Կոդակ
Eastman Kodak Company, օֆսեթ, թվային և ֆունկցիոնալ տպագրության համար լուսանկարչական լուսազգայուն նյութեր, սարքավորումներ և ծրագրային ապահովում արտադրող ամերիկյան ընկերություն[4]։ Հիմնադրել է Ջորջ Իստմենը 1881 թվականին։ Գլխամասային գրասենյանը Նյու Յորք նահանգի Ռոչեստեր քաղաքն է։
Կոդակ | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն, camera manufacturer?, հանրային ընկերություն և հոլդինգային ընկերություն |
Հիմնադրված է | 1880 և 1882 |
Հիմնադիր | Ջորջ Իստմեն, Henry A. Clark? և Henry A. Strong? |
Վայր | Ռոչեստեր, ԱՄՆ և Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ[1] |
Տնօրեն | Jeff Clarke? |
Արդյունաբերություն | photo industry?, Precision engineering and optical industry?[2] և քիմիական արտադրություն[2] |
Ընդհանուր ակտիվներ | 6,24 մլրդ $ (2010) |
Հասույթ | 1,12 մլրդ $ (2023)[3] |
Աշխատողների թիվ | 97 222 մարդ (2019) |
Դուստր ընկերություններ | Kodak (Israel)?, Kodak (Japan)?, Kodak (Canada)?, Kodak (Germany)? և Kodak (France)? |
Կայք | kodak.com(անգլ.) և kodakmoments.com(անգլ.) |
Բորսա | NYSE: KODK |
Kodak Վիքիպահեստում |
Սեփականատերեր
խմբագրելԸնկերության բոլոր բաժնետոմսերը գտնվում են ազատ շրջանառության մեջ։
2011 թվականի հունվարի դրությամբ ամենախոշոր բաժնետերերն են[5].
- Legg Mason Capital Management (21,6 %),
- Vanguard Group (5,5 %),
- BlackRock Institutional Trust Company (5,1 %):
Ղեկավարություն
խմբագրելԸնկերության ղեկավարության հիմնական անձերը հանդիսանում են[6].
- Գործադիր տնօրեն՝ Ջեֆրի Կլարկ (անգլ.՝ Jeffrey J. Clarke),
- Տնօրենների խորհրդի նախագահ՝ Ջեյմս Կոնտինենցա (անգլ.՝ James V. Continenza):
Պատմություն
խմբագրել1879 թվականին բանկային աշխատող Ջորջ Իստմենը մշակել է մեքենա երկու տարի առաջ մշակված ապակե թիթեղների չոր ժելատինե արծաթագույն ֆոտոէմուլսինների կիրառման համար[7]։ Անգլիայում թողարկվել է լուսանկարչական թիթեղների զանգվածային արտադրության համար մեքենայի արտոնագիրը։ 1881 թվականին Ռոչեստերի արդյունաբերող Հենրի Սթրոնգը (Henry A. Strong) հիմնել է Eastman Dry Plate Company ընկերությունը։ 1884 թվականին Իստմենը և Սթրոնգը ընկերությունը վերածեցին կորպորացիայի։ 1885 թվականին հանրությանն է ներկայացվել կոճային American Film լուսանկարչական ժապավենը։ Հետազոտությունը շարունակելու համար Իստմանը վարձել է քիմիկոս Հենրի Ռիկենբակին (Henry H. Reichenbach): 1891 թվականին թողարկվել է կինոժապավեն Կաքավագրության համար։
Իստմենի նպատակը լուսանկարների ժողովրդականացումն էր։ 1888 թվականին հայտնվել է Kodak լուսանկարչական ապարատը, որի վրա տեղադրվել է 100 կադրից բաղկացած լուսանկարչական ժապավեն։ Լուսանկարչական ապարատը լուսանկարչական ժապավենի հետ միասին արժեր 25 դոլար։ 1888 թվականի սեպտեմբերի 4-ին Ջորջ Իստմենը գրանցել է Kodak ապրանքանիշը։ 1890 թվականին սկսվել է 48 կադրից բաղկացած լուսանկարչական ժապավենով ֆոտոապարատի վաճառքը։ Kodak ապրանքանիշի երկար գովազդային արշավից հետո՝ 1892 թվականին ընկերության անունը փոխվել է Eastman Kodak Co: 1900 թվականին Իստմենը հասել է իր նպատակին՝ 6 կադրից բաղկացած լուսանկարչական ժապավենով Kodak Brownie ֆոտոապարատը վաճառվել է 1 դոլարով։ Լուսանկարչական ժապավենը վաճառվել է 15 ցենտով։ 1970 թվականներին արտադրվել է Brownie ֆոտոապարատների շարքը։
20-րդ դարի սկզբին Eastman Kodak ընկերությունը արտադրել է մեծ քանակությամբ ֆոտոապարատների մոդելներ տարբեր տեսակի լուսանկարչական ժապավեններով։ Աշխարհի շատ երկրներում Eastman Kodak-ը ունի իր մասնաճյուղերը։ Որոշ օտարերկրյա մասնաճյուղեր արտադրում են ֆոտոխցիկների սեփական մոդելներ։ Օրինակ գերմանական Kodak AG-ն արտադրել է Retina տեսախցիկը։ Eastman Kodak-ը իր մասնաճյուղերն ու գործարաններն ունի Կանադայում, Մեքսիկայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրալիայում, Արգենտինայում, Բրազիլիայում, Իսպանիայում։
1930 թվականի հուլիսի 18-ին Eastman Kodak ընկերության բաժնետոմսերը ներառվել են Դոու-Ջոնսի արդյունաբերական ցուցանիշում։
1936 թվականին ընկերությունը ստեղծել է առաջին գունավոր լուսանկարչական ժապավենը՝ 135 մոդելը։
Ընկերությունը արտադրում է այն ամենը ինչը կապված է լուսանկարչության հետ՝ տեսախցիկներ, ոսպնյակներ (Kodak lenses), լուսանկարչական ժապավեններ, քիմիկատներ և այլ ապրանքներ, որոնք կապված են պատկերների մշակման հետ։ 1966 թվականին ընկերությունը ունեցել է 100 հազար աշխատակից։
Eastman Kodak-ի ամենատարածված արտադրանքը 126 մոդելի լուսանկարչական ժապավենով ֆոտոապարատներն են։ Դրանց արտադրությունը սկսվել է 1963 թվականից։ 1976 թվականին վաճառվել է 60 միլիոն Instamatic տեսախցիկ։ Kodak-ը գերազանցել է իր ռեկորդը. 1957-1962 թվականներին վաճառվել է Brownie սերիայի 10 միլիոն տեսախցիկ։ 1972 թվականին սկսվել է 110 մոդելի լուսանկարչական ժապավենով մանրանկարչական տեսախցիկների արտադրությունը։
1976 թվականին ընկերության ինժեներ Սթիվեն Սասսունը (Steven Sasson) մշակել է մատրիցայի 0,1 Մպ չափով առաջին թվային տեսախցիկը։ Eastman Kodak-ը հետաձգել է թվային ֆոտոխցիկների արտադրությունը, ինչը հանգեցրել է շուկայական մեծ կորուստների։
2004 թվականի ապրիլի 8-ին Eastman Kodak-ի բաժնետոմսերը հանվել են Դոու-Ջոնսի արդյունաբերական ցուցանիշից։
2006 թվականին ընկերությունը դադարեցրել է թվային ֆոտոխցիկների անկախ արտադրությունը և այն փոխանցել է Flextronics ընկերությանը (Սինգապուր)։
2009 թվականի հունիսի 22-ին ընկերությունը դադարեցրել է իր հայտնի Kodachrome լուսանկարչական ժապավենի արտադրությունը[8]։
2009 թվականի դեկտեմբերի 7-ին հայտարարվել է Eastman Kodak-ի բոլոր ակտիվների վաճառքը, կապված OLED-ի և LG ընկերությունների խմբի արտադրության հետ։ Այնուամենայնիվ, ապագայում Կոդակը կկարողանա մուտք գործել այս տեխնոլոգիայով և կօգտագործի այն իր արտադրանքներում։
2012 թվականի հունվարի 18-ին ընկերությունը դատարան է ներկայացրել սնանկության մասին, պահանջելով իշխանություններին պաշտպանել կորպորացիան պարտատերերի կողմից։
2012 թվականի փետրվարի 7-ին հայտարարվել է Image Sensor Solutions (ISS) բաժնի վաճառքը։ ISS-ն զբաղվում էր CCD սենսորների մշակմամբ և արտադրությամբ[9]։
