Ջովանի դե Վեկկի
Ջովանի դե Վեկկի (իտալ.՝ Giovanni de' Vecchi, 1536[1], Սանսեպոլկրո, Արեցո, Տոսկանա, Իտալիա - ապրիլի 13, 1614, Հռոմ, Իտալիա), Վերածննդի դարաշրջանի վերջին իտալացի նկարիչ մաներիստ։
Ջովանի դե Վեկկի | |
---|---|
Ծնվել է | 1536[1] |
Ծննդավայր | Սանսեպոլկրո, Արեցո, Տոսկանա, Իտալիա |
Վախճանվել է | ապրիլի 13, 1614 |
Մահվան վայր | Հռոմ, Իտալիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Giovanni de' Vecchi Վիքիպահեստում |
Ջովաննի դե Վեկկին ծնվել է Բորգո-Սանսեպոլկրոում 1536 թվականին։ Սկզբում սովորել է նկարիչ Ռաֆայելե Կոլլեի, ապա՝ Թադեո Ցուկարոյի մոտ[2]։
Ֆլորենտիական դպրոցի գեղանկարիչ։ Նկարել է շատ որմնանկարներ, առավելապես Հռոմում, դրանց մեծ մասը չեն պահպանվել։
Նրա աշակերտներից է եղել Չեզարե Տորելլի Ռոմանոն։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ GIOVANNI BAGLIONE, Le vite de' pittori, scultori et architetti, Andrea Fei, Roma, 1642, pp. 127-129.
Գրականություն
խմբագրել- А. Плюшар. Энциклопедический лексикон, том 9. — Типография А. Плюшара; С.-П., 1837 — с. 238 (Векки, Джовани ди Борго).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջովանի դե Վեկկի» հոդվածին։ |