Ջովանի Սիմեոնե
Ջովանի Սիմեոնե (իսպ.՝ Giovanni Simeone, հուլիսի 5, 1995[1][2][3], Բուենոս Այրես, Արգենտինա[4]), արգենտինացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Վերոնայի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[5]։ Նախկին ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ Դիեգո Սիմեոնեի որդին է[6][7]։
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ամբողջական անուն | Giovanni Simeone Baldini | ||
Քաղաքացիությունը |
Արգենտինա Իսպանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 5, 1995[1][2][3] (29 տարեկան) | ||
Ծննդավայր | Բուենոս Այրես, Արգենտինա[4] | ||
Հասակ | 181 սմ | ||
Քաշ | 81 կգ | ||
Դիրք | կենտրոնական հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Ֆիորենտինա | ||
Համար | 9 | ||
Պատանեկան կարիերա | |||
2008-2013 | Ռիվեր Փլեյթ | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2013-2016 | Ռիվեր Փլեյթ | 27 | (2) |
2015-2016 | → Բանֆիլդ | 34 | (12) |
2016-2017 | Ջենոա | 35 | (12) |
2017-2019 | Ֆիորենտինա | 74 | (20) |
2019-2021 | Կալյարի | 81 | (18) |
2021-ներկա | Վերոնա | 9 | (8) |
Ազգային հավաքական‡ | |||
2015 | Արգենտինա Մ20 | 12 | (12) |
2016 | Արգենտինա Մ23 | 3 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ակումբային կարիերա
խմբագրելՌիվեր Փլեյթ
խմբագրելՍիմեոնեն Ռիվեր Փլեյթի ակադեմիայի սան է[8]։ 2011 թվականի նոյեմբերին նա 3 տարվա պայմանագիր կնքեց ակումբի հետ[9]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2013 թվականի օգոստոսի 4-ին՝ Խիմնասիա ի Էսգրիմա Լա Պլատայի դեմ խաղում[10]։ Օգոստոսի վերջում նա երկարաձգեց իր պայմանագիրը մինչև 2016 թվականը[11]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 8-ին՝ Տիգրեի դեմ խաղում[12]։ 2014 թվականի հոկտեմբերի 17-ին Սիմեոնեն գոլի հեղինակ դարձավ Հարավամերիկյան գավաթի Լիբերտադի դեմ խաղում[13]։ Նա գոլ խփեց նաև Լիբերտադի դեմ պատասխան խաղում[14]՝ օգնելով իր թիմին հաղթահարել պարագվայական թիմի արգելքը։ Այս մրցաշրջանում նա Ռիվեր Փլեյթի հետ նվաճեց Հարավամերիկյան գավաթը, ինչպես նաև՝ հաղթեց Արգենտինայի առաջնությունը։ 2015 թվականին Սիմեոնեն նվաճեց Լիբերտադորեսի գավաթը և Ռեկոպա Սուդամերիկանան՝ չանցկացնելով ոչ մի հանդիպում այս մրցաշարերում։
2015 թվականի հուլիսի 6-ին Սիմեոնեն 1 տարվա պայմանագիր կնքեց Բանֆիլդի հետ[15]։ Իր դեբյուտը նշեց հուլիսի 12-ին՝ Կիլմեսի դեմ խաղում՝ այս խաղում խփելով խաղի միակ գոլը[16]։ Օգոստոսի 4-ին՝ Արսենալ Սարանդիի դեմ խաղում նա դարձավ դուբլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 4-1 հաշվով[17]։ Բանֆիլդի կազմում Սիմեոնեն անցկացրեց 29 հանդիպում՝ դառնալով 12 գոլի հեղինակ[18]։
Ջենոա
խմբագրել2016 թվականի օգոստոսի 18-ին Սիմեոնեն 3 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Ջենոա[19][20]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 18-ին՝ Սասուոլոյի դեմ խաղում[21]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 25-ին՝ Պեսկարայի դեմ խաղում[22][23]։ Նոյեմբերի 27-ին՝ Յուվենտուսի դեմ խաղում նա դարձավ դուբլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[24][25]։ Դեկտեմբերի 18-ին՝ Պալերմոյի դեմ խաղում Սիմեոնեն դարձավ 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ, սակայն Ջենոան պարտվեց 3-4 հաշվով[26]։ 2017 թվականի հունվարի 29-ին նա դուբլ ձևակերպեց Ֆիորենտինայի դեմ խաղում՝ փրկելով իր թիմին պարտությունից[27]։ 2016-17 մրցաշրջանում Սիմեոնեն անցկացրեց 36 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[28]։
