Ջորջիո Պարիզի

իտալացի ֆիզիկոս

Ջորջիո Պարիզի Մեծ Խաչի ասպետ (ծնված՝ օգոստոսի 4, 1948) իտալացի տեսական ֆիզիկոս։ Նրա հետազոտությունները վերաբերվում են դաշտի քվանտային տեսությանը, վիճակագրական մեխանիկային և բարդ համակարգերին[15]։ 2021 թվականին, Կլաուս Հասսելմանի և Սյուկուրո Մանաբեի հետ համատեղ, նա արժանացել է ֆիզիկայի Նոբելյան մրցանակի՝ բարդ համակարգերի տեսության մեջ բեկումնային ներդրման համար, մասնավորապես «ատոմայինից մինչև մոլորակային մասշտաբների ֆիզիկական համակարգերում անկարգությունների և տատանումների փոխազդեցության հայտնաբերման համար»[16]։

Ջորջիո Պարիզի
իտալ.՝ Giorgio Parisi
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 4, 1948(1948-08-04) (75 տարեկան)
ԾննդավայրՀռոմ, Իտալիա[1]
Քաղաքացիություն Իտալիա
ԿրթությունՀռոմի Սապիենզա համալսարան
Մասնագիտությունֆիզիկոս, համալսարանի դասախոս, ֆիզիկոս-տեսաբան և գիտնական
ԱշխատավայրՀռոմի Սապիենզա համալսարան և Տոր Վարգատայի հռոմեական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՖրանսիական գիտությունների ակադեմիա, Լինչեի ազգային ակադեմիա[12], ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Եվրոպական ակադեմիա[13] և Թուրինի գիտությունների ակադեմիա[14]
Կայքchimera.roma1.infn.it/GIORGIO/indexhome.htm
 Giorgio Parisi Վիքիպահեստում

Կարիերա խմբագրել

Ջորջիո Պարիզին իր գիտական կոչումը ստացել է Սապիենցա համալսարանից 1970 թվականին Նիկոլա Կաբիբոյի ղեկավարությամբ։ 1971–1981 թվականներին, նա գիտաշխատող էր Laboratori Nazionali di Frascati-ում, և 1973–1974 թվականներին այցելու հետազոտող Կոլումբիայի համալսարանում։ 1981 թվականից մինչև 1992 թվականը տեսական ֆիզիկայի պրոֆեսոր էր Հռոմի Տոր Վերգատայի համալսարանում, իսկ այնուհետ՝ քվանտային տեսությունների պրոֆեսոր Հռոմի Սապիենցա համալսարանում։ Նա Simons Collaboration-ի «Cracking the Glass Problem»-ի անդամ է[17]։ 2018-ից մինչև 2021 թվականը նա Accademia dei Lincei-ի նախագահն էր[18], իսկ 2023 թվականին ընտրվել է Գիտությունների համաշխարհային ակադեմիայի անդամ[19]։

Հետազոտություն խմբագրել

Պարիզիի հետազոտական ​​հետաքրքրությունները լայն են և ընդգրկում են վիճակագրական ֆիզիկան, դաշտի տեսությունը, դինամիկ համակարգերը, մաթեմատիկական ֆիզիկան և խտացված նյութի ֆիզիկան։ Նա հատկապես հայտնի է սպին ապակիների և հարակից վիճակագրական մեխանիկական մոդելների վրա, իր աշխատանքով[20][21]։

Նա նաև ներդրում է ունեցել տարրական մասնիկների ֆիզիկայի բնագավառում, մասնավորապես՝ քվանտային քրոմոդինամիկայի և լարերի տեսության մեջ։ Գվիդո Ալտարելլիի հետ նա ներմուծեց այսպես կոչված Դոկշիցեր–Գրիբով–Լիպատով–Ալտարելի–Փարիզի հավասարումները[22]։ Հեղուկների դինամիկայի ոլորտում նա, տուրբուլենտ հոսքերում ընդհատումների ֆենոմենը նկարագրելու համար, Ուրիել Ֆրիշի հետ միասին ներկայացրել է բազմաֆրակտալ մոդելները[23]։ Նա հայտնի է նաև Քարդար–Փարիզի–Ժանգի հավասարումների մոդելավորման ստոխաստիկ ագրեգացիայով[24]։ Բարդ համակարգերի տեսակետից նա աշխատել է կենդանիների կոլեկտիվ շարժման վրա (ինչպիսիք են պարսերը և հոտերը)։ Նա իտալացի այլ ֆիզիկոսների հետ, կլիմայի փոփոխության ուսումնասիրության մեջ, ներկայացրեց ստոխաստիկ ռեզոնանսի հայեցակարգը[25]։

