Ջովաննի Ջիրոլամո Սավոլդո

Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ (1480-1548)

Ջովաննի Ջիրոլամո Սավոլդո (իտալ.՝ Giovanni Girolamo Savoldo 1480[1], Բրեշիա, Բրեշիա, Լոմբարդիա[2] - 1548[1], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն), Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ։

Ջովաննի Ջիրոլամո Սավոլդո
իտալ.՝ Giovanni Girolamo Savoldo
Դիմանկար
Ծնվել է1480[1]
ԾննդավայրԲրեշիա, Բրեշիա, Լոմբարդիա[2]
Մահացել է1548[1]
Մահվան վայրՎենետիկ, Վենետիկի հանրապետություն
Քաղաքացիություն Վենետիկի հանրապետություն
ԵրկերՄարիամ Մագդաղենացի, Տոբիթը և հրեշտակը, Ասպազենքով ասպետը և Portrait of a man playing flute.?
Մասնագիտություննկարիչ
 Giovanni Gerolamo Savoldo Վիքիպահեստում

Բրեշիական դպրոցի ներկայացուցիչ, կրել է Ջորջոնեի և Տիցիանի ազդեցությունը։ Ջովաննի Սավոլդոն ձգտել է ստեղծել արտահայտիչ, անմիջական կերպարներ, լուսաստվերային և գունային հակադրություններ[3]։

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Ջովաննի Սավոլդոյի ծննդյան և մահվան ստույգ ամսաթիվը և տարեթիվն անհայտ են։ Առաջին ստեղծագործական փորձերն առնչվում են ԲրեշիաԼոմբարդիա քաղաքների հետ։ Նրա կրթության և առաջին ստեղծագործությունների վերաբերյալ ստույգ տեղեկություններ չկան։ Ստեղծագործական առաջին շրջանի գործերը ստեղծվել են Պարմայում և Ֆլորենցիայում, որտեղ գտնված գրառման համաձայն՝ 1508 թվականին Սավոլդոն ընդունվել է նկարիչների գիլդիա[4]։ Ամենայն հավանականությամբ՝ Սավոլդոն հնարավորություն է ունեցել ուսումնասիրելու Լեոնարդո դա Վինչիի և Միքելանջելոյի աշխատանքները, քանի որ նրանք բացառիկ հեղինակություն էին այն ժամանակվա Ֆլորենցիայում։

Վենետիկում խմբագրել

 

Ջովանի Սավոլդոն 1520 թվականին Տոսկանայից տեղափոխվել է և հաստատվել է Վենետիկում, որտեղ աշխատել է ողջ կյանքի ընթացքում։ Կայացել է որպես ինքնուրույն նկարիչ, աչքի է ընկել իր գործերի գունային գամմայով՝ չնայած Լորենցո Լոտտոյի և Ջորջոնեի ազդեցությանը։

Վենետիկում գտնվելու առաջին տարիներին շարունակել է հետաքրքրվել ֆլամանդացի նկարիչների աշխատանքներով, որոնք վենետիկյան երևելիներին գրավում էին անսովոր սյուժեով, գեղարվեստական հնարքով և վառ գույներով։ Ֆլամանդացի նկարիչների կողմնակից էր նաև Անտոնելլո դա Մեսինան, ով որոշ ժամանակ աշխատել էր Վենետիկում և նշանակալի ազդեցություն է տեղի նկարիչների վրա։ Ֆլամանդացի նկարիչների աշխատանքներին Սավոլդոյի ծանոթ լինելու մասին են վկայում «Սուրբ Անտոնիոսի չարչարանքները» նկարի կոմպոզիցիաները, որոնցում նկարիչը հմտությամբ համադրել է վենետիկյան և ֆլամանդական վարպետների նորարարությունը[5]։

Սակայն տեղացի նկարիչների ազդեցությունը առավել չափով նկատելի էր Ջորջոնեի և Լորենցո Լոտտոյի նկարների վրա։ Այն ժամանակ հայտնի Ջորջոնեն վենետիկյան նկարիչներին տրամադրել էր քնարական լռության, ինքնատիպության, գեղեցիկի սեփական իդեալը և սեփական կոլորիտային գամման որոնելուն։ Վենետիկում ճանաչում վայելող նկարիչ լինել՝ նշանակում էր ստեղծագործել Ջորջոնեի ոճով, ինչը և վաղ շրջանում արել են Սեբաստիանո դել Պիոմբոն, Տիցիանը, Պալմա Վեկյո Ավագը և Սավոլդոն։

Վենետիկցիներն աչքի էին ընկնում արևելյան գորգերի և կտորեղենի նկատմամբ առանձնահատուկ հետաքրքրությամբ։ Մեծ պահանջարկ էր վայելում կարմիր գույնի կտորեղենը, հատկապես՝ վենետիկյան ծիրանագույնը։ Անսովոր երանգի կտորեղենի նկատմամբ թուլություն ուներ նաև Սավոլդոն։ Նրա կտավներում կերպարները հաճախ ներկայացվել են էկզոտիկ կտորեղենից կարված շքեղ հագուստներով, օրինակ՝ «Մարիամ Մագդաղենացին կործանվող նավահանգստի ֆոնի վրա» (Լոնդոնի ազգային պատկերասրահ), «Սուրբ Մատթեոս» (Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք), «Տոբիթը և հրեշտակը» (Բորգեզե պատկերասրահ)։

Սավոլդոն Միլանում խմբագրել

Պաոլո Պինոյի հավաստմամբ՝ Սավոլդոյին հրավիրել են աշխատելու Միլանում, որտեղ նա ստեղծել է չորս կտավ։ Նրանցից մեկը «Սուրբ Մատթեոս Ավետարանիչ» կտավն է։ Այն զարմացնում է լուսավորության երկու կենտրոններով և սուրբ Մատթեոսի մարմնի անսովոր լուսավորությամբ։ Հետագայում Կարավաջոն և իր հետևորդները մինչև 17-րդ դարը ընդօրինակել են Սավոլդոյին։