Ֆիորենտինա
խմբագրել2017 թվականի օգոստոսի 16-ին Սիմեոնեն 5 տարվա պայմանագիր կնքեց Ֆիորենտինայի հետ[29][30][31][32]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 20-ին՝ Ինտերի դեմ խաղում[33]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 10-ին՝ Վերոնայի դեմ խաղում[34]։ 2018 թվականի ապրիլի 29-ին Սիմեոնեն հետ-տրիկ հեղինակեց Նապոլիի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով[35]։ Իր առաջին մրցաշրջանում Ֆիորենտինայի կազմում արգենտինացին մասնակցեց 40 հանդիպման՝ դառնալով 14 գոլի հեղինակ[36]։
Միջազգային կարիերա
խմբագրելԱրգենտինայի Մ20 հավաքականի կազմում Սիմեոնեն մասնակցեց 2015 թվականի Հարավային Ամերիկայի առաջնությանը՝ դառնալով առաջնության լավագույն ռմբարկուն խփած 9 գոլով[37] և օգնելով Արգենտինային իր պատմության մեջ 5-րդ անգամ հաղթել մրցաշարը[38]։ Մ20 հավաքականի կազմում նա մասնացկեց նաև 2015 թվականի աշխարհի առաջնությանը[39], սակայն այստեղ Արգենտինան դուրս մնաց խմբային փուլից[40]։
Արգենտինայի օլիմպիական հավաքականի կազմում Սիմեոնեն մասնակցեց 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերին[41]։ Նա փոխարինման դուրս եկավ թիմի բոլոր 3 խաղերում, սակայն Արգենտինան չկարողացավ հաղթահարել խմբային փուլի արգելքը[42]։
Կարիերայի վիճակագրություն
խմբագրելԱկումբային վիճակագրություն
խմբագրել2018 թվականի հունիսի 20-ի դրությամբ[43]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Մայրցամաքային | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ռիվեր Փլեյթ | 2013–14 | Պրիմերա Դիվիզիոն | 17 | 2 | 2 | 0 | 0 | 0 | 19 | 2 |
2014 | 7 | 0 | 0 | 0 | 4 | 2 | 11 | 2 | ||
2015 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 0 | ||
Ընդհանուր | 27 | 2 | 2 | 0 | 4 | 2 | 33 | 4 | ||
Բանֆիլդ (վարձավճար) | 2015 | Պրիմերա Դիվիզիոն | 18 | 7 | 1 | 0 | 0 | 0 | 19 | 7 |
2016 | 16 | 5 | 1 | 0 | 0 | 0 | 17 | 5 | ||
Ընդհանուր | 34 | 12 | 2 | 0 | 0 | 0 | 36 | 12 | ||
Ջենոա | 2016–17 | Սերիա A | 35 | 12 | 1 | 1 | 0 | 0 | 36 | 13 |
2017–18 | 0 | 0 | 1 | 1 | 0 | 0 | 1 | 1 | ||
Ընդհանուր | 35 | 12 | 2 | 2 | 0 | 0 | 37 | 14 | ||
Ֆիորենտինա | 2017–18 | Սերիա A | 38 | 14 | 2 | 0 | 0 | 0 | 40 | 14 |
Կարիերայի ընդհանուր | 134 | 40 | 8 | 2 | 4 | 2 | 146 | 44 |
Նվաճումներ
խմբագրելԱկումբային
խմբագրել- Ռիվեր Փլեյթ
- Արգենտինայի առաջնություն․ 2014 Ֆինալ
- Հարավամերիկյան գավաթ․ 2014
- Ռեկոպա Սուդամերիկանա․ 2015
- Լիբերտադորեսի գավաթ․ 2015
Մայրցամաքային
խմբագրել- Արգենտինա Մ20
- Հարավային Ամերիկայի Մ20 առաջնություն․ 2015[38]
Անհատական
խմբագրել- Հարավային Ամերիկայի Մ20 առաջնության լավագույն ռմբարկու․ 2015[37]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ 4,0 4,1 4,2 Approfondimento su Simeone - Magazine - Serie A TIM 2016/17 — 2016.
