանակոչություններ

խմբագրել

[12]

  • 2016՝ Օսկար Երկու անվանակարգում լավագույն ռեժիսոր և լավագույն ֆիլմ «Խելագար Մաքս․ զայրույթի ճանապարհը»։

Kennedy Miller Mitchell

խմբագրել

Ավստրալիական կինո ընկերություն Kennedy Miller Mitchell–ը հիմնադրվել է 1973 թվականին Ջորջ Միլլերի և Բայրոն Քեննեդիի կողմից՝ Kennedy Miller։ 2009 թվականին Ջորջ Միլլերն ու Դագ Միտչելլը վերանվանել են Kennedy Miller Mitchell։

Ֆիլմագրություն

խմբագրել
Տարի Հայերեն անվանում Պաշտոնական անվանում դեր
1979 Խելագար Մաքս Mad Max Ռեժիսոր
1981 Խելագար Մաքս 2։ Մարտիկի ճանապարհը Mad Max 2 Ռեժիսոր
1983 Մթնշաղային գոտի Twilight Zone: The Movie Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
1983 Վերջին բակը The Last Bastion Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
1985 Խելագար Մաքս 3. Ամպրոպի գմբեթի տակ Mad Max Beyond Thunderdome Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
1987 Իստվիկյան վհուկներ The Witches of Eastwick Ռեժիսոր, սցենարիստ, գործադիր պրոդյուսեր
1987 Տարին, երբ ձայնս կոտրվեց The Year My Voice Broke Պրոդյուսեր
1989 Մեռյալ անհողմություն Dead Calm Պրոդյուսեր
1991 Սիրախաղ Flirting Պրոդյուսեր
1992 Յուղ Լորենցո Lorenzo's Oil Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
1995 Չորսոտանի երեխա Babe Սցենարիստ, պրոդյուսեր
1997 40 000 տարի քնել 40000 Years of Dreaming Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
1998 Խոզերը քաղաքում Babe: Pig in the City Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
2006 Ուրախ ոտքեր Happy Feet Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
2011 Ուրախ ոտքեր 2 Happy Feet Two Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
2015 Խելագար Մաքս. զայրույթի ճանապարհը Mad Max: Fury Road Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
Խելագար Մաքս Mad Max: The Wasteland Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Tikkanen A. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #122616367 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. https://www.gettyimages.be/detail/nieuwsfoto's/director-dr-george-miller-is-presented-with-frances-most-nieuwsfotos/97358113?language=fr
  6. Australian Honours Search Facility
  7. «Kythera-Family.net — for the world-wide Kytherian community: George Miller». Արխիվացված է օրիգինալից 2013-01-12-ին. Վերցված է 2018-01-11-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 19 (օգնություն)
  8. Garry Maddox (2.12.2006). «The penguin suite» (անգլերեն). The Sydney Morning Herald (www.smh.com.au). Վերցված է 21.05.2015-ին.
  9. «Mad Max: Fury Road to begin production immediately | thetelegraph.com.au». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 George Miller (II) — Awards
  11. «Director George Miller to be awarded Ordre des Arts et des Lettres at Sydney's French Film Festival». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
  12. «Miller receives VES award». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Միլլեր» հոդվածին։