Վերջին տարիներ խմբագրել

Հավանաբար կյանքի վերջին տարիներին Սավոլդոն ապրել է Վենետիկում, սակայն շարունակել է աշխատել մոտակա գավառական քաղաքներում։ 1533 թվականին Սավոլդոն Վերոնա քաղաքի եկեղեցու համար նկարել է «Տիրամայրը չորս սրբերի հետ» նկարը։ 1537-1538 թվականներին աշխատել է հարազատ Բրեշիա քաղաքում։ Ստեղծագործական կյանքի վերջին շրջանին են պատկանում արտասովոր գունագեղ «Մարիամ Մագդաղենացին» և «Հովիվների երկրպագությունը» թեմայով գեղանկարչական աշխատանքը[6]։

16-րդ դարում վենետիկցիները առանձնապես աչքի չէին ընկնում տեղացի վարպետների նկատմամբ հարգանքով կամ հիշատակը հարգելու սովորությամբ։ Ժանտախտի համաճարակը, ծովում կամ պատերազմում զոհվելը, քաղաքական խռովությունները չեն նպաստել ո՛չ հուշագրական գրականությանը, ո՛չ հարգանքի տուրքին։ Մոռացության մատնված նկարիչներից են Մարկո Բազաիտին, Ջորջոնեն, Լորենցո Լոտտոն։ Մոռացված նկարիչների դառը ճակատագիրը կիսել է նաև Սավոլդոն, որի վախճանի ստույգ թիվն անհայտ է։

 
 
 

Ստեղծագործություններ խմբագրել

 
Քրիստոսին սգալը
  • «Ֆլեյտայով պատանին»
  • «Սուրբ զրույց կամ խորհուրդ»
  • «Գողգոթա», մոտ, 1515, Մոնտե Կառլո
  • «Սուրբ Անտոնիոսը և Պողոս ճգնավորը», մոտ, 1515, Ակադեմիական պատկերասրահ, Վենետիկ
  • «Սուրբ ճգնակյաց Իլյա», 1520, Արվեստների ազագային պատկերասրահ, Վաշինգտոն
  • «Անհայտ ասպետի դիմանկարը», մոտ. 1525, Արվեստների ազգային պատկերասրահ, Վաշինգտոն
  • «Պապ դի Սան Դոմենիկո դի Պեզարո», մոտ, 1525, Բրերա պատկերասրահ, Միլան
  • «Հովիվների երկրպագությունը», Սան Ջոբե եկեղեցի, Վենետիկ
  • «Նահատակ սուրբ Պետրոս», մոտ, 1535
  • «Ասպազենքով ասպետը» (հավանաբար ինքնանկար)
  • «Քրիստոսին սգալը»
  • «Փիլիսոփան», Արվեստի պատմության թանգարան, Վիեննա
  • «Սուրբ Հիերոնիմոսը անապատում», Ազգային պատկերասրահ (Լոնդոն)
  • «Սուրբ Մատթեոս», 1534, Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք
  • «Տոբիթը և հրեշտակը», Բորգեզե պատկերասրահ, Հռոմ
  • «Մարիամ Մագդաղենացի», Կոնտինի Բոնակոսիի թանգարան, Ֆլորենցիա
  • «Մարիամ Մագդաղենացի», Փոլ Գեթիի թանգարան, Կալիֆորնիա
  • «Սուրբ Հիերոնիմոսի չարչարանքները», Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան, Մոսկվա
  • «Սուրբ Անտոնիոսի չարչարանքները», կրկնօրինակ աան Դիեգոյում (Կալիֆորնիա), ԱՄՆ
  • «Մարիամ Մագդաղենացին կործանվող նավահանգստի ֆոնի վրա», Ազգային պատկերասրահ (Լոնդոն)
  • «Ֆլեյտայով գեղջուկը»
  • «Վենետիկուհու դիմանկար», 1525, Կապիտոլինա թանգարան, Հռոմ
  • «Արարչի վերափոխումը», Ուֆֆիցի պատկերասրահ, Ֆլորենցիա
  • «Վինահարը», Լայպցիգ, համալսարան
  • «Հովիվների երկրպագությունը», մոտ,1540, Տոսիո Մոնտինենգոյի պատկերասրահ, Բրեշիա
  • «Հովիվների երկրպագությունը», մոտ,1540, սուրբ Հովհաննեիի եկեղեցի, Վենետիկ

Աղբյուրներ խմբագրել

  • A. Boschetto, Giovanni Gerolamo Savoldo, Milano, 1963.
  • Giovanni Gerolamo Savoldo tra Foppa, Giorgione e Caravaggio, catalogo della mostra tenuta a Brescia nel 1990, Milano, 1990.
  • F. Frangi, Savoldo. Catalogo completo, Firenze, 1992.
  • Pierluigi De Vecchi ed Elda Cerchiari, I tempi dell’arte, volume 2, Bompiani, Milano 1999. ISBN 88-451-7212-0
  • Stefano Zuffi, Il Cinquecento, Electa, Milano 2005. ISBN 8837034687
  • альбом «Музеи Рима. Բորգեզե պատկերասրահ. Ազգային պատկերասրահ», М.,"Изобразительное искусство", 1971

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 http://www.galleriaborghese.it/borghese/en/etobangel.htm
  3. Penny, 338
  4. Cristiani 1807, p. 186
  5. Bayer & Metropolitan Museum of Art (2005), p. 32
  6. Gallerix. «Джованни Джироламо Савольдо, Изображений: 5». Gallerix.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել