Ջովաննի Բատիստա Վիոտտի

Վիոտտի (իտալ.՝ Giovanni Battista Viotti) Ջովաննի Բատիստա (1755-1824 թվականներ), իտալացի ջութակահար և կոմպոզիտոր։ 1775 թվականից՝ պալատական երաժիշտ Թուրինում։ 1782-1792 թվականներին ապրել է Փարիզում, 1792 թվականից՝ գլխավորապես Լոնդոնում: 1819-1822 թվականին Փարիզում ղեկավարել է «Արվեստների թատրոնը» («Grand opera»)։ Վճռական ազդեցություն է գործել ֆրանսիական ջութակի դպրոցի զարգացման վրա։ Ականավոր վիրտուոզ-ջութակահար Վիոտտին հեղինակ է ջութակի երկերի, կամերա-գործիքային անսամբլների։ Գործիքային մենակատար կոնցերտի զարգացման կարևոր փուլ էին նրա ջութակի և նվագախմբի 29 կոնցերտները։ Կոմպոզիտորի հայրենի Վերչելլի քաղաքում անց են կացվում Վիոտտի անվան երաժշտության և պարի ամենամյա միջազգային մրցույթներ (1950 թվականից)։

Ջովաննի Բատիստա Վիոտտի
Giovanni Battista Viotti afterTrofsarelli.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունGiovanni Battista Viotti
Ի ծնե անունիտալ.՝ Giovanni Battista Viotti
Ծնվել էմայիսի 12, 1755(1755-05-12)[1][2][3][…]
Ֆոնտանեթո Պո, Վերչելլի, Պիեմոնտ, Իտալիա
ԵրկիրFlag of the Kingdom of Sardinia.svg Սարդինիայի թագավորություն, Flag of France (1790–1794).svg Ֆրանսիայի թագավորություն և Flag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էմարտի 3, 1824(1824-03-03)[1][2][3][…] (68 տարեկան)
Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր
Գործիքներջութակ և Viotti Stradivarius?
Giovanni Battista Viotti Վիքիպահեստում

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. Виотти Джованни Баттиста // Большая советская энциклопедия (рус.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 460