Ջոշուա Բոուման

բրիտանացի դերասան

Ջոշուա Բոուման (անգլ.՝ Joshua Bowman, մարտի 4, 1988(1988-03-04), Վինձոր, Բերկշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասան, որն առավել հայտնի է ABC հեռուստաընկերության «Վրեժը» հեռուստասերիալում խաղացած Դենիել Գրեյսոնի դերով։

Ջոշուա Բոուման
Ծնվել էմարտի 4, 1988(1988-03-04) (36 տարեկան)
ԾննդավայրՎինձոր, Բերկշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունՎելինգտոն քոլեջ և Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Համատեղ ապրող(ներ)Էմիլի ՎանՔեմփ

Կյանք և կարիերա խմբագրել

Բոումանը ծնվել է Բերքշիրում։ Նա դերասանական վարպետություն է սովորել Նյու Յորքի Լի Ստրասբերգա դերասանական ստուդիայում[1]։ Բոումանը խաղացել է մի քանի բրիտանական սերիալներում և ֆիլմերում, որից հետո տեղափոխվել է ԱՄՆ։ 2011 թվականի սկզբներին նկարահանվել է «Հասնել կամ կոտրվել» սերիալի մի քանի էպիզոդներում, որից հետո մշտական դեր է ստացել «Վրեժը» սերիալում։ Նկարահանումների ժամանակ սկսել է հանդիպել Էմիլի ՎանՔեմփի հետ, որը եղել է նրա խաղընկերը[2]։ 2017 թվականին, 6 տարվա հարաբերություններից հետո, Instagram սոցիալական ցանցում զույգը հայտարարել է իրենց նշանադրության մասին։ Զույգն իր հարաբերություններն օրինականացրել է 2018 թվականի դեկտեմբերի 15-ին Բահամյան Կղզիներում։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2007 ս Ջիննը տանը Genie in the House Դմիտրի
2009 ֆ Առասպելներ Myths Զևս
2009-2010 ս Հոլբի Սիթի Holby City Սքոթ Ջեյմս
2010 ֆ Տասներեք ժամ 13Hrs Դագ Ուոլքեր
2011 ֆ Սիրո խոհանոց Love's Kitchen Ռոբերտո
2011 ֆ Սիրո արվեստը The Last Keepers Թեյլոր
2011 ս Հասնել կամ կոտրվել Make It or Break It Մաքս
2011-2015 ս Վրեժը Revenge Դենիել Գրեյսոն
2012 ֆ Գաղտնի գործակալ So Undercover Նիկոլաս
2013 ֆ Սիրո արվեստը The Last Keepers Թեյլոր
2015 ֆ Նոր մակարդակ Level Up Մեթ
2017 ս Ողևորություն ժամանակի մեքենայով Time After Time Ջոն Սթիվենսոն / Ջեք-մսագործ
2018 ս Դոկտոր Ով Doctor Who Կրասկո

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Amy Winehouse swaps bad boy Blake for Danny Cipriani’s hunky clean cut friend as she holidays in Caribbean Daily Mail. 6 January 2009
  2. Johnson, Zach (2012 թ․ փետրվարի 1). «Josh Bowman Packs on PDA With Revenge Costar Emily VanCamp». US Weekly. Վերցված է 2012 թ․ ապրիլի 7-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոշուա Բոուման» հոդվածին։