Ռոբերտ Օուեն
Ռոբերտ Օուեն (մայիսի 14, 1771[1][2][3][…], Նյութաուն, Պոուիս, Ուելս, Մեծ Բրիտանիայի թագավորություն[1] - նոյեմբերի 17, 1858[1][2][3][…], Նյութաուն, Պոուիս, Ուելս, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]), անգլիացի ուտոպիստ սոցիալիստ։ Իր սոցիալ–ուտոպիական աշխարհայացքը Օուենը ձգտել է հիմնավորել XVII–XVIII դարերի մատերիալիստական փիլիսոփայության միջոցով։
Ռոբերտ Օուեն անգլ.՝ Robert Owen | |
---|---|
Ծնվել է | մայիսի 14, 1771[1][2][3][…] |
Ծննդավայր | Նյութաուն, Պոուիս, Ուելս, Մեծ Բրիտանիայի թագավորություն[1] |
Մահացել է | նոյեմբերի 17, 1858[1][2][3][…] (87 տարեկան) |
Մահվան վայր | Նյութաուն, Պոուիս, Ուելս, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] |
Գերեզման | Tomb of Robert Owen |
Քաղաքացիություն | Ուելս և Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Կրթություն | National Art School? |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, տնտեսագետ, բարեգործ, քաղաքական գործիչ, փիլիսոփա, draper, socialist և գրող |
Ամուսին | Anne Caroline Owen? |
Անդամություն | Manchester Literary and Philosophical Society? |
Երեխաներ | Robert Dale Owen?, Richard Owen? և David Dale Owen? |
Ստորագրություն | |
Robert Owen (reformer) Վիքիպահեստում |
Ստեղծագործություններ
խմբագրելՍկզբնական շրջանում սոցիալական միջավայրի փոփոխման և նոր հասարակության կառուցման ուղին Օուենը համարում էր մարդկանց դաստիարակումը («Նոր տեսակետ հասարակության վերաբերյալ, կամ Փորձեր բնավորության ձևավորման մասին», 1812–1813թթ.)։ Նրա կարծիքով, «մեքենաների կախարդական ուժը», որը գոյություն ունեցող կարգերի պայմաններում ուղղված է ընդդեմ աշխատավորների, կարող է ապահովել նյութական բարիքների առատություն՝ դրանով իսկ անհիմն դարձնելով մասնավոր սեփականությունը և կուտակումը։ Օուենը Նյու Լանարկում փորձել է ստեղծել «իդեալական արդ․ համայնք», որը, նրա համոզմամբ, կդառնար աշխատանքի արտադրողականության և բանվորների բարեկեցության աճի հիմքը։
Հենվելով իր գործունեության որոշ ռեալ արդյունքների վրա, 1817 թվականին առաջարկել է գործազուրկների համար ստեղծել «ընդհանրության և համագործակցության բնակավայրեր», որտեղ չկան մասնավոր սեփականություն, դասակարգեր, շահագործում, հակադրություն մտավոր և ֆիզիկական աշխատանքի, քաղաքի և գյուղի միջև և այլն։ Ընդհանուր սեփականության, իրավահավասարության, կոլեկտիվ աշխատանքի վրա հիմնված կոմունաների ստեղծման գաղափարը դարձավ Օուենի սոցիալիստ, ուսմունքի ելակետը։ Նրա ստեղծած փորձնական կոմունիստ, գաղութները ԱՄՆ–ում («Նոր Հարմոնիա», 1825–1828 թվականներին) և Մեծ Բրիտանիայում («Հարմոնիհոլ», 1839–1845 թվականներին) անհաջողության մատնվեցին։
Թողնելով Նյու Լանարկը, Օուենը լիովին նվիրվեց պրոպագանդիստական գործունեության։ Ծագելով պրոլելետարիատի և բուրժուազիայի միջև պայքարի վաղ փուլում, Օուենի և նրա հետևորդների՝ օուենականների, սոցիալիստ, ուսմունքը զգալիորեն նպաստեց անգլիական բանվոր դասակարգի լուսավորմանը, որոշակիորեն խթանեց Մեծ Բրիտանիայում արհեստը Ռոբերտ Օուեն միութենական և կոոպերատիվ շարժումը։
Պատմական իրադրություն
խմբագրելՊատմական իրադրության փոփոխման, պրոլետարիատի դասակարգային ինքնագիտակցության աճմանը զուգընթաց օուենականությունը վերաճեց աղանդի, որը ձգտում էր բանվորներին շեղել դասակարգային պայքարից։ Օուենի փիլիսոփայական (առավելապես մեխանիստական մատերիալիստական), տնտեսագիտական, բարոյագիտական և մանկավարժական հայացքները, թեև ընդհանուր առմամբ խարսխված էին պատմության իդեալիստական ըմբռնման վրա և արտահայտում էին մանր բուրժուազիական տրամադրություններ ու միտումներ, այնուամենայնիվ նպատակամղված էին սոցիալիստական հասարակության տեսական հիմնավորմանը։ Նա ուտոպիստ սոցիալիստներից առաջինն է ձգտել իր գաղափարները կենսագործել բանվորների մասնակցությամբ։ Ֆ․ էնգելսի վկայությամբ, «բանվոր դասակարգի ճակատին տեղի ունեցած բոլոր հասարակական շարժումները, և նրանց բոլոր իրական նվաճումներն Անգլիայում Օուենի անվան հետ են կապված» («Անտի Դյուրինդ», 1967 թ.)։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Օուեն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 604)։ |