Ջովանի Բարտոլենա

իտալացի նկարիչ

Ջովանի Բարտոլենա (անգլ.՝ Giovanni Bartolena, հունիսի 24, 1866(1866-06-24)[1], Լիվոռնո, Տոսկանա, Իտալիա[2][1] - փետրվարի 26, 1942(1942-02-26)[1][3], Լիվոռնո, Տոսկանա, Իտալիա[3][2][1]), իտալացի նկարիչ, հիմնականում նկարել է բնապատկերներ, երբեմն` կենդանիներով բնապատկերներ։

Ջովանի Բարտոլենա
Ծնվել էհունիսի 24, 1866(1866-06-24)[1]
ԾննդավայրԼիվոռնո, Տոսկանա, Իտալիա[2][1]
Վախճանվել էփետրվարի 26, 1942(1942-02-26)[1][3] (75 տարեկան)
Մահվան վայրԼիվոռնո, Տոսկանա, Իտալիա[3][2][1]
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն
Մասնագիտություննկարիչ
Ժանրբնանկար և նատյուրմորտ[1]
ԱզգականներCesare Bartolena?[2][1]
 Giovanni Bartolena Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Լիվորնոյի մոտակայքում։ Երիտասարդ ժամանակ նա իր ընտանիքի առանձնատանը տարվել է ձիավարությամբ։ Իր պապիկը, դիմանկարների և պատերազմական թեմաների նկարիչ Չեզարե Բարտոլենան, եղել է նրա առաջին ուսուցիչը։ Նա կարճ ժամանակ սովորել է Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայում և հաճախել է Ջիովաննի Ֆաթթորիի դասընթացներին։ Կարճ ժամանակով հեռացվել է ակադեմիայից, բայց նրա պապիկը վերականգնել է նրան[4]։

Նա ցուցադրվել է Թուրինի թանգարանում, իսկ հաջորդ տարներին` Ֆլորենցիայում և Թունինում։ 1898 թվականին տեղափոխվել է Մարսել, Լուկա և Ֆլորենցիա, որտեղ էլ մնացել է մինչև Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը։ Հանդիպել է Մարիո Գալլիի հետ և նրա և նրա ընկերոջ` նկարիչ Պլինիո Նոմելինի հետ ճամփորդել է Վերսելիա։

1917-1919 թվականներին ապրել է իր եղբոր` Ադոլֆուսի հետ, Լիվորնոյում։ Այնտեղ նա հանդիպել է ինդուստրիալիս Կվերչիի և «Կորրիե դի Լիվորնո»-ի տնօրեն Ֆաբբրինիի հետ։ 1925 թվականին տեքստիլի առևտրական Կազուտոն կազմակերպել է նրա առաջին անհատական ցուցահանդեսը Միլանի Լեզամե պատկերասրահում` ցուցադրելով բնաապատկերներ և նատյորմորտներ։ 1929 թվականին նա դադարեցրել է իր պայմանագիրը Կազուտոյի հետ, բայց շարունակել է ցուցադրվել մի քանի պատկերասրահներում, այդ թվում` Լիվորնոյի «Բոտտեգա դե Արտե»-ում, Միլանի «Գալերիա Միշելի»-ում (1929-1931 թվականներ) և 1930 թվականին՝ «Վենետիկի Բիելանե»-ում։ 30-ականների կեսերին նկարիչն սկսելէ ունենալ որոշակի կոմերցիոն հաջողություն[5]։

Ֆինանսական և սոցիալական մեծ հաջողություն չունենալով` նա եղել է Լինորվո քաղաքում գտնվող Կաֆե Բարդի սրճարան հաճախակի այցելող նկարիչներից մեկը[4]։ Մահացել է Լիվորնոյում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Genova G. D. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1964. — Vol. 6.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 OPAC SBN (իտալ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 Galleria Athena Արխիվացված 2014-02-06 archive.today biography.
  5. Sources: AA.VV., Ottocento. Numero 20. Cronache dell'arte italiana dell'Ottocento, Giorgio Mondatori & Associati, Milano 1921. Raffaele Monti e Giuliano Matteucci ( a cura di), I Postmacchiaioli, Edizioni De Luca, Rome 1994. Quoted in Pinacoteca Livorno Արխիվացված 2018-05-22 Wayback Machine short biography.