Ջորջ Իստմեն

ամերիկացի ձեռնարկատեր և գյուտարար

Ջորջ Իստմեն (անգլ.՝ George Eastman, հուլիսի 12, 1854(1854-07-12)[1][2][3][…], Waterville, Օնեյդա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - մարտի 14, 1932(1932-03-14)[1][2][3][…], Ռոչեստեր, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի ձեռնարկատեր և գյուտարար, Eastman Kodak ընկերության հիմնադիրը։

Ջորջ Իստմեն
անգլ.՝ George Eastman
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 12, 1854(1854-07-12)[1][2][3][…]
ԾննդավայրWaterville, Օնեյդա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էմարտի 14, 1932(1932-03-14)[1][2][3][…] (77 տարեկան)
Մահվան վայրՌոչեստեր, Նյու Յորք, ԱՄՆ[4]
ԳերեզմանEastman Business Park[5]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունձեռնարկատեր, գյուտարար, լուսանկարիչ, բարեգործ և մեկենաս
Ծնողներհայր՝ George Eastman?[6], մայր՝ Maria Kilbourn?[6]
Պարգևներ և
մրցանակներ
Ստորագրություն
Изображение автографа
 George Eastman Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մանկություն և պատանեկություն խմբագրել

Ջորջ Իստմենը ծնվել է 1854 թվականին ամերիկյան Ուոտերվիլլ քաղաքում, ոչ հարուստ գործարարի ընտանիքում։ Նրա հայրը մահացել է, երբ տղան դարձել է յոթ տարեկան, իսկ մայրը որպեսզի ինչ-որ կերպ կարողանար պահել ընտանիքը, ստիպված է եղել սենյակներ հանձնել կենվորներին։ Յոթ տարի սովորելուց հետո Իստմենը թողել է դպրոցը և ապահովագրական ընկերությունում անցել աշխատանքի և շաբաթական ստացել է ընդամենը 3 դոլար աշխատավարձ։ Դա հազիվ է բավականացրել, որպեսզի կերակրի ընտանիքը և այդ պատճառով Ջորջը Ռոչեստեր բանկում սկսել է լրացուցիչ աշխատանք[9]։

Ընկերության ծնունդը խմբագրել

24 տարեկանում Իստմենը որոշում է հանգստանալ Սանտո Դոմինգոյում և այդ քաղաքի բոլոր գեղեցիկ վայրերը գտնվում են ֆոտոսկավառակի վրա։ Սակայն տեսախցիկը այնքան դժվար և անհարմար էր տեղափոխման և շահագործման համար, որ նա որոշեց հրաժարվել այդ մտքից։ Բայց այդ պահից ի վեր նրա բոլոր մտքերը պատկերված էին։ Նա իր առջև նպատակ էր դրել հնարավորինս պարզեցնել այդ գործընթացը[9]։

1879 թվականին Իստմենը կառուցել է մեքենա չոր բրոմոժելատինային ֆոտոսկավառակ պատրաստելու համար, իսկ 1880 թվականի սեպտեմբերին սկսել է ֆոտոսկավառակներ թողարկել[10]։ 1881 թվականի հունիսի 1-ին գրանցվել է «Իստմենի չոր սկավառակների ընկերությունը» (անգլ.՝ Eastman Dry Plate Company): 1883 թվականին նրա ընկերությունը թողարկել է գլանային ժապավեն, որը հարմար էր գրեթե բոլոր ապակյա թիթեղներով տեսախցիկների համար։ 1884 թվականին գործընկեր Իստմեն Սթրոնգը սկիզբ է տվել «Չոր սկավառակների և լուսանկարչական ժապավենների արտադրության ընկերությանը» (անգլ.՝ Eastman Dry Plate and Film Company)[11]:

1888 թվականի ամռանը թողարկվեց Kodak ապրանքանիշի առաջին տեսախցիկը։ Դա մի փոքրիկ տուփ էր։ Դրա լրիվ արժեքը կազմել է 25 դոլար[10]։ Մեկ այլ գլանային ժապավեն պատրաստել է Թոմաս Էդիսոնը, որը օգտագործվել է 1891 թվականին «Կինետոգրաֆ»-ի առաջին տարբերակում[12]։

1888 թվականի սեպտեմբերի 4-ին Kodak-ը գրանցվել է որպես ապրանքային նշան։ 1889 թվականին ստեղծվել է Eastman Company կոնցեռնը, իսկ 1892 թվականին Նյու Յորքում գրանցվելու պահից հետո ընկերությունն սկսել է կրել Eastman Kodak Company անունը։ 1901 թվականին ընկերությունը գրանցվել է ԱՄՆՆյու Ջերսի նահանգում Eastman Kodak Company of New Jersey անվանմամբ, որով այն գոյություն ունի մինչ այսօր[11]։

Սոցիալական բարեփոխումներ խմբագրել

Իստմենը միշտ ուշադրություն է դարձրել իր ընկերության աշխատակիցներին։ Այսպիսով, նա առաջինն էր, ով մտցրել է կենսաթոշակային, կյանքի ապահովագրության և հաշմանդամության նպաստներ իր աշխատակիցների համար[9]։

Մշակութային գործունեություն խմբագրել

Իստմենը հանդիսանում է Իստմենի երաժշտական դպրոցի հիմնադիրը։ Լայնորեն հայտնի է իր բարեգործական գործունեությամբ, ով հատկապես օգնել է ստոմատոլոգիական կլինիկաներին։

Հետագա տարիներ խմբագրել

Կյանքի վերջին երկու տարիներին Իստմենի առողջությունը կտրուկ վատացել է և շուտով պարզվել է, որ նա անբուժելի հիվանդ է։ Այսօր այդ հիվանդությունը կրում է ողնաշարային խողովակի նեղացում անվանումը։ Իստմենը հիշել է, որ նրա մայրը կյանքի վերջին երկու տարիներին եղել է նույն վիճակում։ 1932 թվականի մարտի 14-ին կրակելով իր սրտին նա ինքնասպանություն է գործել։ Ջորջ Իստմենը, ով երբեք չի ամուսնացել, թաղվել է Ռոչեստերում Կոդակ ընկերության տարածքում[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119399105 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Find A Grave — 1996.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Pas L. v. Genealogics — 2003.
  7. https://www.invent.org/inductees/george-eastman
  8. https://www.theaic.org/award_winners/goldmedal.html
  9. 9,0 9,1 9,2 «Джордж Истман». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին.
  10. 10,0 10,1 К. В. Вендровский. «Вы нажимаете на кнопку — мы делаем остальное». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին.
  11. 11,0 11,1 «Закладывая основы». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին.
  12. «Примечания». Фотоплёнка (ռուսերեն). Zenit Camera. Վերցված է 2015 թ․ հունվարի 1-ին.
  13. «George Eastman Biography» (անգլերեն). nnbd.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Իստմեն» հոդվածին։