Ջորջ Բրենթ
Ջորջ Բրենթ (անգլ.՝ George Brent. մարտի 15, 1904[1], Shannonbridge, County Offaly, Լենստեր, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մայիսի 26, 1979[2][3], Solana Beach, Սան Դիեգո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասան՝ իռլանդական ծագումով։
Ջորջ Բրենթ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | մարտի 15, 1904[1] |
Ծննդավայր՝ | Shannonbridge, County Offaly, Լենստեր, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանի թիվ՝ | մայիսի 26, 1979[2][3] (75 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Solana Beach, Սան Դիեգո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | Իռլանդիա ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | դերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0107575 |
Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվել են նրան նվիրված երկու անհատական աստղեր՝ կինո և հեռուստատեսային արտադրության զարգացման գործում ներդրած ավանդի համար։
Կենսագրություն խմբագրել
Իռլանդացի մանրավաճառի որդի էր. ԻՀԱ անդամ. Մասնակցել է Իռլանդիայի անկախության պատերազմին (1919-1922)։ 1925 թվականին գաղթել է ԱՄՆ։ Հաջորդ հինգ տարիներին աշխատել է ֆոնդային / արժեթղթերի ընկերությունում Կոլորադոյի, Ռոդ Այլենդի, Ֆլորիդայի և Մասաչուսեթսի նահանգներում։
1927 թվականին առաջին անգամ բեմ է ելել Բրոդվեյում։ Այնուհետև տեղափոխվել է Հոլիվուդ, որտեղ 1929 թվականին նկարահանվել է իր առաջին՝ «Արդար նախազգուշացում» ֆիլմում։ Հաջող կարիերա է արել ամերիկյան կինոյում. քսան տարի շարունակ (1930-1940-ական թթ.) եղել է Հոլիվուդի առաջատար կինոդերասաններից մեկը։
Բազմաթիվ մելոդրամա ֆիլմերում եղել է Բեթ Դևիսի և հոլիվուդյան այլ կինոաստղերի խաղընկերը։ Իսկ նուար ժանրում նրա մասնակցությամբ նկարահանված ամենանշանավոր ֆիլմերն են՝ « Պարուրաձև սանդուղք » (1945), « Վաղը հավերժ է լինելու» (1946), « Գայթակղություն » (1946 թ.): ) և « Քաղաք, որ նա այրում է » (1951) կինոնկարները[4]։
Խաղացել է մոտ 90 ֆիլմում։ 1953 թվականին հրաժեշտ է տվել կինոյին՝ մինչև 1978 թվականը շարունակելով նկարահանվել հեռուստատեսությունում։
Անձնական կյանք խմբագրել
Բրենթն ամուսնացել է հինգ անգամ։ Առաջին կինը Հելեն Լուիզ Քեմբելն էր (1925-1927)։ 1932-ին Ջորջն ամուսնացել է «Անկումը» ֆիլմի իր խաղընկերուհու՝ Ռութ Չաթերթոնի հետ, բայց երկու տարի անց բաժանվել է։ 1937 թվականին ամուսնացել է ավստրալիա-ամերիկյան կինոդերասանուհի Կոնստանս Ուորթի հետ (յոթ ամսից էլ պակաս են միասին ապրել)։ Վերջին երկու կանայք են՝ Էն Շերիդանը (1942-1943) և Ժանետ Մայքլսը (1947-1974), ումից երկու երեխա է ունեցել։
Ջորջ Բրենթը մահացել է թոքային էմֆիզեմայից։
Ընտրված ֆիլմագրություն խմբագրել
- 1929 - Ազնիվ նախազգուշացում
- 1931 - Չարլի Չանը շարունակում է
- 1932 - Գնման գին - Ջիմ Գիլսոն
- 1932 - Միսս Փինկերթոն - Պատեն, ոստիկանության տեսուչ
- 1932 - Այդքան մե՜ծ։
- 1933 - 42-րդ փողոց - Փեթ Դենինգ
- 1933 - Շքեղ նավ
- 1933 - Մռութիկը - Քոուրթլենդ Թրենհոլմ
- 1934թ .՝ Տնային տնտեսուհիներ
- 1934 - Նկարազարդ շղարշըl - Ջեք Թաունսենդ
- 1935թ .Հատուկ գործակալը
- 1936 - Ոսկե նետը
- 1937թ .- Լեռան արդարադատություն
- 1938 - Ոսկին այնտեղ է, որտեղ գտնում եք
- 1938 - Յեզաբել - Բաք Քենթրել
- 1939թ .- Ազատության երկիր
- 1939թ .- Պառաված օրիորդը - լեյտենանտ Քլեմ Սփենդեր
- 1939 - Անձրևները եկան
- 1939 - Սանձի՛ր խավարը - դոկտոր Ֆրեդերիկ Սթիլ
- 1940 - Մարտական 69-րդը - Բիլ Դոնովան
- 1940 - Երբ մենք կրկին հանդիպենք - Դեն Հարդեսթի
- 1940 - Ադամանդների արկածը
- 1940 - Մեծ սուտը - Փիթեր Վան Ալեն
- 1941 - Մեղրամիս երեքի համար
- 1941թ .- Միջազգային տիկինը
- 1942 - Կենսուրախ քույրեր
- 1942 - Սա մեր կյանքն է - Քրեյգ Ֆլեմինգ
- 1944 - Ռիսկային փորձ - դոկտոր Բեյլի
- 1945 - Սյուզանի սիրային արկածները - Ռոջեր Բարթոն
- 1945 - Պարուրաձև սանդուղք - պրոֆեսոր Ալբերտ Ուորեն
- 1946 - Իմ հեղինակությունը
- 1946 - Վաղը հավերժ կլինի - Լոուրենս Հեմիլթոն
- 1946 - Գայթակղություն - Նայջել Էրմին
- 1949 - Քլիվլենդցի տղան
- 1949 - Վաճառվում է հարսնացու
- 1949 - Անօրինական ներթափանցում - գլխավոր գործակալ Դեն Քոլինս
- 1951 - Քաղաք, որ նա այրում է
- 1952 - Վերջին էջը - Ջոն Հարման
- 1954-1958 - Կուլմինացիա (հեռուստասերիալ)
- 1955 - 57-րդ ստուդիա
- 1966 - Հում կաշվից մտրակը
- 1978 - Նորեն ծնվածը
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Keene A. T. Brent, George (15 March 1899–26 May 1979), actor // American National Biography Online / S. Ware — [New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229 — doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1803856
- ↑ «Highest Rated Feature Film Titles with George Brent — IMDb». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 19-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Բրենթ» հոդվածին։ |