- ↑ «Argentina - G. Simeone - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Like father like son: Giovanni Simeone impressing in Italy». FOX Sports (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ մայիսի 3. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Could Diego Simeone's son be an option for Argentina?». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «His father's son - Meet Tottenham target and NxGn starlet Giovanni Simeone | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Filho de Simeone assina contrato com o River Plate». 2014 թ․ հոկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Club de Gimnasia y Esgrima La Plata - Club Atlético River Plate, Aug 4, 2013 - Torneo Inicial - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Giovanni Simeone firmó y renovó contrato en River por tres años». Infobae (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Club Atlético River Plate - Club Atlético Tigre, Sep 8, 2013 - Torneo Inicial - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Club Libertad Asunción - Club Atlético River Plate, Oct 17, 2014 - Copa Sudamericana - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Club Atlético River Plate - Club Libertad Asunción, Oct 23, 2014 - Copa Sudamericana - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ Rédaction. «Transfert : Giovanni Simeone (River Plate) prêté à Banfield». L'ÉQUIPE (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Quilmes Atlético Club - Club Atlético Banfield, Jul 12, 2015 - Primera División - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Club Atlético Banfield - Arsenal de Sarandí FC, Aug 4, 2015 - Primera División - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Meet Giovanni Simeone: Genoa's Juventus-slaying striker who wants to join his dad at Atletico Madrid». FourFourTwo (անգլերեն). 2016 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «OFFICIAL: Genoa sign Simeone jr». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Official: Genoa sign Simeone | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «US Sassuolo - Genoa CFC, Sep 18, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Genoa CFC - Delfino Pescara 1936, Sep 25, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Genoa 1-1 Pescara». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Genoa CFC - Juventus FC, Nov 27, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ Editorial, Reuters. «Serie A leaders Juventus blown away by Genoa in half an hour». U.K. (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-11-25-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
{{cite news}}
:|first=
has generic name (օգնություն) - ↑ «Genoa CFC - US Palermo, Dec 18, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «ACF Fiorentina - Genoa CFC, Jan 29, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Giovanni Simeone | Football Stats | Fiorentina | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ EFE. «Giovanni Simeone sings with Fiorentina until 2022». chicagotribune.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Official: Fiorentina sign Simeone | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «ViolaChannel - Fiorentina sign Giovanni Simeone». en.violachannel.tv (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Fiorentina sign Simeone on five-year deal». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Inter Milan - ACF Fiorentina, Aug 20, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Hellas Verona - ACF Fiorentina, Sep 10, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «ACF Fiorentina - SSC Napoli, Apr 29, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Giovanni Simeone | Football Stats | Fiorentina | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ 37,0 37,1 «Giovanni Simeone is champion and top scorer | CONMEBOL». www.conmebol.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.(չաշխատող հղում)
- ↑ 38,0 38,1 «Argentina men's football team qualifies for Rio 2016». 2016 թ․ ապրիլի 17. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ FIFA.com. «FIFA U-20 World Cup New Zealand 2015 - Teams - Argentina - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ FIFA.com. «FIFA U-20 World Cup New Zealand 2015 - Matches - Austria-Argentina - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ FIFA.com. «Olympic Football Tournament Rio 2016 - Argentina - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «Olympics Rio 2016: Argentina crash out after 1-1 draw with Honduras». Eurosport. 2016 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «Giovanni Simeone». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Սիմեոնեի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Սիմեոնեի պաշտոնական Տվիտերի էջը
- Սիմեոնեն transfermarkt-ում
- Սիմեոնեն soccerbase.com-ում
- Սիմեոնեն WhoScored.com կայքում
- Սիմեոնեն ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2017-07-11 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջովանի Սիմեոնե» հոդվածին։ |