Լուսանկարչական ժապավեն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Լուսանկարչական ժապավեն (կամ պարզապես ժապավեն), լուսազգայուն նյութով ծածկված ժապավեն, որ տեղադրվում է լուսանկարող կամ տեսանկարող սարքի մեջ։ Լույսն ընկնելով ժապավենի վրա փոփոխում է դրա քիմիական կազմը և ստեղծում քողարկված (լատենտ) պատկեր, որը երևակումից հետո դառնում է տեսանելի և կարող է արտատպվել թղթի վրա կամ տեսածրվել։ Թվային ֆոտոխցիկների ի հայտ գալուց հետո, լուսանկարչական ժապավենների գործածումը զգալիորեն նվազել է։
Քիմիական կազմ
խմբագրելԺապավենի մի երեսը ծածկված է գելատինային էմուլսիայով, որը պարունակում է մանրադիտակային չափի լուսազգայուն արծաթահալիդային բյուրեղներ։ Ժապավենի լուսազգայունությունը և ցայտունությունը պայմանավորված են այս բյուրեղների չափով և այլ հատկանիշներով։
Լուսազգայնություն
խմբագրելԺապավենի լուսազգայնությունը չափվում է հատուկ միավորով (հիմնականում ԻՍՕ ստանդարտի)․ որքան ավելի բարձր է թիվը, այնքան ավելի զգայուն է ժապավենը։ Ամենից հաճախ գործածվում են ԻՍՕ 100, ԻՍՕ 200 և ԻՍՕ 400 ժապավեններ։
Տես նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուսանկարչական ժապավեն» հոդվածին։ |