2012 թվականի հոկտեմբերի 3-ին ընկերությունը հայտարարել է սպառողական լուսանկարչության ոլորտում աշխատելու մերժման մասին և պահպանելել է կորպորատիվ ուղղությունը[10]։
2012 թվականի դեկտեմբերի 20-ին ընկերությունը վճարել է պակասորդի արտոնագրային վճարներ, որոնք աշխատել են Kodak-ի եզակի խաղային համակարգով աշխատող ռեգիստրների համար։ Գնորդներն են Intellectual Ventures-ը և RPX Corporation-ը, շահ ներկայացնեղ Apple-ը, Google-ը, Ֆեյսբուքը, Samsung-ը, RIM-ը, Adobe-ն, HTC-ն, Fujifilm-ը, Huawei-ը, Amazon-ը, Shutterfly-ն և Microsoft-ը[11]։
2013 թվականի սկզբին ընկերությունը վաճառել է Կալիֆոռնիայի JK Imaging ընկերության Kodak ապրանքանիշի տեսախցիկների արտադրության իրավունքը[12]։
2013 թվականի աշնանը ընկերությունը դուրս է եկել սնանկացման ընթացակարգից, ամբողջությամբ մարել պարտքերը և ավարտել վերակազմավորումը[13]։
Կոդակը պատմության մեջ առաջին անգամ
խմբագրելՋորջ Իստմենը 1886 թվականին ստանդարտ գլանային կցորդի համար ստեղծել և արտոնագրել է բոքս կամերա։ Երկու տարի անց նա մշակեց սիրողական տեսախցիկ և այդ ժամանակ ստեղծեց մի բառ, որն այնուհետև դարձավ «տեսախցիկ» բառի հոմանիշը` «կոդակ»-ը։ Կոդակ ֆոտոխցիկը փոքրիկ արկղ էր, ընդամենը 6 դյույմ երկարությամբ, 3,5 դյույմ լայնությամբ և 4 դյույմից պակաս բարձրությամբ։ Կոդակը № 1 փոքր տեսախցիկը չի եղել։
Տեսախցիկի հետ կարող է աշխատել յուրաքանչյուր ոք, ով, ինչպես գրված է ձեռնարկում, կարող է.
- Ուղղել տեսախցիկը,
- Սեղմել կոճակը,
- Պտտել բանալին,
- Ձգել լարը։
Հայտնի աշխատակիցներ
խմբագրել- Գլենն Համմոնդ Կյորտիսս
- Ֆրանկ Էլմոր Ռոսս
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Global LEI index
- ↑ 2,0 2,1 20th Century Press Archives — 1908. — 106 p.
- ↑ https://www.sec.gov/ix?doc=/Archives/edgar/data/0000031235/000143774924007849/ekc20231231_10k.htm
- ↑ [Eastman Kodak Co https://www.reuters.com/finance/stocks/companyProfile?symbol=KODK.N]
- ↑ Антон Осипов. «Я не возьму с собой на пляж iPad», — Филип Фарачи, президент и главный операционный директор Eastman Kodak (рус.). 8 (2774). Ведомости (20 января 2011). — Интервью Филиппа Фарачи
- ↑ Официальный сайт компании
- ↑ Химия и жизнь, 1988, էջ 34
- ↑ «Цифра» убила легендарную пленку Kodak
- ↑ Truesense Imaging Announces Independent Operation — Truesense Imaging, Inc
- ↑ Kodak окончательно уходит с фоторынка
- ↑ Компания Kodak продала патенты в сфере работы с изображением за 525 млн долларов
- ↑ Kodak licensee shows off Micro Four Thirds camera in China Jan 18, 2013
- ↑ - (2013). «Статья в "РГ"». -. РГ.
{{cite web}}
:|author=
has numeric name (օգնություն)
Գրականություն
խմբագրել- К. В. Вендровский Вы нажимаете на кнопку — мы делаем остальное(ռուս.) // «Химия и жизнь» : журнал. — 1988. — № 11. — С. 30—37. — ISSN 0130-5972.
- ФОТОГРАФИЯ. Всемирная история / Джульет Хэкинг. — М.,: «Магма», 2014. — С. 158, 159. — 576 с. — ISBN 978-5-93428-090-2
Արտաքին հղումներ
խմբագրել- Կոդակի պաշտոնական կայքը (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոդակ» հոդվածին։ |