Ակտիվություն խմբագրել

2016 թվականից Ջորջիո Պարիզին ղեկավարում է «Salviamo la Ricerca Italiana» շարժումը, որի նպատակն է՝ ճնշում գործադրել Իտալիայի և եվրոպական կառավարությունների վրա, որպեսզի հիմնարար հետազոտությունները ֆինանսավորեն կենսապահովման մակարդակից բարձր[26]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. https://archive.ph/20120903164726/http://www.lincei.it/premi/assegnati_feltrinelli.php?PHPSESSID=f0e8178fbbdc12616354b93a6efabe45
  3. https://iupap.org/who-we-are/internal-organization/commissions/c3-statistical-physics/c3-awards/#commission
  4. https://en.sif.it/activities/fermi_award
  5. http://www.aps.org/programs/honors/prizes/heineman.cfm
  6. 6,0 6,1 https://www.aps.org/programs/honors/prizes/onsager.cfm
  7. https://www.ictp.it/prize/dirac-medal
  8. 8,0 8,1 https://wolffund.org.il/2021/02/09/giorgio-parisi/
  9. Nobelprize.orgNobel Foundation.
  10. https://scglass.uchicago.edu/we-congratulate-giorgio-parisi-and-lev-pitaevsky-on-receiving-the-pomeranchuk-prize-2018/
  11. https://clarivate.com/citation-laureates
  12. https://www.lincei.it/it/content/parisi-giorgio
  13. https://www.ae-info.org/ae/User/Parisi_Giorgio
  14. www.accademiadellescienze.it (իտալ.)
  15. Parisi awarded the Nobel prize in physics in 2021. Nuzzo, R. (2006). «Profile of Giorgio Parisi». Proceedings of the National Academy of Sciences. 103 (21): 7945–7947. Bibcode:2006PNAS..103.7945N. doi:10.1073/pnas.0603113103. PMC 1472410. PMID 16705030.
  16. «All Nobel Prizes in Physics». NobelPrize.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին.
  17. «Simons Collaboration: Cracking the Glass Problem». Simons Foundation. 2016.
  18. «Il fisico Giorgio Parisi eletto presidente dell'Accademia dei Lincei». ANSA. 2018 թ․ հունիսի 22.
  19. «7 new Fellows elected to TWAS». TWAS. 2023 թ․ հոկտեմբերի 31.
  20. Marc Mézard, Giorgio Parisi, Miguel Angel Virasoro (1987), Spin glass theory and beyond: An Introduction to the Replica Method and Its Applications, World Scientific, ISBN 978-9971501150.
  21. Sam Edwards (1971), Statistical mechanics of rubber. In Polymer networks: structural and mechanical properties, (eds A. J. Chompff & S. Newman). New York: Plenum Press, ISBN 978-1-4757-6210-5.
  22. G. Altarelli and G. Parisi, Asymptotic freedom in parton language, in Nuclear Physics B, vol. 126, n. 2, 1977, pp. 298–318, doi:10.1016/0550-3213(77)90384-4.
  23. Uriel Frisch and Giorgio Parisi, On the singularity structure of fully developed turbulence, appendix to Fully developed turbulence and intermittency by Uriel Frisch, in Proc. Int. Summer School Phys. Enrico Fermi.
  24. Kardar, Mehran; Parisi, Giorgio; Zhang, Yi-Cheng (1986 թ․ մարտի 3). «Dynamic Scaling of Growing Interfaces». Physical Review Letters. 56 (9): 889–892. Bibcode:1986PhRvL..56..889K. doi:10.1103/PhysRevLett.56.889. PMID 10033312.
  25. Benzi, Roberto; Parisi, Giorgio; Sutera, Alfonso; Vulpiani, Angelo (1982). «Stochastic resonance in climatic change». Tellus (անգլերեն). 34 (1): 10–16. doi:10.1111/j.2153-3490.1982.tb01787.x. ISSN 2153-3490.
  26. «Italian scientists protest 'serious neglect' of research». Science.