Ջոսայա Ուորեն (անգլ.՝ Josiah Warren, 1798[1][2][3][…], Բոստոն, ԱՄՆ[4] - ապրիլի 14, 1874(1874-04-14)[5], Բոստոն, ԱՄՆ[4]), ամերիկացի անարխիստ–անհատապաշտ, գյուտարար և երաժիշտ։ Հայտնի է որպես առաջին ամերիկացի անարխիստ, որը հիմնադրել է համապատասխան պարբերականը․ 1833 թվականին թողարկել է չորսէջանոց «Խաղաղ հեղափոխական» (անգլ.՝ The Peaceful Revolutionist) շաբաթաթերթը, ինչի համար հիմնել է իր սեփական տպարանը[6]։

Ջոսայա Ուորեն
Դիմանկար
Ծնվել է1798[1][2][3][…]
ԾննդավայրԲոստոն, ԱՄՆ[4]
Մահացել էապրիլի 14, 1874(1874-04-14)[5]
Մահվան վայրԲոստոն, ԱՄՆ[4]
ՔաղաքացիությունFlag of the United States (1867–1877).svg ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտություներաժիշտ, գյուտարար, գրող, տնտեսագետ, լրագրող և գործարար

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1798 թվականի հունիսի 26-ին Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում[7]։

Պատանեկան տարիներին տաղանդ է դրսևորել երաժշտության մեջ։ Եղել է Old Boston Brigade Band երաժշտական խմբի անդամ։ 20 տարեկան հասակում ամուսնացել է Ֆանի Կիսների հետ (անգլ.՝ Fanny Kisner) և 1821 թվականին տեղափոխվել է Օհայո նահանգի Ցինցինատի քաղաք, որտեղ աշխատել է որպես երաժշտության ուսուցիչ և նվագախմբի ղեկավար։ Այստեղ նվագախմբի համար հորինել է լամպ, որտեղ որպես լույսի աղբյուր օգտագործվել է այրվող ճարպը։ Այս լուսավորման սարքը մի քանի տարիների ընթացքում արտադրվել է Ցինցինատիում։

1825 թվականին Ուորենը, գտնվելով սոցիալիստ փիլիսոփա Ռոբերտ Օուենի գաղափարների ազդեցության տակ, սկսել է համախոհներ փնտրել, որպեսզի Ցինցինատիում կազմակերպի գաղութ-կոմունա։ Վաճառելով իր բիզնեսը՝ նա և ևս 900 օուենիստներ Ինդիանա նահանգում հիմնադրել են Նյու Հարմոնիի բնակավայրը (անգլ.՝ New Harmony)։ Այնուհետև Ջոսայա Ուորենը տարվել է անարխիզմի գաղափարներով։ Հայտնի է նրանով, որ 1827 թվականին դարձել է Ցինցինատիում ստեղծված Cincinnati Time Store խանութի համահիմնադիրը, որտեղ ապրանքները կարելի էր գնել ոչ մեծ գնով (շատ ավելի էժան, քան մրցակիցներից) և դրա հետ մեկտեղ վճարել ոչ թե փողով, այլ նշված գումարին համարժեք կատարել որևէ աշխատանք։ Օրինակ՝ 5 կգ հացահատիկի համար պետք էր աշխատել մեկ ժամ[8]։

1864-1869 թվականներին՝ ծերության տարիներին, Ուորենը բնակվել է Մասաչուսեթս նահանգի Կլիֆթոնդեյլ քաղաքում։ Այնուհետև վերադարձել է Բոստոն քաղաք, որտեղ էլ 1874 թվականի ապրիլի 14-ին մահացել է այտուցից։ Թաղված է Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքի Մաունթ Օբերնի գերեզմանոցում (Mount Auburn Cemetery)[9]։ Ուներ դուստր՝ Սառա Ուորենը, որի գերեզմանը հոր կողքին է[10]։

Կատալոնացի պատմաբան Խավիեր Դիեսը (անգլ.՝ Xavier Diez) գրել է, որ կոմունայի կազմակերպման գծով Ուորենի խմբի սոցիալական փորձարկումները ազդել են 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի Եվրոպայի անհատ անարխիստների վրա, որոնց թվում եղել է նաև Էմիլ Արմանը[11]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Swartz A. Open Library — 2007.
  2. 2,0 2,1 Faceted Application of Subject Terminology
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #1017968578 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 American National Biography — 1999.
  6. William Bailie — Josiah Warren: The First American Anarchist—A Sociological Study, Boston: Small, Maynard & Co., 1906, p. 20 Archived 2012-02-04 at the Wayback Machine. (անգլ.)
  7. «Biography»։ Josiah Warren and His Time Store (անգլերեն)։ 2013-07-08։ Վերցված է 2017-06-16 
  8. «Дорогие ретейлеры, с праздником!»։ SHOPOLOG.RU։ Վերցված է 2020-10-21 
  9. Josiah Warren (անգլ.)
  10. Sarah Warren (անգլ.)
  11. Xavier Diez, L’anarquisme individualista a Espanya 1923—1938 Archived 2015-02-09 at the Wayback Machine. (իսպ.)

Արտաքին հղումներԽմբագրել